Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 13-19-ը 2021 թ

13.09.2021

Սեպտեմբերի 13-19-ը աճող լուսին է: Այն գործերը, որոնք երկար ժամանակ չէիք կարողանում տեղից շարժել, կսկսեն առաջ գնալ: Ընդ որում՝ այս շաբաթվա առաջին իսկ օրվանից: Օգտագործեք այս ժամանակը հին խնդիրնրը լուծելու և շուտով նոր նախագծեր սկսելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Խոյ

Որոշ հանգամանքներ դուք չեք կարողանա փոխել: Փիլիսոփայորեն վերաբերվեք դրանց: Ժամանակահատվածը բարենպաստ է ռոմանտիկ ժամադրությունների և սիրո խոստովանությունների համար: Ամուսնացած Խոյերին խորհուրդ է տրվում վիճաբանություններ չսկսել: Ապագայում հաշտեցումը կլինի դժվար և երկար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Ցուլ

Սա կատարյալ ժամանակն է աշխատանք փոխելու համար, եթե ներկայիս գործը ձեզ չի համապատասխանում: Փորձեք նոր աշխատավայր փնտրել սեպտեմբերի 13-17-ը: Եղեք նախաձեռնող բոլոր այն հարցերում, որոնց պետք է բախվեք: Բայց ձեր անձնական կյանքում իրադարձությունները մի արագացրեք: Ամեն ինչ դեռևս ընթանում է իր բնական հունով:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Երկվորյակ

Ժամանակահատվածը բարդ է, այն կարող է լուրջ հակամարտություններ բերել ղեկավարության հետ: Պաշտպանեք ձեր իրավունքները, բայց դա արեք քաղաքավարի: Հաջողությունների շարանը կսկսվի սեպտեմբերի 17-ից: Հանգստյան օրերին գնացեք քաղաքից դուրս, նախընտրելի է ձեր ընտանիքի կամ սիրելիների հետ. սա այն է, ինչ ձեզ հարկավոր է:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Խեցգետին

Եթե դուք այժմ ինչ -որ մեկի հետ վիճաբանության մեջ եք, ապա հնարավորություն կունենաք դա շտկելու: Բաց մի թողեք այն: Ընդհանուր առմամբ, այժմ դուք կարող եք վերանորոգումներ անել և բարեկարգել տունը: Դուք հատկապես լավ տեսք կունենաք, ինչը նշանակում է, որ հակառակ սեռի ուշադրությունը ձեր նկատմամբ ապահովված է:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Առյուծ

Ավելի լավ է հիմա կարևոր գործեր մի սկսեք, բայց առօրյա խնդիրները կհաղթահարեք լավագույնս: Փակեք այն հարցերը, որոնք ձեզ հետապնդում էին երկար ժամանակ: Ընտանիքի հետ արձակուրդը հատկապես արդիական է հիմա: Եթե պլանավորեք արձակուրդ ձեր ընտանիքի հետ, ապա կասկած չկա, որ այն կլինի բարձրակարգ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Կույս

Որոշ Կույսերի համար այս ժամանակը կյանքում ինչ-որ նոր բանի սկիզբ կդառնա: Եթե հիմա հետաքրքիր առաջարկ ստանաք, անկասկած, համաձայնեք: Տան անդամների հետ կենցաղային վեճերից հնարավոր չի լինի խուսափել: Կարևոր է, որ հակամարտությունները երկար չձգվեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Կշեռք

Եթե ժամանակ առ ժամանակ հաջողության չհասնեք, ապա դա ազդանշան է: Մտածեք, թե ինչն եք սխալ անում: Անձնական կյանքում հանգստություն կլինի, բայց լավ կլինի միայն ձեզ համար: Խորհուրդ չի տրվում անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարել, հատկապես՝ գնել, գերադասելի է հետաձգել:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Կարիճ

Ցանկացած ստեղծագործական որոնում, հետաքրքիր առաջադրանքներ այժմ հաջող կլինեն: Նույնիսկ այն դեպքերում, երբ դուք քեզ կհամարեք ոչ պրոֆեսիոնալ, ամեն ինչ լավ կստացվի: Միայնակ Կարիճները կարող են հանդիպել իրենց զուգընկերոջը: Ավելի շատ ժպտացեք՝ ձեր հնարավորությունները մեծացնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Աղեղնավոր

Եթե սիրում եք ապագայի պլաններ կազմել, ապա դա արեք հիմա: Եվ ավելի լավ է՝ դրանք գրել թղթի վրա: Իրենց մասին կհիշեցնեն անցյալից եկող մարդիկ: Մի մտածեք դրանց մասին. դուք պետք է առաջ գնաք: Այս շրջանը իդեալական ժամանակ է ինքնակրթության և կատարելագործման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Այծեղջյուր

Շատ իրադարձություններ, որոնք տեղի կունենան հիմա ձեր կյանքում, նշանակալի կլինեն: Բայց դուք դա անմիջապես չեք հասկանա: Այժմ չպետք է թույլ տաք, որ անծանոթ մարդիկ ձեզ մոտենան: Ավելի հաճախ հանդիպեք հին ընկերների հետ. զրույցների ընթացքում նրանք կարող են ձեզ լավ գաղափարներ տալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը. Ջրհոս

Ձեր շրջապատի մարդիկ այժմ կարող են ագրեսիվ լինել, բայց դա ձեզ չի մտահոգի: Երկար ժամանակ է, ինչ ձեզ այնքան խաղաղ չեք զգացել, որքան այս ընթացքում: Ճանապարհորդությունը, հատկապես միջքաղաքային, այժմ հակացուցված է: Ավելի լավ է այս ժամանակը տրամադրել ձեր տանը և սիրելիներին, նրանք ձեր կարիքն ունեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 13-19-ը․ Ձկներ

Լավ կլինի հանգստյան օրերին գնալ ամառանոց: Իսկ աշխատանքային օրերին ակտիվորեն զբաղվեք գործնական առաջադրանքներով: Ղեկավարությունը կարող է կասկածել, որ դուք վերջերս ծուլացել եք... Ձեզ համար տհաճ մարդկանց հետ շփումից առայժմ լավագույնս խուսափելն է:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3076 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1066 անգամ
06.05.2024
Դիտվել է 390 անգամ
03.05.2024
Դիտվել է 206 անգամ
04.05.2024
Դիտվել է 154 անգամ
07.05.2024
Դիտվել է 89 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster