Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ամուսնության 3 գաղտնիքները. ինչպես պահպանել սերը երկարաժամկետ հարաբերություններում

11.11.2022

Երբ մենք սիրահարվում ենք, մեր գլուխը կորցնում ենք մոլեգնող հորմոններից. մենք աչք ենք փակում զուգընկերոջ թերությունների վրա, չափազանց լավատեսորեն ենք նայում ընտանեկան ապագային և թերագնահատում միասին ապրելու անխուսափելի դժվարությունները: Սակայն հարսանիքից հետո սկսվում է վայրիվերումների շրջանը, որը դժվար է նախապես կանխատեսել։ Ի՞նչ պետք է իմանալ երջանիկ ամուսնությունը պահպանելու համար:

Եթե ցանկանում եք, որ հարաբերությունները մնան առողջ և տևեն ողջ կյանքի ընթացքում, ապա իրատեսական է հասնել դրան, երբ կանխեք խնդիրները մինչ դրանց հայտնվելը: Ահա երջանիկ ամուսնության երեք գաղտնիք, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով պատրաստվում է պսակադրության:

1. ԿՐՔԸ ՄԱՀԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱՅՆ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՀՊԱՆԵԼ

600x400

Սեռական կյանքը չի կարող միշտ մնալ նույնը, ինչ ամուսնության առաջին շաբաթների, ամիսների և նույնիսկ տարիների ընթացքում: Մի օր զուգընկերների ցանկությունը կմարի՝ նման անկումը երկարաժամկետ հարաբերություններում բնականոն է համարվում:

Չնայած տարիների ընթացքում կիրքն ու փոխադարձ գրավչությունը սառչում են, դուք ինքներդ կարող եք պահպանել փոխադարձ սիրո կրակը և վառել այն կրկին ու կրկին:

Ինչպե՞ս դա անել:

• Հիշեք, թե սկզբում ինչն է բորբոքել կիրքը և փորձեք կրկնել, նույնիսկ, եթե առանձնահատուկ ցանկություն կամ տրամադրություն չկա:

• Ավելի շատ ռոմանտիկ արարքներ գործեք։ Պարբերաբար ուրախացրեք ձեր զուգընկերոջը և նրան հասկացրեք, որ դուք ևս սպասում եք մնավ վերաբերմունքի:

• Ռիսկի դիմեք։ Թույլ տվեք ձեզ բացվել և խոցելի լինել ինչպես ննջասենյակում, այնպես էլ դրանից դուրս: Զուգընկերոջ հետ փորձեք նոր բաներ, նույնիսկ, եթե դրանք սկզբում անհարմար էին թվում: Քաջության վարձատրությունը կլինի կիրքը, որը երկար տարիներ չի մարի:

2. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՃԵՆԵՐն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻՇՏ ԱՎԵՐԻՉ

600x400

Զուգընկերը կբարկանա ձեզ վրա, կվիրավորվի, կբողոքի, դուք նույնպես ժամանակ առ ժամանակ կզգաք այդ զգացմունքները։ Բացասական էմոցիաներից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս քննարկել տարաձայնությունները, լսել միմյանց և, ի վերջո, ավելի պարզ գիտակցել փոխադարձ սերը և որոշել բարելավել հարաբերությունները:

Ինչպե՞ս դա անել:

• Բաց և անկեղծ խոսեք խնդիրների մասին: Թույլ մի տվեք, որ ժամանակավոր տհաճ փորձառությունները կործանեն կապը:

• Ձեր զուգընկերոջ դժգոհություններն ու սրտնեղության պատճառները լսեք հանգիստ, առանց պատասխան ագրեսիայի: Տեսնելով, որ դուք ուշադիր լսում եք, զուգընկերոջ մոտ, անշուշտ, կմեղմանա զայրույթը և նա կփորձի ավելի զուսպ և անկեղծ արտահայտել զգացմունքները։

3. ՍԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՄԵՆՕՐՅԱ ԱՊԱՑՈՒՑՑ, ԲԱՅՑ ԴԱ ԲԱՐԴ ՉԷ

600x400

Ամուսնության մեջ փոխադարձ գրավչությունը պահպանվում է սիրո փոխադարձ դրսևորման միջոցով: Կարևոր է միմյանց ուշադրության նշաններ ցույց տալ և սեր ցուցաբերել ամեն օր, և ոչ միայն տարին մեկ անգամ՝ տոնական օրերին։

Ինչպե՞ս դա անել:

• Պարբերաբար միասին դուրս եկեք: Ամեն շաբաթ միասին գնացեք միջոցառման կամ երեկույթի: Այս «ժամադրությունները» ամրապնդում են հարաբերությունները։

• Հաճախակի հաճոյախոսություններ արեք ձեր զուգընկերոջը: Փնտրեք պատրվակ հաճոյախոսության համար, նույնիսկ, եթե անհրաժեշտ է, հնարեք։

• Նշեք հարաբերությունների դրական կողմերը: Ցավը միշտ գրավում է մեր ուշադրությունը, այդ իսկ պատճառով և՛ տղամարդիկ, և՛ կանայք հաճախ հակված են կենտրոնանալ հարաբերությունների բացասական կողմերի վրա: Այս միտումը հաղթահարելու համար հարկավոր է գիտակցաբար և միտումնավոր ուշադրություն դարձնել դրական պահերին և միշտ ցույց տալ ձեր երախտագիտությունը զուգընկերոջ կողմից սիրո ու հոգատարության դրսևորումների համար։

Եթե կարծում եք, որ ամուսնության մեջ հեշտ կլինի վառ պահել սիրո և փոխադարձ գրավչության կրակը, ապա ձեզ սպասվում է լուրջ հիասթափություն։ Ջանք գործադրեք, ձեր հարաբերություններում վառ պահեք սիրո ու կրքի կրակը, մի՛ զրկեք ձեզ երկար տարիների երջանկությունից ու ռոմանտիկ հարաբերություններից։

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 7874 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2026 12:06
Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03
Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00
Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 1104 անգամ
10.11.2026
Դիտվել է 366 անգամ
13.11.2026
Դիտվել է 152 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster