Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Որպեսզի դադարեն ձեզ նախանձել. երեք «Ա»-ի կանոնը

28.07.2022

Որպեսզի դադարեն նախանձել և ձեր մասին չար բաներ չխոսել, պետք է հետևես երեք «Ա»-ի կանոնին․ այս խորհուրդը տվեց հոգեբանը զրպարտությունից և հալածանքներից հյուծված հայտնի դերասաններից մեկին։ Նա անհանգստանում էր և ցանկանում, որ բոլորը սիրեն իրեն: Բոլորին ցանկանում էր դուր գալ:

Դերասանը հետաքրքրվեց և պատրաստվեց գրառել կախարդական կանոնը։ Հոգեբանը թելադրեց՝ «պետք է լինել Աղքատ, Անառողջ և Անտաղանդ»:

Մնացած բոլոր դեպքերում դուք ստիպված կլինեք դիմակայել թշնամանքի և նախանձի: Բացառություններ չկան։

Նախատողներ կան անգամ Մայր Թերեզային։ Գանդիի մասին էլ վատ բաներ են գրում։ Նախանձում են անգամ Նիկ Վույչիչին՝ առանց ձեռքերի ու ոտքերի։

Եթե դուք ինչ-որ բան եք ստեղծում եւ ինչ-որ բան փոխում դեպի լավը, անմիջապես կսկսեն քննարկել ու դատապարտել ձեզ։ Որովհետև դուք իջեցնում եք նրանց ինքնագնահատականը, ովքեր ոչինչ չեն կարողանում ստեղծել։ Կամ չեն ուզում աշխատել։

Եվ ձեր ձեռքբերումներն ու բարի գործերը պարզապես հանգիստ չեն տալիս այդ մարդկանց. նրանք ֆիզիկապես վատ են զգում, ինչպես նշել է մարդաբան Լևի-Սթրոսը։

Բռունցքները կծկվում են, ծնոտները սեղմվում և ճնշումը բարձրանում է: Ախր ինչպե՞ս դա եղավ։ Դուք կարողացաք նիհարել և սպորտով զբաղվել: Ստացվում է, որ դուք ավելի լավն եք, իսկ իրենք՝ վա՞տը: Դուք բանաստեղծություն եք գրել կամ նկար նկարել․ ինչպե՞ս եք համարձակվել: Դուք ավելի լավն եք, իսկ իրենք՝ վա՞տը: Ընտանիք եք կազմել, փող եք աշխատել, սկսել եք կարիերա անել. սա անտանելի է, ինչպես քթին հարվածը: Ստորացուցիչ՝ ապտակի նման։

600x400

Այդպես են այդ մարդիկ ընկալում ուրիշի հաջողությունը և, նույնիսկ, պարզապես ստեղծարար գործունեությունը: Ձեզ վրա ցեխ են շպրտում, վիրավորում, նվաստացնում, և դա նրանց համար շատ ավելի հեշտ է։ Ֆիզիկապես ավելի հեշտ է։

Այնպես որ ամենահեշտ ձևը երեք «Ա»-ի կանոնին հետևելն է՝ նրանք ձեզ անգամ թխվածքաբլիթ կտան և լավ կզգան ձեր ֆոնի վրա:

Բայց մենք ձեզ խորհուրդ չենք տալիս հետևել այդ կանոնին՝ չէ՞ որ մեզ չի հետաքրքրում նախանձ մարդկանց բարեկեցությունը: Մոլագարները նույնպես ավելի լավ են զգում, երբ ինչ-որ մեկին սպանում են։ (Կներեք՝ մռայլ օրինակի համար)։

Այսպիսով, պետք է ընտրեք. կամ հետևեք կանոնին, և բոլորին դուր գաք ու ստանաք մանկական քառակուսի թխվածքաբլիթներ: Կամ դեպի լավը փոխեք ինքներդ ձեզ ու կյանքը: Եվ ամեն օր հասնեք մի փոքրիկ հաջողության: Դրանով իսկ ուրախացնելով նորմալ ստեղծագործ մարդկանց՝ հենց վերջիններիս հետ արժե շփվել ու ընկերանալ։ Նրանց հետ, ովքեր ուրախանում են ձեր հաջողություններով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1445 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 պատճառ՝ ձեր մասին ուրիշների կարծիքն արհամարելու համար

07.06.2023
Շատ հաճախ մենք չափազանց կարևորում ենք այն, թե ինչպես է հասարակությունը գնահատում մեր գործողությունները։ Սովորելով անընդհատ նայել ուրիշների գնահատականներին՝ մենք սկսում ենք կորցնել ինքներս մեզ։

7 պատճառ, թե ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից

12.05.2023
Գեղեցիկ կանայք գրավում են տղամարդկանց ուշադրությունը և նախանձ են առաջացնում մարդկության հիասքանչ կեսի ներկայացուցիչների մոտ։ Սակայն նրանց անձնական կյանքը միշտ չէ, որ հաջողակ է դասավորվում:

Ամուսնությունը տևում է այնքան, որքան կի՞նն է ցանկանում

21.04.2023
Միչիգանի համալսարանի կողմից անցկացված հանաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք 2 անգամ ավելի հաճախ են դիմում ամուսնալուծության:

Կնոջ գեղեցկության գաղտնիքը

07.04.2023
Կնոջ գեղեցկությունը նրա հագուստի, մազերի կամ մատնահարդարման մեջ չէ…

Բարեկազմության հոգեբանություն

14.03.2023
Մենք շարունակաբար ձգտում ենք կատարյալ մարմին ունենալ։ Նկատենք, որ կատարյալ մարմին այն չէ, որը մենք տեսնում ենք ամսագրերի շապիկներին, այլ այն, որով մենք հարմարավետ, հանգիստ, առողջ, ուժեղ և ճկուն ենք զգում:

 Շնորհավոր գարնանային տոնը՝ մարտի 8-ը, սիրելի կանայք

08.03.2023
Թող որ միշտ ձեզ զգաք պաշտպանված, սիրված, հոգատարությամբ պարուրված ու երջանիկ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2023 10:23
Նախկին թագավորական ծովային հետեւակ Էլոն Միզոնը փոստային ինդեքսների վիճակախաղում մրցանակ է շահել կնոջ շնորհիվ, ով ստորագրել է մասնակցելու համար մահից անմիջապես առաջ: 77-ամյա բրիտանացին 4 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդից ստացել է 493 076 դոլար: Միզոնը շահումն անվանել է «հրաշք»:
08-06-2023 10:15
Ումեոյի համալսարանի (Շվեդիա) գիտնականները հերքել են տղամարդկանց եւ կանանց հոտառական ունակությունների տարբերությունները:
08-06-2023 03:49
83-ամյա Ալ Պաչինոն, ով պնդել է ԴՆԹ թեստ անցկացնել, համակերպվել է սիրելիի հղիությանը։ Հայտնի ռեժիսորը խոստովանել է, որ շատ հուզված է երեխայի սպասումով. մեծ տարիքում նա այլեւս հայր դառնալու հույս չուներ։
08-06-2023 01:41
Մարզական ընտանիքում նոր համալրում կա. գեղասահքի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան և Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Կոնստանտին Կուչաևը պաշտոնապես ամուսին և կին են դարձել։
08-06-2023 00:54
Մոդել Սոֆյա Մարտինովան, ով աշխատում է Coach, Marc Jacobs, Fendi, Jil Sander, Dolce & Gabbana, Loewe, Giambattista Valli, Alexander McQueen, Miu Miu ապրանքանիշերի հետ և 2020 թվականին դարձել է Dior օծանելիքի դեմքը, հայտարարել է նախկին սիրելի՝ բլոգեր Դանիլա Ֆիլիպովի, կողմից ենթարկվող ցհալածանքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2023
Դիտվել է 12231 անգամ
05.06.2023
Դիտվել է 5244 անգամ
06.06.2023
Դիտվել է 369 անգամ
07.06.2023
Դիտվել է 99 անգամ
08.06.2023
Դիտվել է 76 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster