Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Լեհաստանին
21.09.2021
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբում:
Արմեն Սանամյանի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լեհաստանի հավաքականին եւ պարտվեց 0։1 հաշվով։
Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի ընտրական փուլի առաջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:10 հաշվով պարտվել էր Նորվեգիայի հավաքականին: F խմբում ընդգրկված են Հայաստանի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բելգիայի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները:
Լեհաստանը 4 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, Հայաստանի թիմը առանց միավորի վերջին տեղում է։ Դիտվել է 972 անգամ
|