Ինչպես է ապրում 34 կրծքի չափով կինը և ինչով է զբաղվում
17.12.2022
Թեմմի Էրնանդեսը 47 տարեկանում կատարել է պլաստիկ վիրահատություն և իր անկեղծ լուսանկարները վաճառում է փակ պորտալներում։ Իսկ նկարները պահանջված են. չէ՞ որ կինը կուրծքը մեծացրել է մինչև 34-ի։
Մինչեւ 47 տարեկանը Թամմի Էրնանդեսը չէր կարող պարծենալ արտասովոր արտաքինով։ Նա սովորական, կարծրատիպային կերպարով գեղեցիկ շիկահեր էր՝ այսպես ասած ամերիկյան երազանքի մարմնավորումը։
Սակայն վերջերս նա որոշել է կտրուկ փոխվել և ավելի քան 100 հազար դոլար է ներդրել իր կրծքի վրա։
Իսկ ներդրումներ կատարելուն օգնել են պլաստիկ վիրաբույժներն ու կոսմետոլոգները։ Այժմ կինն ունի 34 չափսի կուրծք: Սա մի քանի անգամ ավելին է, քան Պամելա Անդերսոնինը «Մալիբուի փրկարարների» ժամանակաշրջանից։ Նման հսկայական կրծքը նաև բավականին մեծ քաշ ունի՝ կշռում է մոտ տասը կիլոգրամ: Պատկերացնել կարելի է, թե որքան ծանրաբեռնված է նրա մեջքը։ Միայն յոգան ակնհայտորեն չի փրկի:
Այսօր Թամմին ունի մոտ մեկ միլիոն հետևորդ, և նրա բլոգը շարունակաբար աճում է: Իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև գովազդային պայմանագրերի թիվը։
Վիրահատության մեջ զգալի ներդրումներն արագ արդյունք տվեցին. արդեն այժմ, միայն սուր լուսանկարների և տեսանյութերի հաշվին, կինը վաստակել է 250 հազար դոլար, այսինքն՝ նա վերադարձրել է ներդրումները մեկուկես անգամ։ Կասկած չկա, որ նա շատ ավելի է վաստակելու։ Բայց ի՞նչ գնով...
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2765 անգամ
Читать на русском
|