Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սիրո ժամանակը. ինչ է կատարվում սեռական հակվածության հետ գարնանը

17.02.2022

Այն մասին, թե ինչու եք գարնանն այդքան ուզում սիրահարվել

Օդում արդեն գարնան հոտ է գալիս, իսկ աշխարհը պարուրվել է «սիրո տենդով»։ Անգամ համաճարակին և անհանգստացնող նորություններին, բոլորը սեր են ուզում։ Արդյոք բնությունն իսկապե՞ս արթնացնում է սեռական հակվածությունը և ինչպե՞ս փոխադրել միջսեզոնին «ձանձրույթն ու թուլությունը» հարաբերությունների դրական ուղղության:

Քիմիա և ֆիզիկա

Ամուրն ու Սիրո հրեշտակը բանաստեղծների սիրային կրքերին են հետևում, իսկ ժամանակակից գիտնականների աստվածները հորմոններն են։ «Քիմիական կոկտեյլը» որոշում է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ դպրոցում և սպորտում հաջողություններից սկսած մինչև զգացմունքներն ու սեռական հույզերը: Գարնանային պայծառ ճառագայթների ներքո սերոտոնինը սկսում է ավելի ակտիվ արտադրվել, որը պատասխանատու է լավ տրամադրության, լավատեսության և հակառակ սեռի նկատմամբ հակվածության համար։ Բացի այդ, արևային լոգանք ընդունելն ակտիվացնում է վիտամին D-ի սինթեզը, որն ազդում է հիմնական ցանկության հորմոն տեստոստերոնի արտադրության վրա։ Միաժամանակ նվազում է «քնի հորմոնի»՝ մելատոնինի մակարդակը, որը, ընդհակառակը, դանդաղեցնում է տեստոստերոնի արտադրությունը եւ ճնշում ցանկությունը։ Ի վերջո, դրսում ջերմաստիճանի բարձրացումը և գարնանային զբոսանքները նպաստում են սիրահարների մշտական ուղեկիցների՝ էնդորֆինների՝ «հաճույքի հորմոնների» արտազատմանը։

Հետաքրքիր է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են ենթարկվում գարնանային «սիրո քիմիայի», բայց ոչ այն պատճառով, որ կանայք ավելի կրքոտ են։ Ավելի շուտ, ընդհակառակը. տղամարդու օրգանիզմն ավելի կայուն է արտադրում տեստոստերոն՝ պահպանելով լիբիդոն գրեթե մշտական մակարդակի, մինչդեռ կնոջ հորմոնալ ֆոնը շատ ավելի նուրբ է. այն տատանվում է բազմաթիվ գործոնների ազդեցության տակ՝ ամսական ցիկլից սկսած մինչև պատուհանից դուրս առկա եղանակը:

Նույն ալիքի վրա

600x400

Հորմոնալ ալիքների բացակայությունը ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ ավելի քան փոխհատուցվում է գարնանային շրջապատի կողմից։ Տաքերն սկսվելուն պես աղջիկները հանում են իրենց մուշտակներն ու գլխարկները, մերկացնում ոտքերը՝ ստեղծելով տղամարդկանց համար «գրգռիչների» մի ամբողջ ներկապնակ՝ բնության կողմից տրված տեսողական պատկերներով։ Հարցումների համաձայն՝ կանանց կեսից ավելին իրենց ամենասեքսուալ զգում են գարնանը, իսկ մեկ երրորդը տարվա այս եղանակին ստանում է ամենաշատ արական հաճոյախոսությունները: Բացի այդ, «գարնանային ազդեցությունը» ունի նաև կենսաբանական մեխանիզմ. որքան տաք է, այնքան ավելի ակտիվորեն է մեր մարմինը սեռական հոտեր արձակում, որոնք նպաստում են հակառակ սեռի ավելի աշխույժ հակվածությանը, իսկ որքան քիչ է հագուստը, այնքան քիչ են խոչընդոտներն «ազդանշանի համար»:

Ողջ զինանոցը

600x400

Ինչպես ասել է ժամանակակից դասական Մուրակամին, գարունը տարվա այնպիսի եղանակ է, երբ շատ լավ է ինչ-որ նոր բան սկսել: Եվ ակնհայտ է, որ հարաբերություններն ամենահաջող ոլորտն են նման փոփոխությունների համար, քանի որ բնությունն ինքն է նպաստում դրանց։ Գարնանային «թարմացումը» սկսեք ձեր սեփական կերպարանափոխությամբ. հայելու մեջ արտացոլանքը և տղամարդկանց հիացական հայացքները բարձրացնում են կանանց ինքնագնահատականը, ինչպես ոչ մի այլ բան: Բացի այդ, ձմեռային կերպարի փոփոխությունը կստիպի զուգընկերոջն այլ կերպ նայել ձեզ, տեսնել նոր «որսի թիրախ», «թարմացված» ուղեկից և ի ցույց դնել նվաճողի բնական բնազդը։ Փոխեք ձեր սանրվածքը, թարմացրեք դեմքը թեթև արևայրուքով և, հնարավորության դեպքում, կատարեք հաճելի գնումներ, հատկապես, որ այս իրադարձություններն ազդում են նաև ձեր ընդհանուր տրամադրության վրա, թույլ են տալիս հանգստանալ և վայելել ձեր մասին հոգ տանելը։ «Գարնանային ծրագրին» ավելացրեք նոր ինտիմ տեխնիկայի յուրացումը, իսկ սիրելիի լիակատար կապիտուլյացիան (և միևնույն ժամանակ ինքնավստահություն ձեռք բերելը) ձեր ձեռքերում է։

Սեքսուալ հեղափոխություն

600x400

Չնայած հույզերի գարնանային ալիքին և փոփոխությունների ցանկությանը, շատ զույգեր շարունակում են հետևել ընդունված ինտիմ սցենարներին՝ թույլ չտալով գարնանը ներխուժել իրենց ննջասենյակ: Բայց իզուր։ Համընդհանուր ծաղկման ժամանակը սեքսուալ նորարարությունների և լճացած հարաբերությունների ցնցման ժամանակն է: Բայց, ի հեճուկս կարծրատիպի, այս հարցում չպետք է ակնկալել տղամարդու նախաձեռնություն. բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն՝ ժամանակակից պարոնների համար նախընտրելի է, երբ առաջին քայլն անում է իրենց սիրելին։

Սկսել վերջից

600x400

Այնուամենայնիվ, եթե գարունը ձեզ պարգեւատրել է ոչ թե խաղային տրամադրությամբ, այլ թախիծով, ապա դարձյալ օգնության կհասնի ինտիմ թերապիան։ Ինչպես սերը, այնպես էլ սթրեսը և դեպրեսիան հիմնականում ձևավորվում են քիմիայի միջոցով, և, բարեբախտաբար, մենք ունակ ենք ազդել դրա վրա: Հաճույք ստանալով անկողնում՝ դուք ստանում եք օքսիտոցինի, էնդորֆինի և օրգանիզմի համար կարևոր հակասթրեսային հորմոն դոֆամինի լրացուցիչ չափաբաժիններ: Վերջինս ոչ միայն բարենպաստ ազդեցություն է ունենում հոգեկան վիճակի վրա, այլեւ նպաստում է ավելի լավ կենտրոնացմանն ու աշխատանքում հաջողության հասնելուն, նույնիսկ, ըստ գիտնականների, պայքարում է քաղցկեղի դեմ։ Բացի այդ, կանոնավոր սեքսն ամրացնում է իմունային համակարգը և օգնում դիմակայել գարնանային վիրուսներին։

Սեքսին զուգահեռ մարտական ոգու բարձրացմանը կօգնի նաեւ հակասթրեսային հատուկ ճաշացանկը։ Դրա մեջ ներառեք տրիպտոֆանով հարուստ մթերքներ՝ ամինաթթու, որը խթանում է սերոտոնինի արտադրությունը՝ պանիր և կաթնամթերք, ձու, ձավարեղեն, լոբազգիներ, մուգ շոկոլադ և այլն։ Ֆիթնեսը նույնպեես օգնում է բարձրացնել սերոտոնինի մակարդակը, իսկ գաստրոնոմիական հաճույքներն ու հաճելի մտքերը՝ դոֆամինի մակարդակի բարձրացմանը։ Այսպիսով, «համեղ» ռոմանտիկ երեկոները, որոնք վերածվում են կրքոտ գիշերների, դեպրեսիայի ամենաժամանակակից թշնամիներն են:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2489 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 542 անգամ
01.05.2024
Դիտվել է 293 անգամ
25.04.2024
Դիտվել է 263 անգամ
26.04.2024
Դիտվել է 224 անգամ
27.04.2024
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster