Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ազատվել կոշիկների տհաճ հոտից

22.07.2022

Կոշիկի վատ հոտը շատ տարածված խնդիր է: Բոլորն են ունեցել են օրեր, երբ հարկ է եղել երկար քայլել: Դրանից հետո կոշիկներից ոչ ամենահաճելի բույր է գալիս։ Բայց դուք պետք է անհանգստանաք ոչ միայն հոտի, այլեւ այն առաջացնող բակտերիաների համար: Ի վերջո, դրանք կարող են վարակների պատճառ դառնալ: Լավ է, որ սրա դեմ պայքարելու հիանալի միջոցներ կան:

Մենք կներկայացնենք, թե ինչպես ազատվել կոշիկների տհաճ հոտից և պաշտպանվել բակտերիաներից։ Մարդկանց մեծամասնությունը տանն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները, և նույնիսկ ստիպված չեն լրացուցիչ որևէ բան գնել:

Կոշիկի տհաճ հոտը

Խնդիրը հազվադեպ չէ և միշտ արդիական է։ Հետեւաբար, յուրաքանչյուր ճաշակի եւ բյուջեի համար բավականաչափ ուղիներ կան: Նախ, արժե նշել, որ վաճառակետերում կան շատ պատրաստի ապրանքներ, որոնցով կարող եք հաղթահարել խնդիրը: Կոշիկի համար կան հիանալի դեզոդորանտներ, որոնք լավ են հեռացնում տհաճ հոտը: Կան նաև թարմացուցիչներ, որոնք ունեն նաև հակաբակտերիալ հատկություն։ Կենցաղային քիմիայի ցանկացած խանութ կուրախացնի ձեզ տեսականիով։

600x400

Այնուամենայնիվ, եթե դուք չեք ցանկանում լրացուցիչ միջոցներ գնել կամ պարզապես քիմիայի սիրահար չեք, ապա առաջարկում ենք տնական միջոցներ: Ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ դուք ոչ պակաս հաջողությամբ կարող եք գլուխ հանել:

Քացախ

600x400

Քացախն ամենաարդյունավետ տնային միջոցն է։ Տհաճ հոտը հեռացնելու համար հարկավոր է կոշիկների ներսը սրբել քացախով թաթախված թղթե սրբիչով։ Հետո պարզապես պետք է սպասել, մինչև սպորտային կոշիկները չորանան։ Կարելի է նախ կոշիկի ներսում մի քիչ սոդա լցնել, ապա քացախ ցանել։ Ազատված ածխաթթու գազը կսպանի բակտերիաները: Բայց նման պրոցեդուրայից հետո լավագույնն է կոշիկները չորացնել և օդափոխել առնվազն մեկ օր:

Թեյ և սուրճ

600x400

Որպես թարմացնող միջոց կարող եք օգտագործել նաև թեյ և սուրճ։ Գիշերը մի բուռ չոր սուրճի հատիկներ դրեք ձեր սպորտային կոշիկների մեջ՝ տհաճ հոտը հեռացնելու համար: Թեյի տոպրակները նույնպես լավ են կլանում խոնավությունն ու հոտը։ Առավոտյան կոշիկները նորի պես կլինեն:

Դեղատնային միջոցներ

600x400

Դեղատնային միջոցները կօգնեն լավ լուծել բակտերիաների հարցը։ Իսկ ցուցակի առաջին միջոցը, իհարկե, սպիրտն է։ Օգտագործեք բամբակյա թրջոց՝ կոշիկի ամբողջ ներսը մանրակրկիտ սրբելու համար: Կարող եք նաև օգտագործել քլորիխիդին: Վերջինս այդքան սուր հոտ չունի, սակայն նույնքան լավ է դիմակայում բակտերիաներին։ Մշակելուց հետո կոշիկները մի երկու ժամով դրեք տոպրակի մեջ։ Դրանից հետո չորացրեք այն և կարող եք ճանապարհ ընկնել:

Կոշիկի տհաճ հոտը և սոդան

600x400

Կարևոր է հեռացնել ոչ միայն կոշիկների հոտը, այլև խոնավությունը։ Դրա համար կարող եք մեկ գդալ սոդա լցնել ձեր սպորտային կոշիկների մեջ և թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան պարզապես թափահարեք կամ փոշեկուլով մաքրեք այն: Խմորի սոդան կկլանի խոնավությունը, որի մեջ կարող են աճել բակտերիաները:

Կարող եք նաև սոդա լցնել նեյլոնե գուլպայի մեջ։ Այս մեթոդը կվերացնի խմորի սոդան կոշիկներից թափելու անհրաժեշտությունը։ Մանկական փոշին և ակտիվացված փայտածուխը նույնպես խոնավությունը կլանելու հատկություն ունեն։

Այս բոլոր մեթոդները հիանալի են աշխատում և օգնում են ձեզ հոգ տանել կոշիկների մասին: Եթե դա չի օգնում, կարող եք լվանալ ձեր սպորտային կոշիկները կամ փոխել դրանց ներդիրները: Սա օգնում է հատկապես բարդացված դեպքերում: Բայց եթե դուք կանոնավոր կերպով խնամում եք կոշիկները, ապա դրա անհրաժեշտությունը չի լինի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7230 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.08.2026
Դիտվել է 461 անգամ
10.08.2026
Դիտվել է 393 անգամ
06.08.2026
Դիտվել է 371 անգամ
07.08.2026
Դիտվել է 317 անգամ
08.08.2026
Դիտվել է 265 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster