Հրապարակվել է Google-ում 2022 թվականին ամենաշատ փնտրված աստղերի վարկանիշը
29.11.2022
The New York Post-ը հրապարակել է այն աստղերի վարկանիշը, որոնց 2022 թվականին համացանցի օգտատերերն ամենահաճախ են փնտրել Google որոնողական համակարգում։ Հոլիվուդյան CelebTattle լրատվականի ուսումնասիրության հիման վրա՝ ցուցակը գլխավորել է Էմբեր Հերդը։
ԱՄՆ-ում նրա անունը հարցվել է ամսական միջինը 5,6 միլիոն անգամ: Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ ամսական 5,5 միլիոն որոնման հարցումով, զբաղեցրել է Ջոնի Դեփը։ Դժվար չէ պատկերացնել, որ դա պայմանավորված է նախկին ամուսինների դատական պայքարով, որն առաջին կիսամյակում արժանացավ հանրության մեծ ուշադրությանը։ Հիշեցնենք, որ Էմբերը մեղավոր է ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորվել է Ջոնիին վճարել 15 միլիոն դոլար դրամական փոխհատուցում:
Հանրաճանաչության երրորդ տեղը, ըստ որոնման միտումների, զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ը (ամսական 4,3 միլիոն որոնում)։ Այս տարի ամբողջ աշխարհը նշեց Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու 70-ամյակը, բայց ուրախ հոբելյանից հետո տխուր իրադարձություն տեղի ունեցավ՝ սեպտեմբերին թագուհին մահացավ, և գահ բարձրացավ նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը, որը հռչակվեց Չարլզ III թագավոր։
Չորրորդ տեղում ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդին է (ամսական 4,06 մլն հարցում), ում ամուսնալուծությունը մոդել Ժիզել Բունդխենից նույնպես դարձել է տարվա ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հինգերորդ և վեցերորդ հորիզոնականները զբաղել են Քիմ Քարդաշյանը (ամսական 3,4 միլիոն հարցում) և նրա նախկին ընկեր Փիթ Դևիդսոնը (ամսական 3,2 միլիոն հարցում)․ այս զույգը մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում իրենց վառ սիրավեպով:
Ամենահայտնի աստղերի տասնյակը եզրափակում են Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը (3,19 մլն հարցում), Հոլիվուդի ամենահայտնի ապտակի հեղինակ Ուիլ Սմիթը (3,15 մլն հարցում), «Շատ տարօրինակ գործեր»-ի աստղ Միլի Բոբի Բրաունը (2,78 մլն հարցում) և «Էյֆորիայի» աստղ Զենդայան (2,71 միլիոն հարցում։
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 2824 անգամ
Читать на русском
|