Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026

Վստահ ենք, որ լսել եք Սայմոն Լևիևի՝ հայտնի «Tinder խաբեբայի» մասին, ով կարողացել է խաբել տասնյակ կանանց՝ ձևանալով միլիարդատիրոջ ժառանգորդ։ Այժմ նա մրցակից ունի. վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Նա 35 տարեկան է և երբեք չի խաղացել «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայնսում»-ում կամ նույնիսկ NFL-ում։ Սակայն, ինչպես հաղորդում է The Guardian-ը, մի քանի տարի շարունակ նա առցանց ձևավորել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կերպար և այն օգտագործել կանանց հետ հանդիպելու համար։

Իր սխեման նա սկսել է կիրառել մոտավորապես 2022 թվականի փետրվարին։ Լավը կանանց հետ ծանոթանում էր ծանոթությունների հավելվածների միջոցով (ինչի պատճառով էլ նրան անվանեցին «նոր «Tinder խաբեբա») և ձևացնում, թե պրոֆեսիոնալ մարզիկ է։ Նամակագրությունն արագ ստանում էր ռոմանտիկ բնույթ, և Լավն աստիճանաբար սկսեց հասնել իր նպատակին։ Երբ հարաբերությունները դառնում էին ավելի մտերիմ, նա սկսում էր խոսել հնարավոր շահավետ ներդրումների մասին ու առաջարկում ներդրումներ կատարել դրանց մեջ։ Որոշ դեպքերում խաբված կանայք նույնիսկ վարկեր էին վերցնում իրենց նոր սիրեցյալի գրավիչ առաջարկներից օգտվելու համար։

600x400

Այս ամբողջ գործընթացում Դեժոնի հանցակիցը 18-ամյա Թեյլոր Չանն էր։ Նա ներկայանում էր որպես «խաղացողի» ֆինանսական խորհրդատու և օգնում զոհերին համոզել, որ իր ղեկավարը շատ փող ունի, և որ ներդրումներն իսկապես շահութաբեր են։ Երբ կանայք ուղարկում էին փողը, կասկածյալները հանում էին այն և յուրացնում։ Սկզբում նրանք շարունակում էին խոստանալ շահույթ՝ հորդորելով կանանց ավելի շատ ներդրումներ կատարել։ Եվ եթե զոհերը սկսում էին չափազանց շատ հարցեր տալ, Լավը պարզապես արգելափակում էր նրանց և նոր «խաղ»սկսում։

Արդյունքում, The Guardian-ի հաղորդմամբ, դատախազները գնահատում են, որ հանցագործներին հաջողվել է առնվազն 26 նույնականացված զոհերից կորզել 1.3 միլիոն դոլար: Ինչպես և սպասվում էր, նրանցից ոչ մեկը չի ստացել իր ներդրումներից որևէ շահույթ, ուստի կանայք հայց են ներկայացրել: Հետաքննիչները նաև կարծում են, որ զոհերը կարող են շատ ավելի շատ լինել:

Հետաքրքիրն այն է, թե ինչպես է Լավը կարողացել ձևացնել, թե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Նա ակտիվ էր սոցիալական ցանցերում՝ ամեն օր գրառումներ անելով իր «սպորտային կյանքի» մասին։ Նա լուսանկարվում էր «Ֆորթի Նայնս»-ի մարզահագուստով, մարզվում էր և կեցվածք ընդունում թանկարժեք մեքենաների ու տների կողքին՝ ցուցադրելով իր նոր ժամացույցները, որոնք արժեն հազարավոր դոլարներ։

600x400

Բանը հասավ այնտեղ, որ Google-ի նեյրոնային ցանցը սկսեց նրան շփոթել իրական խաղացողի հետ։ Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ «Իմ ուղին դեպի NFL» վերնագրով այժմ ջնջված գրառման մեջ նա հրապարակել է Google-ի արհեստական բանականության ակնարկի էկրանի կադրեր։ Համակարգը նրան սխալ էր ներկայացրել որպես «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայնս»-ի ընդունող և կեղծ տեղեկություններ հաղորդել նրա պաշտոնի, պայմանագրի և թիմի հետ կապերի մասին։ Սա ծառայեց ի օգուտ հանցագործի. երբ կանայք սկսեցին կասկածել նրան և տեղեկություններ փնտրել իրենց նոր սիրեցյալի մասին, արհեստական բանականության որոնողական համակարգի օգնականը նրանց հստակ պատասխանում էր. նա, իրոք, խաղացել է այդ թիմում։

Բայց հիմա լեգենդի վերջն եկել է։ Դեժոնի սոցիալական ցանցերի էջերը ջնջվել են, և նա կալանքի տակ է։ Խաբեբան և Չանը մեղադրվում են դավադրության ու խարդախության մեջ, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1038 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1232 անգամ
21.10.2026
Դիտվել է 547 անգամ
22.10.2026
Դիտվել է 388 անգամ
27.10.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster