Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ոտքերի ձեւի բարելավումը եւ հասակի երկարացումն իրականություն են նաեւ Հայաստանում

11.05.2012

Երկար, ուղիղ և գեղեցիկ ոտքեր ունենալը յուրաքանչյուր լեդիի երազանքն է: Պարզվում է, որ Հայաստանում կա այն հրաշք մեթոդը, որը կօգնի իրականացնել Ձեր երազանքը: Արդեն ավելի քան 10 տարի է, ինչ Երեւանում գործում է Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը, որը, բացի բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ հիվանդությունների բուժումից, իրականացնում է նաև ստորին վերջույթների' ոտքերի էսթետիկ խնդիրների լուծում: Կատարվում է  ոտքերի ձևի բարելավում, ազդր-սրունք համաչափության շտկում, ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիայի վերացում, ինչպես նաև հասակի երկարացում:

Կենտրոն դիմում են նաև արտասահմանից' Կանադայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Ճապոնիայից և այլն: Հայաստանում շատերը դեռ տեղյակ էլ չեն այս կենտրոնի մասին:

«Էսթետիկ ցուցումներով ոտքերը երկարացրել ենք մինչև 14սմ: Սակայն տեխնիկապես հնարավոր է շատ ավելին, մեր պրակտիկայում գաճաճին բոյովացրել ենք 32սմ-ով, իսկ Իլիզարովի կլինիկայում նկարագրված է մինչև 52սմ հասակի ավելացում»,- LN-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Արշակ Միրզոյանը: Բայց հասակի երկարացում բժիշկներն անում են միայն բնական աճը դադարելուց հետո: Երբ բնությունն իրենը կանի, և Դուք դժգոհ կմնաք Ձեր ոտքերից կամ հասակից, ապա արդեն կկարողանաք ունենալ այն հասակը, որի մասին երազել եք: Վիրահատությունն իհարկե ոչ թե պետք է խախտի Ձեր կառուցվածքի համաչափությունը, այլ բերի Ձեզ համաչափ կառուցվածքի' վերացնելով նաև հոգեբանական բարդույթները' կապված Ձեր արտաքին գեղեցկության հետ: «Ընդհանրապես բարձրադիր գոտիներում ապրող մարդկանց ազդրերն համեմատաբար ավելի երկար են, քան սրունքները: Նման դեպքերում, երկարացնելով սրունքները, ստանում ենք ստորին վերջույթների բիոմեխանիկական և էսթետիկ ներդաշնակություն»,- ասում է բժիշկը:

Այժմ ամենուրեք կանանցից պահանջում են գեղեցիկ արտաքին, որի ամենակարևոր բաղադրիչներից մեկը իհարկե ոտքերն են: Իսկ ինչքանո՞վ է դա մատչելի: «Կոնկրետ դժվարանում եմ ասել. դա կախված է մի շարք հանգամանքներից և առաջին հերթին բուժման նպատակից եւ տեւողությունից: Բուժման ընթացքը համեմատաբար երկարատև է, աշխատատար և հետևաբար ծախսատար: Պետք է նշեմ, որ ամառային արձակուրդների ընթացքում մեզ մոտ կգործի մինչեւ 30 % զեղչային համակարգ»,- ասում է Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի տնօրեն Արշակ Միրզոյանը: Հետվիրահատական բարդությունները քիչ են: Բժշկի հավաստմամբ' վիրահատությունից մի քանի ամիս հետո անգամ ռենտգեն հետազոտության միջոցով անհնարին կլինի նկատել, որ վիրահատություն է արվել:

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 26854 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
karen | 22-08-2016 08:06
Barev dzes im erexayi votk@ miusic karche inchkan gumare anhrajesht virahatutyan hamar
karen | 06-03-2014 15:16
barev dez im votger@ cur en cngneris koxger@ pos e erb salvar em hagnun sirun 4i nstum in4gan gumar e anhrajesht nman virahatutyan hamar ev in4gan jamanak
Վարդուհի | 15-10-2013 20:30
Միլենա ջան, եթե այս վիրահատությունը դեռ հետաքրքրում է Ձեզ, խնդրում ենք զանգահարել 010-53-77-83 կամ կարող եք հաղորդագրություն գրել [email protected] էլ. փոստին:
MILENA | 12-04-2013 22:14
XNDRUMEM CHEQ ASI ARJEQ@ NMAN VIRAHATUTYAN....NAXAPES MERSI
Նելլի | 03-08-2012 17:23
Տանյա,զանգահարեք այս հեռախոսահամարով`010-53-77-83 և կստանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Tanya | 05-07-2012 12:49
Որքան արժե վիրահատությունը 10 սմ համար միայն հասակը ավելացնելու համար??? Քանի ամիս է տևում ապաքինումը????Արդյոք մի քանի տարի անց ամեն ինչ նորմալ կլինի???
Anahit | 08-06-2012 13:12
Armenuhi, du karox es stanal qez hetaqrqrox informacia www.leglengthening.am kayqum, isk lracucich harcer unenalu depqum zangaharir 010-53-77-83 heraxosahamarov.
Armenuhi | 05-06-2012 12:42
Isk kareli e imanal barzrahasak daranalu hamar anhrajesht mijocneri motavor chap@?/normal votqer unecox anzi hamar/
Նելլի | 15-05-2012 11:19
Քնարիկ ջան մասնավորապես որ մասը Ձեզ սխալ թվաց?
SONA | 15-05-2012 10:00
gohaceq nranov incov Astuac dzez shnorhel e
Քնարիկ | 14-05-2012 20:17
Սուտա
Anahit | 14-05-2012 14:30
zangahareq 537783
Nara | 14-05-2012 12:45
Inchpes kareli e dimel ayd kentronin?

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 1989 անգամ
01.08.2026
Դիտվել է 1426 անգամ
05.08.2026
Դիտվել է 253 անգամ
06.08.2026
Դիտվել է 186 անգամ
07.08.2026
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster