Կենդանակերպի ամենավախկոտ նշանները
24.11.2021
Վախկոտությունը կարելի է մեկնաբանել որպես պաշտպանիչ պատասխան չնախատեսված իրավիճակների կամ սովորական վարքագիծն ինչ-որ կերպ փոխելու անհրաժեշտության նկատմամբ: Այս տեսանկյունից կենդանակերպի նշանների շրջանում կան հինգ ամենավախկոտները:
1. Ցուլ
Ցավոք, Ցուլերը կյանքի տարբեր իրավիճակներում կարող են անհավանական վախկոտ լինել: Սա անհավանական զգույշ կենդանակերպ է, որը դեմ է ռիսկերին և ամեն նորին։ Եթե նրան անհրաժեշտ է դուրս գալ սովորական շրջանակներից, ապա շատ երկար է մտածում ծրագրերի մասին և հաշվարկում գործողությունները։ Բայց այդ ամենը ձգձգում է, և նա բաց է թողնում հնարավորությունը: Ցուլերին ավելի հեշտ է հրաժարվել ամեն ինչից, քան մտահոգվել, որ ինչ-որ բան սխալ կլինի։
2. Խեցգետին
Խեցգետինն իրեն խիզախ կդրսևորի, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել իր ընտանիքը, կամ մտերիմ մարդկանց։ Իսկ ահա իր կատարածների համար պատասխան տալ նա միշտ խուսափում է։ Խեցգետինը դժվարությամբ է ընդունում իր սխալները և հանրության առջև ներողություն խնդրում։ Ավելի հեշտ է թաքնվել պատյանի մեջ, և վախկոտի նման սպասել, մինչև ամեն ինչ ինքն իրեն անցնի։
3. Կշեռք
Կենդանակերպի այս նշանն իր բնույթով ատում է վեճերը, հակամարտությունները և խառնաշփոթը: Այնուամենայնիվ, Կշեռքները պատրաստ են դրամատիկ տեսարաններ խաղալ, հիստերիայի մեջ ընկնել, եթե դա կօգնի խուսափել կատարած սխալի պատասխանատվությունից։ Նրանց պարզապես հարկավոր է ստանալ ձեր համակրանքը և համոզվել, որ ամեն ինչի լուծումը դրվում է մեկ ուրիշի վրա։ Տարօրինակ այս կենդանակերպն ամեն ինչ կանի, որպեսզի հնարավորինս արագ դուրս գա իրավիճակից։
4. Կույս

Կույսը իդեալիստ է և պերֆեկցիոնիստ, հետևաբար փորձում է հնարավորինս ճիշտ ապրել։ Իհարկե, նա աներևակայելի վախկոտ է դառնում, եթե նրա կատարյալ կերպարը փլուզվում է: Կույսը կվախենա, եթե ուղղակիորեն մատնանշեք իր սխալները, բացթողումները և թերությունները: Հարցը հասնում է նրան, որ կենդանակերպի այս նշանը հրաժարվում է զվարճանքներից և ակտիվությունից, եթե զգա, որ հայտնվելու է անփորձ նորեկի դերում: Եվ Կույսը կխուսափի այն մարդկանց շրջապատից, ովքեր իրենից ավելի խելացի են։
5. Ձկներ
Ձկները շատ հուզական և զգայուն կենդանակերպի նշան է, ով երբեմն մեծապես տուժում է արտաքին աշխարհի ազդեցությունից: Եթե պլանները խախտվեն, և հանգամանքներն իրենց օգտին չդասավորվեն, ապա Ձկները հնարավորինս արագ ազատվում են պատասխանատվության բեռից: Երբեմն վախի աստիճանն այնքան բարձր է լինում, որ կենդանակերպի այս նշանը դառնում է անտարբեր և ոչինչ անել չի կարողանում, քանի դեռ «դժվար ժամանակները» չեն անցել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4768 անգամ
Читать на русском
|