Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Առողջ մեջքի համար. երեք վարժություն ամեն օր

14.12.2022

Գեղեցիկ կեցվածքը, ինքնավստահությունը և էներգիայով հագեցած մարմինը մեջքի այս պարզ վարժությունների «հետևանքների» կարճ ցուցակն է:

Ժամանակակից ապրելակերպն իր հետքն է թողնում մեր մարմնի վրա, որոնցից մեկը ողնաշարի հետ կապված խնդիրներն են։ Նստակյաց ապրելակերպի և գաջեթների օգտագործման պատճառով մենք անընդհատ զգում ենք մեջքի անհարմարություն, օրվա վերջում մեջքի ստորին հատվածի ցավ ունենում և գրեթե մոռացել ենք, թե ինչպես չկքվել: Ինչպե՞ս կարող եք օգնել ինքդ ձեզ և ազատվել այս զգացումներից: Պարբերաբար կատարեք այս երեք պարզ վարժությունը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ «ՆԱՎԱԿ»

600x400

Մեկնարկային դիրք՝ փորի վրա պառկած: Լավ ձգվեք ձեռքի և ոտնաթաթերի երկայնքով, հետույքը հետ ձգեք և կոնքերով սեղմվեք գորգին: Մեջքը չեզոք դիրքում պահելով, ձեռքերն ու ոտքերը միաժամանակ բարձրացրեք հատակից և լավ ձգվեք դրանց միջև։ Վերադարձեք ելման դիրք։ Այս վարժությունում գլխավորը ոչ թե ձեռքերն ու ոտքերը առավելագույնս  բարձրացնելն է, այլ կենտրոնանալը ուղիղ մեջքի (այսինքն՝ չճկվելու) և ողնաշարը ձգելու վրա։

Կատարեք դանդաղ, 10-15 անգամ:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ «ԿԱՏՈՒ»

600x400

Մեկնարկային դիրք՝ հենվել ծնկների և ձեռքի թաթերի վրա: Ափերը ուսերի տակ, ծնկները՝ կոնքերի տակ։ Միաժամանակ ձեռքերով և ծնկներով հրվելով հատակից, արտաշնչումով, կլորացնել մեջքը, պտտեք կոնքը, կզակը սեղմեք կրծքին։ Արտաշնչելով վերադարձեք չեզոք դիրքի (մեջքը ուղիղ) և ձգեք հետույքը ետ, իսկ գլխի վերին մասը առաջ:

Կատարեք դանդաղ՝ 10-15 անգամ՝ փորձելով ամբողջությամբ կլորացնել մեջքը ողնաշարի բոլոր հատվածներով:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ «ԿՈՂԱՅԻՆ ԹԵՔՈՒՄ»

600x400

Մեկնարկային դիրք՝ նստած, աջ ոտքը՝ ուղիղ, ձախը՝ ծալված, ծունկն ուղղված է դեպի կողքը, ծանրությունը՝ հետույքի վրա, մեջքը՝ ուղիղ։ Եթե այս դիրքն անհարմար է ազդրի հոդերի համար, նստեք յոգայի բլոկի կամ բարձի վրա: Ներշնչելով թեքվեք դեպի աջ՝ լավ բացեք կոները ձախ կողմում, հենվեք աջ ձեռքին և ձախ ձեռքը ձգեք վերև և կողք՝ պահելով ծանրությունը հետույքի վրա։ Արտաշնչելով վերադարձեք սկզբնական ուղիղ դիրքին:

Կատարեք 10-15 անգամ, փոխեք ոտքերի դիրքը և կրկնեք մյուս կողմից։

Կատարեք այս պարզ համալիրն ամեն օր, և մեկ շաբաթից կզգաք, թե ինչպես է ձեր մեջքն ավելի լավ զգում, մեջքի ստորին հատվածում անհարմարությունը վերացել, իսկ կեցվածքը՝ շտկվել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 692 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 կազդուրիչ ըմպելիք, որոնք կարող են փոխարինել սուրճին

24.03.2023
Բազմազանություն ավելացնելու և նախաճաշն ավելի առողջ դարձնելու համար առաջարկում ենք առավոտյան սուրճի 5 այլընտրանք։

Քնի խնդիրները մեկընդմիշտ լուծելու գիտական ուղիներ

02.03.2023
Փաստն այն է, որ ամեն օր հայտնվում են ինքներդ ձեզ անուղղակիորեն վնասելու նոր եղանակներ: Հեռախոսներ, ինտերնետ, աշխատանք, ալկոհոլ՝ ահա բաների այն ոչ ամբողջական ցանկը, որոնք խանգարում են ձեզ վերջապես բավականաչափ քնել:

Աղի սենյակների բուժիչ հատկությունները

07.02.2023
Մարդու օրգանիզմի համար աղի օգտակարության մասին մարդիկ սկսել են կռահել շատ վաղուց, երբ հայտնաբերվեցին տարօրինակ քարանձավներ, որոնց պատերը ծածկված էին աղից և որոշ նստվածքներից (սիլվինիտից) կազմված սպիտակ հաստ շերտով։

Սեքսը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

25.01.2023
Դեռ հայտնի չէ' առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ:

4 պատճառ, թե ինչու են ատամները ձմռանը փչանում 

19.01.2023
Ձմռանն ատամները հատուկ խնամքի կարիք ունեն՝ ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք կարող են ավելի զգայուն դառնալ։

Հորդոր ծնողներին․ փոքրիկների առողջ ժպիտը վստահեք մասնագետին

30.12.2022
Մանկական ատամնաբուժության առանձնահատկությունների և երեխաների յուրահատուկ վարքի շուրջ է մեր հարցազրույցը մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 682 անգամ
28.03.2023
Դիտվել է 333 անգամ
25.03.2023
Դիտվել է 246 անգամ
29.03.2023
Դիտվել է 211 անգամ
30.03.2023
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster