Սքարլեթ Յոհանսոնի ռուսաստանցի նմանակը դարձել է համացանցի աստղ
03.12.2021
24-ամյա բլոգեր և մոդել Եկատերինա Շումսկայան նվաճել է համացանցը՝ հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հետ անհավանական նմանության շնորհիվ։
TikTok-ում աղջիկն ունի 10,5 միլիոն հետևորդ, իսկ Instagram-ում՝ 1,1 միլիոն բաժանորդ։
Բլոգերուհու՝ Յոհանսոնի հետ արտաքին նմանության վրա առաջին անգամ ուշադրություն դարձվեց, երբ նա 12 տարեկան էր։ Այժմ, ըստ Շումսկայայի, Մարվելի աստղի կրկնօրինակ համարվելու ուրախությունը վերացել է։
Եկատերինային անընդհատ համեմատում են հոլիվուդյան դերասանուհու հետ, բայց նա է դժգոհում, որ բաժանորդների այդ մեկնաբանություններն իրեն անհարմարություն են պատճառում։
«Ես երբեք միտումնավոր չեմ փորձել նմանվել նրան», - խոստովանում է Շումսկայան:
Այդուհանդերձ, Եկատերինան առիթը բաց չի թողնում ցույց տալու Յոհանսոնի հետ իր նմանությունը։ Այսպես, TikTok-ի գովազդներում աղջիկը բազմիցս փորձել է դերասանուհու հանրահայտ՝ Նատաշա Ռոմանոֆի կերպարը «Վրիժառուներից» կամ Սև այրուն:
«Սոցիալական ցանցերում, որպես կանոն, ինձ գովաբանում են «Սև այրի» ֆիլմում նրա հերոսուհու հաջող ներկայացման համար։ Իմ բաժանորդներին նաև անընդհատ հետաքրքրում է, թե արդյոք կապ հաստատել եմ Սքարլեթի հետ, և ընդհանրապես, նա գիտի՞ իմ գոյության մասին»,- պատմում է Եկատերինան։
Ի դեպ, Յոհանսոնի հետ նմանությունը բարենպաստ է անդրադառնում Շումսկայայի կյանքի վրա. այս տարի աղջկան հաջողվեց տեղափոխվել Մոսկվա և մոդելային կարիերա սկսել:
Սքարլեթ Յոհանսոն
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3339 անգամ
Читать на русском
|