«Աղմուկի միջով»․ Երևանում բացվել է Արթուր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը
14.05.2022
Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում մայիսի 13-ին բացվել է գեղանկարչ Արթուր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Աղմուկի միջով» խորագիրը։
Ցուցադրությունը նվիրված է Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյակին։ Հենց վերջինս նախաձեռնությամբ է, որ 1997 թվականի մայիսի 13-ին, ԳԱԿ պատկերասրահում բացվել է 13-ամյա Արթուրի առաջին ցուցահանդեսը։ Քսանհինգ տարի անց, նույն վայրում, նույն օրը՝ կրկին ցուցադրվում են արդեն ճանաչում ունեցող նկարչի ինքնատիպ ստեղծագործությունները:
«Արտաքուստ կտավը լուռ է, սակայն ամեն պատկերի մեջ լսելի է գործողության աղմուկը, մարդկանց շնչառության շշուկը և, նույնիսկ, չերևացող քամու ձայնը: Յուրաքանչյուր աշխատանք ճակատագրի պատմություն է, կյանքի չդադարող ընթացք, որ մի ակնթարթ հագեցրել է նկարչի կտավը: Մենք մոռանում ենք լսածը, տեսածը, մեր մտքերում ցրվում և անէանում է ապրածը, երբեմն հիշողությունը, սակայան երբեք՝ զգացածը: Արթուրի կտավները ամբողջովին զգացումունք են, շարժ, ձայն, խոսք... կյանք»,- նշել է «Աղմուկի միջով» ցուցահանդեսի համակարգող, «ԱրթԶ» կրթամշակութային ՀԿ նախագահ Օսվաննա Քարամյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 28֊-ը։
Ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ՝ Արթուրի Հովհաննիսյանի «Աղմուկի միջով» ցուցահանդեսից։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 1642 անգամ
|