Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի սիրային աստղագուշակ

21.12.2022

2023 թվականը կենդանակերպի բոլոր նշանների համար լի կլինի հետաքրքիր անակնկալներով։ Որոշ իրադարձություններ կանցնեն արագ և գրեթե աննկատ, իսկ մյուսները, ընդհակառակը, իրենց հետքը կթողնեն ձեր ողջ կյանքում։ 2023 թվականի սիրային աստղագուշակը կտեղեկացնի, թե ինչ է սպասվում ձեզ այս տարի սիրային ոլորտում:

Խոյ 

Խոյերի համար նոր հարաբերություններ սկսելու համար ամենաբարենպաստ շրջանը կգա Ձմռանը։ Հենց այս ամիսներին պոտենցիալ զուգընկերների կողմից մեծ հետաքրքրության կարժանանաք, բոլորը կհիանան ձեզանով։ Ձմռան վերջում և գարնան սկզբին Խոյերը կլինեն ամենագայթակղիչը, նրանցից կհորդա ամենամեծ սիրային էներգիան։ Մարտին և ապրիլին սիրային կրքերը կհանդարտվեն, և դրանց կփոխարինի հանգստությունը։ Գարնանը Խոյերի կյանքում ավելի շատ սիրավեպ կլինի, քան կիրք: Սակայն ամառվա առաջին ամիսները հիանալի հնարավորություն են անկաշկանդ շփման ու սիրախաղի համար: Բայց նման հարաբերությունները կարող են կարճատև լինել: Ուզենք, թե չուզենք, ցույց կտա ժամանակը, ավելի ճիշտ՝ 2023 թվականի աշունը։ Մինչեւ տարեվերջ Խոյերը վերջապես կորոշեն՝ իրենց ավյալ հարաբերությունները պե՞տք են, թե՞ հարկ է վերջ տալ դրանց։

Ցուլ 

2023 թվականի սկզբին Ցուլերի համար դժվար կլինի համակերպվել սիրային մթնոլորտին։ Կթվա, թե հարաբերությունները փակուղի են մտել, իսկ եթե Ցուլը զուգընկեր ունի, ապա կա բաժանվելու հավանականություն։ Բայց արդեն փետրվարի վերջին կամ մարտի սկզբին ամեն ինչ կսկսի բարելավվել, և ձեր կողքին կհայտնվի մի մարդ, ով աջակցություն կցուցաբերի ու միգուցե արժե, որ ուշադիր նայեք նրան։ Ամուր հարաբերությունները կարող են սկսվել գարնանը ինչպես հին ծանոթի, ով միշտ համարվել է պարզապես ընկեր, այնպես էլ պատահական մարդու հետ։ Գարնանը կգա երկար սպասված սիրավեպը, որը մինչև ամառվա սկիզբը կվերածվի կրքի։ Հունիս-հուլիս ամիսներին անցյալը կրկին կհիշեցնի իր մասին, և դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել դրա և ներկա հարաբերությունների միջև։ Ընտրելով հին հարաբերությունները՝ ստիպված կլինեք նորից վերանայել դրանք և շատ աշխատել ինքներդ ձեզ վրա՝ այդ կապը փրկելու համար։ Նոր զուգընկերոջ հետ հարաբերություններն ընտրելով՝ դուք մինչեւ ամառվա վերջ խաղաղության ու ներդաշնակության մեջ կլինեք, սակայն աշնանը կարող են ի հայտ գալ առաջին կոնֆլիկտները։ Տարվա վերջը խառն է լինելու և շատ բան կախված կլինի նրանից, թե կարո՞ղ եք արդյոք զիջումների գնալ, թե՞ ոչ։

Երկվորյակներ 

Տարեսկզբին Երկվորյակները պետք է մտածեն հարաբերություններում նոր մակարդակի անցնելու, ամուսնանալու, միասին ապրելու մասին։ Եթե դա տեղի չունենա, եւ հարաբերությունները մնան նույն մակարդակի վրա, ապա վաղ գարնանը բաժանվելու մեծ հավանականություն կա։ Ապրիլին և մայիսին Երկվորյակները կարող են ազատություն ցանկանալ, սակայն այս զգացումը խաբուսիկ է, և որպեսզի հարաբերությունները նորմալանան, զուգընկերները պետք է դադար վերցնեն միմյանցից։ Ամռանը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր զուգընկերոջը։ Եթե պատշաճ ուշադրություն չդարձնեք, նա կարող է սառչել, ինչի պատճառով բարդ հարաբերություններն ու կոնֆլիկտային իրավիճակները կհետապնդեն Երկվորյակներին մինչև աշնան վերջ: Դեկտեմբերին ամեն ինչ լավ կլինի։ Երկվորյակները կա՛մ դուրս կգան բարդ հարաբերություններից, կա՛մ կբարելավեն դրանք՝ որոշ հարցերում իրենց վրայով անցնելով։ Տարվա վերջում երրորդ անձը կարող է սեպ խրվել զույգի մեջ

Խեցգետին 

Հունվարին միայնակ խեցգետիններին խորհուրդ է տրվում ավելի շատ այցելել և մասնակցել տարբեր միջոցառումների։ Այստեղ դուք կհանդիպեք ձեր զուգընկերոջը: Ողջ գարնան ընթացքում թյուրիմացություններ ու խանդ կառաջանան ինչպես Խեցգետինի, այնպես էլ զուգընկերոջ մոտ։ Ապրիլին գայթակղությունների վտանգ կառաջանալ, և ճանապարհին կարող է հանդիպել ձեզնով հետաքրքրվող մարդ։ Ավելի լավ է հրաժարվել այս գայթակղությունից, քանի որ նման հարաբերությունները կլինեն անցողիկ ու ցավոտ։ Եթե Խեցգետինը չտրվի գայթակղություններին, ապա ամռան առաջին կեսն իսկական մեղրամիս կլինի զուգընկերների համար, սակայն աշնանային ցուրտ եղանակի սկսվելուն պես կառաջանան առաջին թյուրիմացություններն ու վեճերը, որոնք կարող են հանգեցնել դեպրեսիայի։ Դեկտեմբերին ամեն ինչ կսկսի լավանալ, բայց դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի սիրելիի աջակցությունը, ով կարող է ձեզ համոզել, որ պետք է գնալ զիջումների, և որ կատարյալ հարաբերություններ գոյություն չունեն։

Առյուծ 

Տարեսկզբին հարաբերություններում մի փոքր սառնություն կտիրի։ Կրքերը կրկին բորբոքելու և թյուրիմացություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ խոսել ձեր զգացմունքների մասին և բարձրաձայնել խնդիրներն ու դժգոհությունները: Եթե Առյուծը հարաբերությունների մեջ չէ, ապա արդեն փետրվար-մարտ ամիսներին մեծ է պատահական հանդիպման հավանականությունը, որը կվերածվի ամուր հարաբերությունների, ինչը կսկսվի ընդամենը մի քանի ժամադրությունից։ Նայելով Առյուծի և նրա հոգու ընկերոջ իդեալական հարաբերություններին՝ մտերիմ շրջապատում կհայտնվի ընկեր, որը կնախանձի։ Հենց նրանից կարելի է ակնկալել բամբասանքներ և հարաբերությունները փչացնելու փորձեր։ Եթե սադրանքների չենթարկվեք, ապա ամառվա առաջին ամիսներին կկարողանաք հանգստանալ ու խուսափել խնդիրներից։ Ամռան վերջին Առյուծները հատկապես ռոմանտիկ ու հուզիչ կլինեն, ուստի այս ժամանակահատվածում խորհուրդ է տրվում ավելի շատ ժամադրության գնալ զուգընկերոջ հետ։ Աշնանը պետք է ձեզնից վանեք երկրորդ կեսի անհավատարմության վերաբերյալ ցանկացած կասկած, քանի որ դա կբերի վեճերի, խանդի և բաժանման։ Եթե չտրվեք սադրանքների ու տիրապետեք զգացմունքներին, ապա տարեվերջին հարաբերությունները կամրապնդվեն ու նոր հարթություն կանցնեն։

Կույս 

Տարեսկզբին ձեր հոգու ընկերոջ հետ հարաբերությունները կփչանան, եթե սիրախաղ անեք հակառակ սեռի հետ։ Մարտ-ապրիլին խորհուրդ է տրվում հանգստանալ, բաց թողնել հարաբերությունների մասին բոլոր մտքերը, որոնք հնարավորություն կտան հասկանալ՝ արդյոք դրանք ընդհանրապես անհրաժե՞շտ են։ Միայնակ Կույսերը մայիսին կարող են հանդիպել իրենց հին սիրո հետ, ինչը գայթակղիչ կդարձնի նորից սկսելը: Բայց ոտք մի՛ դրեք հին փոցխի վրա. սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բաժանումն անխուսափելի է: Ամառվա սկզբին Կույսերը կմտահոգվեն նախորդ ամիսներին իրենց կատարած արարքներով, բայց միայն իրավիճակից ազատվելով կարելի է հույս դնել նոր հարաբերությունների ի հայտ գալու կամ գոյություն ունեցողների հաստատման վրա։ Հուլիս-օգոստոս ամիսներին ձեր հոգու ընկերոջ հետ հարաբերությունները կսկսեն լավանալ, եթե ցուցաբերեք համբերություն և հոգատարություն։ Սեպտեմբերին ավելի լավ է արձակուրդ գնալ, ինչը հարաբերություններում վստահություն կավելացնի։ Ձմռանը հարաբերություններն ավելի պայծառ ու կրքոտ կդառնան։ Դեկտեմբերին խանդի անհասկանալի պատճառներ կհայտնվեն։ Եթե դուք չենթարկվեք այս զգացողությանը, ապա տարեվերջին զուգընկերոջ հետ հարաբերությունները միայն կամրապնդվեն։ Եթե հետեւեք զգացմունքներին, կսկսվեն սկանդալներ, պարզաբանումներ, որոնք կհանգեցնեն բաժանման։

Կշեռք 

Ձմռանը ձեր զույգի հետ հարաբերություններում կարող է հայտնվել նախանձ անձնավորություն, որը բացասական լիցք կհաղորդի, կարող է փչացնել հարաբերությունները և հանգեցնել սկանդալների։ Փետրվարին հարաբերություններում նոր երանգ կհայտնվի, և Կշեռքները կրկին կսիրահարվեն իրենց զուգընկերոջը։ Միայնակ Կշեռքներն իրենց երազած մարդուն կհանդիպեն գարնան մեկնարկին։ Սկզբում կարող է խանդ առաջանալ, բայց մի ենթարկվեք այս զգացողությանը։ Այդ դեպքում հարաբերություններն ավելի վստահելի ու ամուր կդառնան։ Գարնանը խորհուրդ է տրվում զուգընկերոջը պաշտպանել սթրեսից ու խուսափել կոնֆլիկտներից, քանի որ դա կարող է հանգեցնել ոչ միայն տարաձայնությունների, այլեւ առողջական խնդիրների։ Կուտակված պահանջների պատճառով դրանք սեպտեմբերին կարող են հանգեցնել սկանդալի, ուստի ավելի լավ է ձեր էներգիան ուղղեք այլ ուղղությամբ, օրինակ՝ խորացեք աշխատանքի կամ սպորտի մեջ։ Եթե խուսափեք կոնֆլիկտներից, ապա ձմռան սկզբին զուգընկերը կդառնա ավելի մեղմ, զիջող և օգնելու պատրաստ։ Այս դեպքում տարեվերջը կլինի ուժեղ միության սկիզբ։ Բայց եթե չզսպեք ձեր էմոցիաները, միությունը կկործանվի հակառակորդի կամ մրցակցի կողմից:

Կարիճ 

Հունվարին Կարիճները կարող են ենթարկվել գայթակղությունների և տարվել նոր անձնավորությամբ, ինչը բացասաբար կանդրադառնա մշտական զուգընկերոջ հետ հարաբերությունների վրա: Մարտին Կարիճները շրջապատված կլինեն բամբասանքներով, և ոչ անհիմն։ Այս ժամանակահատվածում հարաբերությունները պահպանելու համար պետք է ավելի շատ զրուցել միմյանց հետ։ Մայիսին ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ձեզ կհիշեցնի հին սիրո մասին, բայց ավելի լավ է հեռացնել այդ մտքերը, քանի որ դա բացասաբար կանդրադառնա զուգընկերոջ հետ հարաբերությունների վրա, և միայնակ Կարիճներին կխանգարի առաջ շարժվել և նոր կյանք կառուցել: Հունիսն ամենաբարենպաստ ամիսն է հանգստի համար։ Գնալով ճամփորդության՝ վերջապես կարող եք շունչ քաշել ու ավելի շատ ժամանակ անցկացնել միասին՝ մոռանալով թյուրիմացությունների մասին։ Ամառվա վերջը կլինի ռոմանտիկ և լի ժամադրություններով, նոր հույզերով։ Աշնանը հարաբերությունները կսրվեն եւ ավելի լավ է մի փոքր դադար առնել միմյանցից։ Մինչեւ ձմռան սկիզբը, բաժանումից խուսափելու համար, խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ տրամադրել միմյանց և գնալ զիջումների։ Դեկտեմբերին պետք է հատկապես զգույշ լինեք, քանի որ մտերիմ մարդիկ կարող են քանդել ձեր հարաբերությունները։

Աղեղնավոր 

Տարին կսկսվի նրանով, որ սիրելիի հետ հարաբերություններն ավելի սերտ ու վստահելի կդառնան։ Մինչև ձմռան վերջը, ընդհակառակը, Աղեղնավորը կարող է ձանձրանալ և ցանկանալ կայծ, որն այլևս չկա: Մարտին շատ բան կզայրացնի, բայց պետք չէ զայրույթը թափել զուգընկերոջ վրա, ավելի լավ է ժամանակավորապես ցրվել։ Ապրիլին ներդաշնակությունը վերականգնելու համար անհրաժեշտ է անկեղծություն դրսևորել։ Միայնակ Աղեղնավորները մայիսին կհանդիպեն պատահական ծանոթի, ով առաջին հայացքից ոչ մի կերպ չի գրավի, բայց հետագայում շատ մտերմանում կդառնա։ Ամռանը կարևոր է դրսևորվել և չզսպել ձեր հոգու ընկերոջ ստեղծագործական ներուժը. դա ձեզ կստիպի այլ աչքերով նայել հարաբերություններին: Հոկտեմբերին զուգընկերոջը չի կարելի լիովին վստահել, քանի որ նա ինչ-որ բան կմտածի, և դա ամենահաճելի անակնկալը չի լինի։ Տարեվերջին Աղեղնավորները կբախվեն տարբեր գայթակղությունների, բայց եթե դիմադրեք, ձեր ներկայիս հարաբերություններում խնդիրներն ավելի քիչ կլինեն։

Այծեղջյուր 

Ձմռան առաջին ամիսներին Այծեղջյուրը կարճ ժամանակով կբաժանվի սիրելիից, բայց դա միայն կամրապնդի հարաբերությունները։ Կենդանակերպի այս նշանի համար ձմռան վերջը և գարնան սկիզբը լի կլինեն հաճելի պահերով՝ կապված երկրորդ կեսի հետ։ Ապրիլին հարաբերությունները մի փոքր կվատթարանան անվստահության պատճառով։ Սթրեսը թոթափելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ հյուր գնալ և շեղվել առօրյայից։ Ամառային օրերին Այծեղջյուրները կարող են չափից դուրս տարվել իրենք իրենցով, ինչը կհանգեցնի զուգընկերոջ սառչելուն։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի լավ է համատեղ ճանապարհորդության գնալ։ Պետք չէ դրանում ներառել ընկերների ու ծանոթների, քանի որ նրանք տարաձայնություններ կբերեն և թույլ չեն տա ձեզ վայելել միմյանց։ Ձմռանն իրականություն կդառնա այն, ինչի մասին երազում եք։ Դեկտեմբերին զուգընկերը հաճախ բացասական հույզեր կառաջացնի և կբարկացնի ձեզ։ Պետք չէ տրվել այդ զգացմունքներին, կարեւոր է հասկանալ, որ մյուս կեսն էլ իր կարծիքի իրավունք ունի։

Ջրհոս 

Հունվարին կասկածներ կառաջանան երկրորդ կեսի հավատարմության վերաբերյալ, և դուք կցանկանաք դա ստուգել։ Սկսելով ամեն ինչ կարգավորել՝ մեծ սկանդալի վտանգ կառաջացնեք: Գարնանը հարաբերություններն ամենալավ շրջանը չեն թևակոխի և կարևոր է հատկապես ուշադիր լինել միմյանց նկատմամբ։ Ոչ թե լռել, այլ մտահոգիչ թեմաներով ավելի շատ խոսել, սադրանքների չտանել։ Մայիսին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել զուգընկերոջ հետ, կազմակերպել ռոմանտիկ ժամադրություն, անսպասելի անակնկալներ։ Միայնակ Ջրհոսները մայիսին կհանդիպեն նոր ծանոթի հետ, որին պետք է նայել որպես պոտենցիալ զուգընկերոջ։ Հունիս-հուլիս ամիսներին Ջրհոսները հատկապես գրավիչ ու ցանկալի կլինեն, ուստի հենց այս ժամանակահատվածում ավելի լավ է սկսել գրավել ձեզ դուր եկած մարդու ուշադրությունը։ Ամառվա վերջում հակառակ սեռի ներկայացուցիչները մեծ ուշադրություն կդարձնեն, սակայն կարևոր է ձեր էներգիան կենտրոնացնել միայն սիրելիի վրա։ Աշնանը երկրորդ կեսն ամբողջությամբ կտրվի աշխատանքին ու կթվա, թե հարաբերությունները հնացել են, և զուգընկերը լիովին սառել է։ Դեկտեմբերին ամեն ինչ կկարգավորվի․ եթե ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր սիրելիին, կկարողանաք ներդաշնակություն գտնել։

Ձկներ 

Տարվա սկիզբը հեշտ չի լինի, բայց սիրելի մարդը, ով ձեր կողքին կլինի, կօգնի ձեզ հաղթահարել բոլոր խնդիրները։ Մարտին պետք է հնարավորություն տալ նրան, ումից ժամանակին հիասթափվել եք։ Ապագայում նա կաջակցի ձեզ ձեր հոգու ընկերոջ հետ դժվար պահերին: Ապրիլին Ձկները չպետք է հավատան այն ամենին, ինչ իրենց ասում է հակառակ սեռը։ Չափից դուրս վստահության պատճառով կարող են լուրջ անախորժություններ առաջանալ։ Հունիսին Ձկները կհետաքրքրվեն իրենց նախկին զուգընկերոջ անձնական կյանքով, ինչը կհանգեցնի վեճերի ներկայիս զուգընկերոջ հետ։ Ամռանը սիրելիի հետ պետք է ավելի զուսպ լինեք ու զիջումների գնաք՝ ընդունելով այն փաստը, որ դիմացինը նույնպես ունի իր կարծիքն ու կարիքները։ Աշնանը Ձկները կձանձրանան, ուստի սիրելիի հետ պետք է մեկնեն ավելի տաք վայրեր։ Ուղևորությունը կրկին կբորբոքի կիրքը հարաբերություններում: Նոր տարին նախընտրելի է անցկացնել ընտանիքի և զուգընկերոջ հետ: Պետք չէ նախապատվությունը տալ աղմկոտ հավաքույթներին, մեծ վեճի հավանականություն կա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5011 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հաղթահարել վախերը, որոնք խանգարում են ապրել լիարժեք կյանքով

26.06.2025
Բոլոր մարդիկ, մանկուց սկսած, բառացիորեն ներծծվցած են բազմազան վախերով։ Եվ ժամանակի ընթացքում մարդը ինքը, չգիտակցելով դա, սկսում է վախենալ գրեթե յուրաքանչյուր որոշումից և ձեռնարկված քայլից։

Կանանց 4 տեսակ, որոնք ընտրում են իրենցից երիտասարդ տղամարդկանց

05.06.2025
Վերջերս այն զույգերը, որտեղ տղամարդը ավելի երիտասարդ է, այլևս զարմանալի չեն։ Մասնագետները նշել են, թե ինչու կանայք կարող են սիրել ավելի երիտասարդ զուգընկերների։

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց մենք սխալմամբ համարում ենք թույլ և մերժում

15.05.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու նրանք, ում մենք որպես թույլ ենք ընկալում, իրականում այդպիսին չեն։

Սեր աշխատավայրում. ինչպես են կենդանակերպի նշանները վարվում ծառայողական սիրավեպերի պարագայում

30.04.2025
Ծառայողական սիրավեպը նուրբ սահմանագիծ է զգացմունքների և պարտականությունների միջև։ Յուրաքանչյուր նշան ունի այդպիսի պատմությունն ապրելու և վերապրելու իր ուրույն ձևը։

«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում

11.04.2025
Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025
Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2025 10:43
85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40
50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33
Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17
NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29
Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 829 անգամ
01.07.2025
Դիտվել է 798 անգամ
27.06.2025
Դիտվել է 469 անգամ
02.07.2025
Դիտվել է 267 անգամ
03.07.2025
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster