Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Հայկական արտադրանքը կարող է լինել որակյալ, ոճային և ցանկալի»․ Shabeeg ապրանքանիշի հիմնադիր

01.06.2022

Օրեց-օր հայկական նորաձևության դպրոցին բնորոշ են դառնում ազգային տարրերի, պատկերների, պատմա-մշակութային ժառանգության բաղադրչների ներառումը հագուստի բազմաժանր նմուշներում։

Shabeeg հագուստի ապրանքանիշի հիմնադիր ու կրեատիվ դիզայներ Մերի Սուքիասյանի խոսքով՝ նման մոտեցումը նախևառաջ նպատակ է հետապնդում երիտասարդության, ինչպես նաև օտարերկրացի սպառողների շրջանում տարածել մեր պատմությունն ու մշակույթը, մոտեցնել ազգային արմատներին: Մասնավորապես ապրանքանիշի հագուստի վրա ներառվում են ինչպես հայ թագավորների և թագուհիների, մասնավորապես՝ Արշակունիներ, Բագրատունիներ, Հեթումյաններ, այնպես էլ հայկական բնաշխարի կենդանիների պատկերներ։

600x400

Մերի Սուքիասյանն ուրախությամբ է արձանագրում, որ հայրենական թեմաներով զգեստները մեծ պահանջարկ են վայելում հատկապես հայ երիտասարդության շրջանում, իսկ իրենք փորձում են շարունակաբար նոր նորաձև լուծումներ առաջարկել։ Արդեն առկա է շուրջ 30 մոդել, աշխատանքներ են տարվում 3 նոր ուղղությունների վրա, որոնք շուտով կհամալրեն տեսականին:

600x400

Մեկնարկելով 2015 թվականին և տարեց-տարի հարստացնելով տեսականին ու որակական չափանիշները, ապրանքանիշն արդեն ճանաչում է գտնել նաև արտերկրի շուկաներում։ 2020 թվականին Shabeeg-ը ստացավ A MUSE AWARD-ի էթնիկ հագուստի մրցանակը՝ Կիլիկիայի հավաքածուի համար: Դրան նախորդել էին մասնակցությունն ու հաջողություններն այլ ցուցահանդեսներում։ 2017 թվականի ամառանը Shabeeg-ի նմուշները ցուցադրվել են Mercedez-Benz Fashion Day-ում (Կիև), իսկ սեպտեմբերին «Armenian calighraphy» հավաքածուն ներկայացվել է Oriflame-ի նորաձևության շաբաթաում (Երևան):

600x400

2018 թվականին հայկական ապրանքանիշն իր «Taraz» հավաքածուով մասնակցել է «Նյու Յորքի նորաձեւության շաբաթ»-ին։ Այստեղ ներկայացված յուրաքանչյուր նմուշ պատկերում էր հին հայկական զարդանախշեր և ազգային հագուստի արդիականացված տարրեր: Դրան հաջորդել է մասնակցությունը մոսկովյան CPM ցուցահանդեսին։

600x400

2019-ին Մերի Սուքիասյանը հայ այլ դիզայներների հետ մասնակցել է Pitti SUPER Milano և CPM Moscow ցուցահանդեսներին։ Իսկ սեպտեմբերին Shabeeg-ն արդեն Փարիզի նորաձևության շաբաթվա մասնակիցն էր։

600x400

«Մեր ապրանքանիշի ռազմավարությունն է ներկայացնել մեզ այդքան հոգեհարազատ հայկական պատմամշակութային արժեքները բոլորին հասանելի տարբերակով` գրաֆիկական հետաքրքիր և արդիական լուծումներով, օգտագործելով շապիկը որպես վիզուալիզացիայի կրիչ»,- պատմում է Մերի Սուքիասյանը: Նա հպարտությամբ է նշում, որ Shabeeg-ի հագուստները նկարազարդվում և պատրաստվում են բացառապես Հայաստանում: «Կարծում եմ՝ նոր փուլ ենք մուտք գործում, որտեղ հայկական արտադրանքը նույնպես կարող է լինել որակյալ, ոճային և ցանկալի»,-հավաստիացնում է կրեատիվ դիզայները։

600x400

600x400

600x400

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3863 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1008 անգամ
17.12.2024
Դիտվել է 707 անգամ
18.12.2024
Դիտվել է 635 անգամ
18.12.2024
Դիտվել է 564 անգամ
19.12.2024
Դիտվել է 349 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster