Յուրահատուկ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան․ սեպտեմբերի 19-20-ը ավտոակումբների անդամների համար կազմակերպվեց «Լոռի թրիփ» ավտոարշավը, որի ընթացքում արտաճանապարհային մեքենաների շարասյունը եղավ լոռու մարզի դժվարանցանելի տեսարժան վայրերում, մասնակիցներն այցելեցին Հնեվանք, Արդվին, Սուրբ Հովհաննես եկեղեցի, Օձի պորտ, այլ գեղատեսիլ վայրեր։
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ սա համանման առաջին փորձնական ավտոարշավն էր, որով մեկնարկելու է «Ճանաչիր Հայաստանը» խորագիրը կրող արշավների շարքը։ Նպատակն է արշավորդներին ծանոթացնել Հայաստանի այն պատմական և բնության տեսարժան վայրերին, որոնք սովորական տրանսպորտային միջոցներով անհասանելի են։
Առաջիկայում արտաճանապարհային մեքենաներից բաղկացած շարասյուներին կարող են միանալ նաև Ֆեդերացիայի ակումբների անդամ չհանդիսացող քաղաքացիները, ովքեր, սակայն, պարտավորված կլինեն պահպանել նման ավտոարշավների համար մշակված խիստ կանոնակարգը։ Վերջինիս պահանջով՝ մեքենաները պետք է լինեն համապատասխան տեխնիկական պատրաստվածությամբ, շարասյան մեջ յուրաքանչյուրը պետք է ունենա իր տեղը, վազանց չանի, ենթարկվի ղեկավար խմբին։ Շարասյանն ուղեկցում են տեխսպասարկման և հատուկ պատրաստվածության խմբերը։
Ի դեպ, արշավներին մասնակցությունն անվճար է լինելու։ «Թեև այստեղ ավտոմոբիլային տուրիզմի տարրեր կան, բայց ֆեդերացիան խնդիր չունի այս նախագծով գումարներ աշխատելու։ Դրված է հայրենի եզերքի ճանաչելիության, ավտոարշավների մշակույթի զարգացման, վարորդների կազմակերպվածության ու վարպետության կատարելագործման խնդիր»,-նշեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը։
Հավելենք, որ ՀԱՖ-ի ներքո գործում է «Ավտոսպորտի կանանց ակումբը», որն իր ակտիվ մասնակցությունն է ունենում ֆեդերացիայի նախագծերին, կազմակերպում զանազան միջոցառումներ և մրցումներ։
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: