Ալեքսանդր Մատիուսին Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր նոր հավաքածուն` Ami ապրանքանիշի համար։
Ալեքսանդր Մատիուսին աստղային մասնակցություն էր ապահովել ինչպես բեմում, այնպես էլ դահլիճում: Կառլա Բրունին, Նաոմի Քեմփբելը, Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Էմանուել Բեարտը և այլ հայտնիներ լուսանկարիչների համար կեցվածք են ընդունել Փարիզի համայնապատկերի ֆոնին՝ Սակրե-Կեր բազիլիկի մոտ։
Ami-ն տղամարդկանց հագուստի բրենդ է եղել իր հիմնադրման օրվանից՝ 2011-ից, իսկ 2019-ին այն ընդլայնվեց՝ ներառելով նաև կանացի հագուստ: Նոր հավաքածուն դարձել է փարիզյան մեղմ շքեղության ձոն, որի մասին խոսում են բոլորը, և որը երբեմն այնքան դժվար է բառերով նկարագրել, քանի որ ավելի շատ էներգիայի և խարիզմայի մասին է, քան կոնկրետ բաների:
Մատիուսին կարծրատիպային տարրերը միաձուլել է իրական կյանքի նախատիպերի հետ՝ ստեղծելով հաճելի և հարմարավետ ֆրանսիական զգեստների հավաքածու՝ բաղկացած ամենօրյա համեստ բաճկոններից և ավելի համարձակ, շքեղ կաշվե հագոստներից:
Հավաքածուն ներկայացնելու համար դիզայները հրավիրել է տարբեր սերունդների թոփ մոդելների՝ Քրիստեն Մաքմենամիից մինչև Կարա Դելևին, Լիյա Կեբեդեից մինչև Սաշա Պիվովարովա։ Այդ երեկո հրավիրված մոդելի կարգավիճակում էր հանրային իրադարձությունների հազվադեպ հյուր՝ դերասանուհի Օդրի Տոտուն, ով բացեց շոուն:
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
22-06-2026 09:01 41-ամյա Քեթի Փերին խոսել է 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր հարաբերությունների մասին՝ այն անվանելով «Աստծո օրհնություն»։ Նա Unfamous փոդքասթում կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Նախկին ընկերոջ՝ Օռլանդո Բլումի հետ բաժանման և դրան հաջորդած «դժվար ժամանակների» մասին խոսելիս երգչուհին խոստովանել է, որ Թրյուդոյի հետ իր կյանքը փոխվել է։ «Եվ հանկարծ այս հսկայական օրհնությունը մտավ իմ կյանք։ Ամեն ինչ իսկապես փոխվեց, դարձավ իրական, ամուր և կայուն։ Ես գիտեմ, որ եթե պարզապես շարունակես ապրել, կյանքը կարող է ավելի լավը դառնալ», - Փերիի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
22-06-2026 03:22 Անն Հեթուեյը սպասում է իր ընտանիքի նոր անդամին. դերասանուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հղի է իր երրորդ երեխայով: Նա ուրախ լուրը մեկնաբանել է «Փոքրիկ, ես քոնն եմ» խոսքերով, ինչպես նաև տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր նկատելիորեն կլորացված փորիկը: Չնայած նա դեռևս չի բացահայտում երեխայի սեռը կամ անունը, ուտի երկրպագուները մեկնաբանություններում ենթադրություններ են անում աստղի ապագա երեխայի մասին:
22-06-2026 02:06 Սինդի Քրոուֆորդի դուստրը դարձել է ամերիկյան մաշկի խնամքի Uni ապրանքանիշի առաջին ստեղծագործական գործընկերը: 24-ամյա Կայա Գերբերը կմասնակցի գովազդային արշավներին, ապրանքանիշի միջոցառումներին և նոր ապրանքների մշակմանը: