Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

7 բան, որոնց համար չպետք է ամաչել

25.01.2022

Երբեմն թվում է, թե մեր աշխարհը հյուսված է կարծրատիպերից։ Եվ դրանք իրենց հետքն են թողնում մեր ուղեղում, որքան էլ մենք հերքենք դա։ Սրա պատճառով ամենաշատը տուժում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։

Թվարկենք ամենատարածված կարծրատիպերը, որոնք թունավորում են կանանց կյանքը։ Կան մի քանի բաներ, որոնք դուք կարող եք անել առանց արդարացումների կամ ամաչելու:


1. Հագնել բաց հագուստ

Եթե սիրում եք կարճ կիսաշրջազգեստներ և խորը դեկոլտե, դա չի նշանակում, որ դուք վառ սեքսուալ եք կամ գռեհիկ։ Ազատորեն հագեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Ի վերջո, սա չի նշանակում, որ դուք պատրաստ եք ծանոթանալ առաջին իսկ պատահած տղամարդու հետ։ Կանայք չպետք է արդարանան գեղեցիկ հագուստներ սիրելու և բաց հագուստ կրելու ցանկության համար։

2. Վառ դիմահարդարվել

600x400

Վառ դիմահարդարում սիրող աղջիկները եսասեր և, ընդհանրապես, իրենց վրա կենտրոնացված չեն։ Նրանք պարզապես հետևում են իրենց արտաքին տեսքին և հոգ տանում սեփական կերպարի մասին: Եվ նույնիսկ, եթե կինն իսկապես շատ հեռուն է գնացել կարմրաներկով կամ ստվերներով, գլխավորն այն է, որ նա գոհ է հայելու մեջ իր արտացոլանքից։

3. Չամաչել տարիքից

Մի բան, որից դուք չպետք է ամաչեք, ձեր տարիքն է: Ամեն տարի դուք դառնում եք ավելի իմաստուն՝ ձեռք բերելով կյանքի արժեքավոր փորձ։ Այժմ ձեզնից կարելի է ինչ-որ բան սովորել և խորհուրդներ խնդրել: Համաձայնեք՝ հպարտանալու հիանալի պատճառ է: Բացի այդ, այն կանանց համար, ովքեր սովոր են հոգ տանել իրենց մասին, տարիքը մնում է միայն թիվ։

4. Չամաչել սեփական մարմնից

600x400

Եթե աղջիկն ավելորդ քաշ ունի, դա ամենևին չի նշանակում, որ նա հիվանդ է կամ առողջական խնդիրներ ունի։ Ի դեպ, շատ «թմբլիկ կանայք» զբաղվում են սպորտով և շատ ավելի առողջ են, քան իրենց սլացիկ հասակակիցները։ Եթե դուք ունեք ավելորդ կիլոգրամներ, ապա չպետք է ամաչեք դրանից եւ արդարանաք որեւէ մեկի մոտ։ Ձեր մարմինը միայն ձեր գործն է:

5. Բարձրագույն կրթություն չունենալուց

Չնայած նրան, որ հիմա նույնիսկ մոդայիկ է դարձել բարձրագույն կրթություն ստանալը, բայց ոչ մի վատ բան չկա բարձրագույն ուսումնական հաստատություն չավարտելու մեջ։ Դա ձեզ չի խանգարի կյանքում հաջողությունների հասնել և ոչ մի կերպ չի նվազեցնի ձեր ինտելեկտուալ կարողությունները։

6. Հագուստի տակ կրծկալ չկրելուց

600x400

Եթե առանց կրծկալի ձեզ հարմարավետ եք զգում, ապա կարող եք այն չկրել։ Ձեր գործն է, թե ինչպիսի ներքնազգեստ եք կրում (կամ ընդհանրապես չեք կրում): Եթե կինը կրծկալ չի կրում, ապա դա ամենևին չի նշանակում, որ նա հեշտ հասանելի է կամ փորձում է ուշադրություն գրավել։ Սա եւս մեկ կարծրատիպ է։

7. Ամաչել այն տղամարդկանց քանակից, որոնց հետ հանդիպել եք

Նախ, սեքսը յուրաքանչյուր մարդու անձնական խնդիրն է: Աղջիկը չպետք է արդարանա այն զուգընկերների թիվի համար, որոնց հետ մտերմություն է ունեցել։ Եվ եթե նույնիսկ դրանք շատ լինեին, դա չպետք է դառնա «խարան» կամ անհարգալից վերաբերմունքի պատճառ: Այդուհանդերձ, այս կարծրատիպի դեմ պայքարելն, իսկապես, դժվար է:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1955 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1062 անգամ
06.05.2024
Դիտվել է 384 անգամ
03.05.2024
Դիտվել է 202 անգամ
04.05.2024
Դիտվել է 153 անգամ
07.05.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster