Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Բարի վայելում, սիրելի կանայք

01.02.2022

Այսօր լրացավ 10 տարին, ինչ ամենօրյա ռեժիմով եւ հայերեն ու ռուսերեն լեզուներով մենք հաղորդակցվում ենք www.ladynews.am կայքի էջերի միջոցով, որտեղ անդրադառնում ենք կանաց աշխարհին առնչվող բազմապիսի դրսեւորումներին։

Նորություններ, նորաձեւվություն, հոգեբանություն, սեր եւ ամուսնություն, խոհանոց, գեղեցկության գաղտնիքներ, առողջություն, հետաքրքիր կանացի պատմություններ ու կերպարներ, խայտաբղետ փաստեր ու աստղագուշակներ։ Սա ոչ ամբողջական ներկապնակն է, որը մատուցել ու մատուցելու ենք մեր ընթերցողներին։

Հոբելյանական այս օրը մեր երախտիքի խոսքը բոլոր նրանց, որքեր անցած մեկ տասնամյակում իրենց ավանդն են ունեցել կայքի կայացմանն ու առաջմղմանը՝ լրագրողներ, խմբագրեր, լուսանկարիչներ, ծրագրավորողներ, կամավորներ, ովքեր ստեղծագործ աշխատանքով հարստացրել են www.ladynews.am-ի բովանդակությունը։

Շնորհակալություն նաեւ մեր հավատարիմ ընթերցողներին, ովքեր ամեն օր նոր սպասումով են այցելում կայքի էջեր, նաեւ՝ բարի խոսքով ու կարծիքներով իրենց աջակցությունը բերում։ Մենք միշտ ուրախ ենք լսելու ձեր խոսքը, դատողութունները, խորհուրդները թե՜ այստեղ՝ կայքում, թե՜ նրա ֆեյսբուքյան, ինստագրամյան ու թվիթերյան էջերում։

Իսկ 10-ամյակի կապակցությամբ www.ladynews.am-ի տարբեր խորագրերից ընտրել ենք 10 հրապարակում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է տասնյակ հազարավոր ընթերցումներ, եւ որոնց ընդհանուր ընթերցումների քանակը կազմում է շուրջ 685 000: Բարի վայելում։

- Ինչպես նիհարել արագ և առանց դիետաների

- Մեր անվան միստիկան. մեկնաբանում է աստղաբանը

- Դաշտանային ցիկլի խախտումներ եւ ցավեր. գինեկոլոգի խորհուրդները

- Մազերը երկարեցնող դիմակ. 15 սմ 1 ամսում

- Հնդկաձավարի դիետա. մոտ 12 կգ՝ 14 օրում

- Սոդան` որպես կոսմետիկ միջոց. ինչպես օգտագործել

- Ատամնացավից ազատվելու տնային միջոցներ

- Ինչպես արագ երկարեցնել եղունգները

- Առաջին սեքսի կանոններն' աղջիկների համար

- Ինչու են տղամարդիկ դառնում անտարբեր ու սառը:

LADYNEWS.am

Դիտվել է 4543 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ժամանակակից սերնդի հոլովակային մտածողությունը. զրոյական կենտրոնացում և անտարբերություն

20.06.2025
Հոլովակային մտածողության պարագայում ընկալողը, որպես կանոն, բավարար ժամանակ չունի ստացված տեղեկատվությունը պատշաճ կերպով մշակելու համար և, ավելի շուտ, տպավորություն է ստանում, բայց չի ըմբռնում տեսածը:

5 սովորություն, որոնք կօգնեն ձեզ զարգացնել hուզական ինտելեկտը

13.06.2025
Հույզերը բավականին կարևոր են մարդու և նրա հոգեկան առողջության համար: Ներկայացնում ենք հոգեբանների խորհուրդներ այն մասին, թե ինչպես զարգացնել հուզական ինտելեկտն առօրյա սովորությունների օգնությամբ:

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025
Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։

Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես

23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Ինչպես հասկանալ, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ. 5 հարց հոգեբանից

16.04.2025
Մարդկանց հիմնական ցանկությունները իրարից շատ չեն տարբերվում՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է առողջություն, հարստություն և հաջողություն: Կարևոր է, սակայն, տարբերել սեփական և ուրիշի կողմից պարտադրված նպատակները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 422 անգամ
30.06.2025
Դիտվել է 417 անգամ
25.06.2025
Դիտվել է 404 անգամ
26.06.2025
Դիտվել է 388 անգամ
27.06.2025
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster