Նորաձևություն է մտել «գայլի» սանրվածքը
13.08.2021
TikTok-ը կրկին թրենդներ է ստեղծում. «գայլի» սանրվածքը (wolf cut) հայտնի է դարձել հենց սոցիալական ցանցի աղջիկների շնորհիվ: Այն առանձնանում է ընդհանուր անփութությամբ, սուր ծայրերով և գլխի վերևում գտնվող ծավալով:
Ամեն օր TikTok-ի աղջիկները կիսվում են տեսանյութերով, որոնցում փորձում են առցանց կրկնել wolf cut սանրվածքը, ցույց տալ դրա ստացման գործընթացը, պատմում, թե ինչպես այն հարդարել և ինչը համադրվել դրա հետ: Հավանաբար, միտումն այս անունն ստացել է «գայլի ձագուգ» հոնքերին նմանեցման շնորհիվ՝ փարթամ, վայրի և թափթվված բուսականություն:
«Սանրվածքը սկզբնապես եկել է Ճպոնիայից: Այն ունի կտրման նմանատիպ տեխնիկա, ինչ նախկինում հայտնի «մալետ» սանրվածքին է (70-ականներին հայտնի ռոքերներին բնորոշ դետալը), բայց ի տարբերություն մալետի, այն առաջարկում է կասկադ, ավելի սահուն անցում շերտերի և ծավալի միջև, որն առկա է գլխի վերևի հատվածում: Հաճախ վարսահարդարը կարող է սահմանագծել ծայրերն ու խոպոպները․ այստեղ նա կառաջնորդվի դեմքի տեսակով և բուն մազերով», - ասում է Mod՝s Hair Paris-ի ոճաբան Լոլա Թաշմուհամեդովան:
Սանրվածքը կարող է հարմարեցվել մազերի ցանկացած երկարության, բայց այստեղ գլխավորն այն է, որ դրանց երկարությունը չպետք է կարճ լինի դասական կարեից, այլապես նախատեսված «խառնաշփոթը» ստեղծել հնարավոր չի լինի: Գայլի կտրվածքի համար մազերի ամենալավ երկարությունը մինչև ուսերն են կամ դրանից քիչ ներքև: Wolf cut-ը լավ է աշխատում ինչպես բարակ, այնպես էլ հաստ մազերի համար: Շերտերը ստացվում են փափուկ, սանրվածքը «աշխույժ» տեսք ունի, իսկ բարակ մազերի պարագայում լրացվում է ծավալի պակասը:
Կան մի քանի խորհուրդներ, թե ինչպես ճիշտ հարդարել նման սանրվածքը: Մազերի ամբողջ երկարությամբ ծավալ ստանալու համար օգտագործեք թեթև մուս, մազափնջերը չորացրեք կլոր սանրով (խոզանակ), մազերը մի սանրեք, այնուհետև օգտագործեք մազերի թեթև գել և դրանով պատված մատների ծայրերով հարդարեք մազերը:
Այս սանրվածքը կատարյալ է կլոր կամ քառակուսի դեմք ունեցողների համար: Սանրվածքի և խոպոպի ձևի շնորհիվ օվալը կդիտվի ավելի նեղ և ներդաշնակ: Իսկ եթե դեմքը ուղղանկյուն է, ապա խորհուրդ է տրվում կերպարին խոպոպ ավելացնել: Դա որոշակիորեն կքողարկի դուրս ցցված մասերը և դրանք կդարձնի պակաս «զանգվածեղ»:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4045 անգամ
Читать на русском
|