Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022

Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով, հարևան-բարեկամների՝ այստեղ-այնտեղ ներկայցմամբ։

Գլխավորապես այս խնդրի հաղթահարմանը նպաստելու նպատակով է, որ «Արտումար» կրթական-ստեղծագործական կենտրոն ՀԿ-ն ստեղծել է «Ձեռքի աշխատանքների բանկ», որում ներգրավված ստեղծագործողների գերակշիռ մասը կանայք են։

Այս և «Արտումար»-ի այլ նախագծերի մասին խնդրեցինք մանրամասներ ներկայացնել կրթական-ստեղծագործական կենտրոնի հիմնադիր-նախագահ Տաթևիկ Գրիգորյանին։

600x400

-Ներկայացրեք, խնդրեմ, «Արտումար» կրթական-ստեղծագործական կենտրոնի ստեղծման պատմությունը, առաքելությունը և նպատակները։

-Չորս տարի առաջ հիմնելով կենտրոնը՝ նպատակ ենք հետապնդել նպաստել հայ մշակույթի պահպանմանը և տարածմանը, հանրապետության, հատկապես սահմանամերձ մարզեում բնակվող մեր հայրենակիցների կրթվածության և տեղեկացվածության մակարդակի, իրավագիտակցության բարձրացմանը, նրանց սոցիալական վիճակի բարելավմանը։ Կենտրոնն իր գործունեությունը սկսել է Աշտարակ քաղաքում և հիմնական շահառուներն Արագածոտնի մարզից էին, սակայն ժամանակի հետ գործունեության աշխարհագրությունն ընդլայնել ենք, և մեր թիրախում նաև այլ, հատկապես՝ սահմանամերձ մարզերի ձեռքի աշխատանքներով զբաղվող անձիք են:

600x400

-Կենտրոնի համար յուրահատուկ անվանում եք ընտրել։ Ինչո՞ւ «Արտումար»։

-Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տվյալ իրադարձության վայրը, այլև ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առջև զբաղվելու ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է «տոմար» կամ «տումար» եզրույթով։ Իսկ մեր գլխավոր խնդիրներից է գեղեցիկ համադրել ու ներկայացնել հնի և նորի երկխոսությունը: Ի դեպ, մեր տաբերանշանի վրա ներառել ենք արևային ժամացույց, գիրք և ծառ՝ որպես գիտության, կրթության, տիեզերքի ու կյանքի օրենքների և մարդու անքակտելի ամբողջության խորհրդանիշներ։

600x400

- Ի՞նչ եղանակներով և ուղղություններով են իրականացվում կրթական ու մշակութային ծրագրերը, ովքե՞ր են հիմնական շահառուները։

-Կրթական ծրագրերն իրականացվում են ոչ ֆորմալ կրթության ձևաչափով, իսկ մշակութային ծրագրերը՝ վարպետաց դասերի, ցուցահանդեսների, փառատոնների, դասընթացների, տարաբնույթ այլ միջոցառումների կազմակերպմամբ և մասնակցությամբ: Շահառուները 14 տարեկան և բարձր տարիքի անձինք են, ովքեր հետաքրքրվում են մշակույթով, պատմությամբ, ազգային ավանդույթներով, զբաղվում ձեռքի աշխատանքներով։

600x400

-«Ձեռքի աշխատանքների բանկն», ինչ խոսք, հետաքրքրական ու շնորհակալ նախաձեռնություն է։ Ի՞նչ ընդգրկվածություն ունի, ի՞նչ ոլորտներ են ներառված, ի՞նչ գործիքակազմով է ներկայանում հանրությանը։

-«Ձեռքի աշխատանքների բանկի» մեկնարկը տրվեց, գրեթե, «Արտումար»-ի աշխատանքների սկսվելուն զուգահեռ՝ 2018 հուլիսից։ 2020 թվականից այն ստացել է «Հեքիաթ․ գտնված երազ» ձեռքի աշխատանքների ու դիզայնի ստուդիա անվանումը: Վերջինիս ներկա պահին անդամակցում են երեք տասնյակից ավելի ձեռքի աշխատանքով զբաղվող անձինք։

Ի սկզբանե նպատակն է եղել հավաքագրել ձեռքի աշխատանքներով զբաղվողներին, աջակցել նրանց արտադրանքի իրացմանը, կազմակերպել ցուցահանդեսներ, նպաստել ճանաչվածության բարձրացմանը, հեղինակների մասնակցությամբ կազմակերպել վարպետաց դասեր, համագործակցել այլ կառույցների հետ:
Կազմավորման օրվանից մինչ օրս մասնակցել ենք շուրջ 30 ցուցահանդեսի, տարբեր փառատոնների (Չարենցի տուն-թանգարանում «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես, «1000 տարվա գյուղամեջ» փառատոն (2019-2020), «Աշտարակի գինու փառատոն», Վրաստանում կայացած «Ֆանտել» փառատոն, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» միջոցառում, երևանյան «Տիկնիկների փառատոն», «Էրեբունի-Երևան 2801», «Ճանաչի՜ր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես և այլն)։ Տարբեր նախագծեր են իրականացվել Local green նախաձեռնության, World Vision Armenia կազմակերպության, Աշտարակի համայնքապետարանի, Արագածոտնի մարզպետարանի, Շոփփինգ Արմենիայի, Երևանի քաղաքապետարանի, «Նարոտ» ընկերության հետ: Մեր անդամների թվում կարող եք տեսնել կարպետագործների, փայտամշակների, տիկնիկագործների, զարդագործների, նկարիչների, ամենատարբեր շնորոքներով օժտված վարպետների։

 600x400

-Որքանո՞վ է հաջողվում «Ձեռքի աշխատանքների բանկի» գործունեության շնորհիվ բարելավել մասնակիցների ճանաչվածության աստիճանը, սոցիալական կացությունը։

-Փորձը ցույց է տալիս, որ մեկը մյուսին շաղկապված է։ Նշեցի, որ մեր մասնակիցները հաճախ են հնարավորություն ստանում մասնակցելու տարաբնույթ ցուցահանդեսների, տոնավաճառների, ներգրավվում են վճարովի վարպետաց դասերի: Նրանց գործունեության մասին պատմում ենք համացանցի տարբեր հարթակներում, հեռուստատեսությամբ։ Անշուշտ, այս ամենը նպաստում է ճանաչելիության մեծացմանը, ծանոթությունների ու կապերի ընդլայնմանը, նաև՝ աշխատանքների սպառմանն ու որոշ չափով սոցիալանան վիճակի բարելավմանը։ Կցանկանայի հնչեցնել մեր կարգախոսը․

Հայրենիքը ի՛մ, քո՜ ու նրա
Ոչ միայն հո՛ղն է մեր պապենական,
Այլև մեր ջանքը՝ այդ հողի վրա...։

600x400

600x400

600x400

600x400

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 2663 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-09-2025 09:18
ԱՄՆ բնակչուհին անսպասելիորեն դուստր է ծննդաբերել Burning Man երաժշտական փառատոնում՝ չկասկածելով իր հղիության մասին, հաղորդում է NBC News-ը։ Քայլա Թոմփսոնն օգոստոսի 27-ին հանգստանում էր ամուսնու հետ՝ Նևադայի անապատում ամեն տարի անցկացվող հայտնի երաժշտական փառատոնի տարածքում կայանած կցասայլակում։ Հանկարծ նա ուժեղ ցավ է զգացել որովայնի ստորին հատվածում, և մի քանի ժամ անց, իր համար անսպասելիորեն, կցասայլակի զուգարանում 1,6 կգ քաշով առողջ աղջիկ է ծննդաբերել։
02-09-2025 07:44
27-ամյա ամերիկացի դերասանուհի Սիդնի Սվինին, ով գարնանը բաժանվել էր իր փեսացուից, կասկածվում է երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր, 44-ամյա Սքութեր Բրաունի հետ սիրավեպ ունենալու մեջ: Այս մասին հայտնել է The Star-ը: Զույգին առաջին անգամ միասին նկատել են Վենետիկում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքի ժամանակ: Նրանք միասին զբոսնել են քաղաքի փողոցներով, իսկ ավելի ուշ ընկերների հետ գնացել բար: Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք արդեն իրենց ընկերներին պատմել են սիրավեպի մասին, բայց նրանց խնդրել են չմեկնաբանել և չխոսել դրա մասին:
02-09-2025 05:26
Երգչուհի Մայլի Սայրուսը դարձել է պատմության մեջ առաջին սելեբրիթին, որը նկարահանվել է ֆրանսիական Maison Margiela նորաձևության տան գովազդային արշավում:1988 թվականին հիմնադրվելուց ի վեր ապրանքանիշը հետևել է անանունության սկզբունքներին. արշավներում մոդելները հաճախ ծածկում են դեմքերը, հագուստի ստեղծման վրա աշխատում է անհայտ դիզայներների թիմ, իսկ ապրանքանիշի հիմնադիր Մարտին Մարջիելան անտեսանելի է մնում հանրության համար նույնիսկ կարիերան ավարտելուց տարիներ անց:
02-09-2025 03:56
Մեծ Բրիտանիայում Վելինգբորոյի Five Wells բանտի 26-ամյա նախկին պահակ Էյմի Դյուկը մեղավոր է ճանաչվել կալանավորների հետ անպատշաճ հարաբերությունների երկու դրվագով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, հաղորդում է Daily Star-ը։ Էյմին Five Wells բանտի երրորդ աշխատակցուհին է, որ դատապարտվում է կալանավորների հետ սեքսի համար։
02-09-2025 03:22
Ռոքֆելլերի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտ գլուտատիոնը կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի թոքերի մետաստազավորման (ուռուցքի աճի երկրորդային օջախների՝ մետաստազների ձևավորման գործընթացը, երբ բջիջներն առաջնային օջախից այլ հյուսվածքներ են տարածվում)։ Գիտնականների կարծիքով՝ գլուտատիոնի միտոքոնդրիաներ փոխանցման արգելափակումը ավանդական բուժման մեթոդների համեմատ կարող է կրծքագեղձի քաղցկեղի մետաստազների կանխարգելման նոր, ավելի մեղմ մոտեցում դառնալ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2025 թ․

01.09.2025
Աշնան առաջին ամիսը դժվար կլինի, հատկապես սիրային ոլորտում։ Եվ այդ ամենը սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք լուսնի լրիվ խավարման պատճառով։ Բացի այդ, օդային տարերքի նշանները կարող են լուրջ ֆինանսական դժվարությունների հանդիպել։ Բայց միևնույն է, աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2025
Դիտվել է 872 անգամ
01.09.2025
Դիտվել է 838 անգամ
28.08.2025
Դիտվել է 423 անգամ
30.08.2025
Դիտվել է 417 անգամ
29.08.2025
Դիտվել է 398 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster