Եթե չեք սիրում թխված տորթեր, ապա այս համեղ յոգուրտային տորթը հենց Ձեզ համար է: Պատրաստվում է շատ արագ, առանց մեծ ջանքերի:
Անհրաժեշտ է'
ըմպելի յոգուրտ' 2 հատ կամ 0.5 լ , արագ պատրաստվող ժելատին' 30 գրամ, եգիպտացորենի ձողիկներ' 1 տուփ կամ 90 գրամ, շոկոլադե և կաթնային գնդիկներ' 75 գրամ, կիվիի ժելե' 1 տուփ, նարինջ '1 հատ, քունջութ' ձևավորման համար :
Ժելատինը բացում ենք տաք ջրով, թողնում 10 րոպե, հետո դնում կրակին, բայց չթողնելով եռալու աստիճան: Եթե ուզում եք տորթը գեղեցիկ լինի, ապա յոգուրտը վերցրեք երկու տարբեր գույների: Մենք ընտրել ենք ազնվամորի և արքայախնձոր: Վերցնում եք տարբեր ամաններ, լցնում յուրաքանչյուր գույնը մեկի մեջ և հալեցրած ժելատինը կիսում, լցնում երկուսի մեջ:
Վերցնում եք հարմար աման, որով կարող եք ձև տալ, մեջը փռում սննդային պոլիէթիլեն:
Մորու գույն ունեցող յոգուրտի մեջ լցնում եք եգիպտացորենի ձողիկները և խառնում, հետո ստացված զանգվածը լցնում եք այն ամանի մեջ, որում արդեն սկսում եք ստանալ տորթը:
Լցնելուց հետո դնում եք սառնարան, որ բավականաչափ սառչի: Եթե ուզում եք ընթացքը արագ լինի, ապա կարող եք սառցախցիկում էլ դնել: Անցնում եք երկրորդ շերտին: Գնդիկները խառնում եք նարնջագույն յոգուրտին, հետո լցնում սառած շերտի վրա:
Նորից դնում սառնարան:
Հալեցնում եք կիվիի ժելեն, թողնում հովանա, մինչև կիսելի ոչ շատ խիտ թանձրության, հետո լցնում տորթի երկրորդ շերտի վրա: Դարձյալ դնում եք սառնարանում, թողնում, որ ամբողջովի դոնդողը կազմավորվի:
Հետո հանում եք և զգուշությամբ առանձնացնում պոլիէթիլենից և սկսում ձևավորման աշխատանքները: Ձևավորեք կտրատած նարնջով և քունջութով: Ահա և վերջ, հիասքանչ ամառային զգացողությունը ապահովված է:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։