Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեր աշխատավայրում. ինչպես են կենդանակերպի նշանները վարվում ծառայողական սիրավեպերի պարագայում

30.04.2025

Ծառայողական սիրավեպը նուրբ սահմանագիծ է զգացմունքների և պարտականությունների միջև։ Յուրաքանչյուր նշան ունի այդպիսի պատմությունն ապրելու և վերապրելու իր ուրույն ձևը։

Ծառայողական սիրավեպը միշտ մի փոքր դրամա է, մի փոքր ինտրիգ և հավերժական հարց՝ ի՞նչ անել հաջորդիվ։ Ոմանք սիրահարվում են և իրենց զգացմունքները թաքցնում աշխատանքային հաշվետվությունների ետևում, ոմանք գրասենյակը վերածում են թատերական բեմի՝ ակնարկներով, հայացքներով և միասին սրճելով, իսկ ոմանք էլ ծառայողական սիրավեպի մեջ ընդհանրապես որևէ լուրջ բան չեն տեսնում։

Նման իրավիճակներում վարքագիծը մեծապես կախված է կենդանակերպի նշանից. չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է զգում և՛ սերը, և՛ աշխատանքը։

Խոյ

Եթե Խոյը սիրահարվի գործընկերոջը, ապա ամբողջ հարկը կիմանա դրա մասին։ Այս նշանի ներկայացուցիչները չգիտեն, թե ինչպես թաքցնել իրենց հույզերը, հատկապես՝ սերը։

Նրանք կարող են բացահայտ սիրախաղ անել, աշխատանքային ժամերից դուրս ինքնաբուխ «աշխատանքային» զրույցներ ունենալ և նույնիսկ սկսել մրցակցել ուրիշների հետ՝ իրենց սիրո օբյեկտի ուշադրության համար։ Ձանձրալի չի լինի, բայց հնարավոր է նաև ղեկավարության հետ հակամարտություն առաջանա։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար երբեմն կարևոր է հիշել. կիրքը կիրք է, բայց գործնականի սահմանները դեռ չեն վերացել։

Ցուլ

Ցուլը սիրահարվում է խորը և երկար ժամանակով, նույնիսկ, եթե դա ծառայողական սիրավեպ է։

Նրանք իրենց զգացմունքները հրապարակային չեն ցուցադրի, այլ հոգ կտանեն լուռ ու նրբորեն՝ առավոտյան սուրճ, օգնություն գործերում, հետաքրքրված հայացքներ։ Եթե սիրավեպը վերածվի լուրջ զգացմունքի, Ցուլերը կարող են մտածել աշխատանքից դուրս գալու մասին՝ սիրային և կարիերային հարցերին չխանգարելու համար։ Նրանց համար կայունությունն ավելի կարևոր է, քան ինտրիգը։

Երկվորյակներ

600x400

Աշխատավայրում ֆլիրտը, կարծես, Երկվորյակների սիրելի ժանրն է։ Նրանք գիտեն, թե ինչպես ստեղծել լարվածություն, պահպանել թեթև, սիրախաղային երկխոսություն և անհետանալ ամենաանհարմար պահին։

Նրանց համար ծառայողական սիրավեպը խաղ է, և, ցավոք, այն միշտ չէ, որ ավարտ ունի։ Եթե սիրահարվել եք կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին, պատրաստվեք հուզական տատանումների, բանակցությունների սենյակում հանկարծակի բացահայտումների և բազմակետերով անվերջ հաղորդագրությունների։

Խեցգետին

Եթե Խեցգետինը ծառայողական սիրավեպ ունի, դա գրեթե միշտ ինչ-որ նշանակալի բան է։ Նրանք չեն վատնի իրենց ուշադրությունը, և եթե արդեն մարդուն թույլ են տվել մտնել իրենց սիրտը, ապա լուրջ մտադրություններով։

Խնդիրն այն է, որ Խեցգետինները շատ խոցելի են, և սառնության ցանկացած նշույլ կարող է նրանց հոգեկան ճգնաժամի մեջ գցել՝ հենց հանդիպման կեսին։ Խեցգետիններն իրենց լավագույնս զգում են հավասար զգացմունքներով սիրավեպերում, որտեղ երկուսն էլ հոգ են տանում միմյանց մասին ոչ միայն խոսքերով։

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ուշադրության կենտրոնում լինել, և ծառայողական սիրավեպը կարող է լավ հնարավորություն լինել կրկին փայլելու համար։

Նրանք կարող են լինել շատ առատաձեռն, խարիզմատիկ և աներևակայելի գրավիչ։ Բայց կա մի նրբերանգ. Առյուծները չեն հանդուրժում, երբ իրենց զգացմունքներն անտեսվում են։ Առյուծի հետ ծառայողական սիրավեպը կարող է լինել գեղեցիկ, բայց այն պահանջում է մեծ հուզական ներդրում, հակառակ դեպքում նրանք արագ կգնան այնտեղ, որտեղ իրենց գնահատում են։

Կույս

600x400

Կույսերի համար ծառայողական սիրավեպը գրեթե ներքին հակամարտություն է։ Նրանք շատ պատասխանատու են և վախենում են զգացմունքների համար խախտել կարգուկանոնը։ Եթե նրանք սիրահարվեն, երկար ժամանակ կվերլուծեն, կճնշեն իրենց զգացմունքները և կվարվեն ավելի խիստ, քան սովորաբար։

Բայց եթե նկատեք, որ Կույսը հանկարծ սկսում է նյարդայնանալ ձեզ տեսնելիս և երկու անգամ նույն փաստաթղթերն է բերում, հնարավոր է, որ նա արդեն սիրահարված է։ Այս հարաբերությունները կզարգանան դանդաղ, բայց հաստատուն կլինեն։

Կշեռք

Կշեռքները սիրում են ռոմանտիկա, և ծառայողական սերը նրանց համար նման է ֆիլմի՝ իրական կյանքում։

Նրանք կոկոտություն կանեն, շփվելու պատճառներ կմտածեն և կփորձեն ամեն ինչին գեղեցիկ տեսք հաղորդել։ Նույնիսկ եթե զգացմունքները փոխադարձ են, Կշեռքները կարող են երկար ժամանակ տատանվել՝ արժե՞ շարունակել, սա կխախտի՞ հավասարակշռությունը։ Ներդաշնակությունը նրանց համար կարևոր է, այդ պատճառով գիտեն, թե ինչպես պահպանել իրենց դեմքը նույնիսկ ամենադրամատիկ պատմության մեջ։

Կարիճ

Կարիճի հետ ծառայողական սիրավեպը առեղծված է, կիրք և միլիոնավոր մակարդակների թաքնված իմաստներ։

Նրանք հազվադեպ են ուղղակիորեն արտահայտում իրենց զգացմունքները, բայց եթե հանկարծ ընկնեք նրանց ուշադրության դաշտ, սպասեք հոգեբանական խաղերի, խորհրդավոր ակնարկների և իսկական հուզական ձագարի։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտ պատմություններ չեն փնտրում. եթե աշխատավայրում սիրավեպ կա, ապա անպայման հետևանքներ կլինեն։ Եվ նրանք պատրաստ են ամեն ինչի։

Աղեղնավոր

600x400

Աղեղնավորները հեշտությամբ են սկսում ծառայողական սիրավեպեր, բայց նաև հեշտությամբ բաց են թողնում դրանք։ Նրանց համար դա փորձառություն է, արկած, մի ակնթարթ, բայց ոչ միշտ պարտավորություն։

Նրանք կարող են բացահայտ սիրախաղ անել, կազմակերպել երկուսի համար ինքնաբուխ ընթրիքներ, բայց եթե ճնշման կամ ձանձրույթի զգացում ունենան, կանհետանան։ Աղեղնավորին պահելու համար դուք պետք է լինեք ոչ միայն հետաքրքիր, այլև ազատ։

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենից հաճախ աշխատավայրում զսպում են իրենց զգացմունքները։ Նրանք լուրջ են վերաբերվում իրենց կարիերային և պատրաստ չեն ռիսկի դիմել անցողիկ կրքի համար։

Բայց եթե ինչ-որ մեկն արդեն նվաճել է նրանց սիրտը, Այծեղջյուրները ժամանակ չեն վատնի։ Նրանք կգործեն զգույշ, բայց մանրակրկիտ։ Նման սիրավեպերը զարգանում են դանդաղ, բայց հիմնավոր։ Կարևորը՝ իրադարձությունները չշտապեցնելն է։

Ջրհոս

Ջրհոսները կարող են ծառայողական սիրավեպ սկսել գրեթե պատահաբար՝ նրանք բաց են, բարյացակամ և անհրաժեշտ չեն համարում չափազանց դրամատիկ լինել։

Նրանց կարող է գրավել նման մտածողությամբ, ընդհանուր հայացքներ ունեցող անձը, և կարող եք պարզապես «հանկարծ» միասին հայտնվել ։ Դժվարությունն այն է, որ Ջրհոսները լավ չեն հաղթահարում սահմաններն ու կանոնակարգերը։ Եթե ծառայողական սիրավեպը դառնում է առօրյա, նրանք կորցնում են հետաքրքրությունը։

Ձկներ

600x400

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրահարվում են անաղմուկ և երկար ժամանակով։ Նրանք կարող են տարիներ շարունակ անցնել իրենց սիրո առարկայի կողքով և միայն երբեմն ազդանշաններ տալ։
Ծառայողական սիրավեպերի ժամանակ նրանք հակված են դրամատիկ մտքերի. «Ի՞նչ կլինի, եթե մեզ բացահայտեն», «Ի՞նչ կլինի, եթե նա հեռանա»։ և այլն։

Բայց սիրո մեջ Ձկներն իսկական երազողներ են, և եթե զգացմունքները փոխադարձ են, նրանք ամեն ինչ կանեն՝ նույնիսկ ամենադժվար գրասենյակային պայմաններում տաք մթնոլորտը պահպանելու համար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5644 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2026 09:47
Lululemon-ի հիմնադիր Չիպ Ուիլսոնը սկանդալային հայտարարություններ է արել կանանց մասին: Դա տեղի է ունեցել վերջերս Axis Connects-ի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության համաժողովում, որտեղ Ուիլսոնը հրավիրված էր որպես խոսնակ: Սակայն նրա ելույթը շուտ ավարտվել է, երբ մի քանի կանայք դուրս եկան դահլիճից, ինչը կազմակերպիչներին ստիպել է արագորեն ավարտել նրա հատվածը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա խոսել է կանանց դերի, մայրության և հակաբեղմնավորման մասին: Նրա դիրքորոշումն այն է եղել, որ ԱՄՆ-ում և Կանադայում կանայք չափազանց շատ են հետաձգում իրենց առաջնեկի ծնունդը, ինչը հանգեցնում է ծնելիության մակարդակի նվազմանը: Այս տեմպերով, կարծում է Ուիլսոնը, տեղացի տղամարդիկ ստիպված կլինեն «հարսնացուներ ներմուծել Թաիլանդից»՝ բազմազավակ դառնալու համար:
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 1096 անգամ
25.11.2026
Դիտվել է 365 անգամ
26.11.2026
Դիտվել է 246 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster