Ինչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ ուտում ենք գիշերը
11.08.2021
Ինչպե՞ս է գիշերային սնվելն ազդում մեր քաշի և ինքնազգացողության վրա
21-րդ դարում մենք փորձում ենք ավելի գիտակցաբար մոտենալ ավելորդ քաշի խնդրին. պարբերաբար զբաղվում ենք սպորտով, խուսափում պարզ ածխաջրերից, փորձում ավելի շատ բանջարեղեն և միրգ ուտել: Բայց նույնիսկ նրանք, ովքեր շատ զգույշ են իրենց սննդակարգի նկատմամբ, հաճախ իրենց թույլ են տալիս մի փոքր թուլություն՝ ուշ ընթրիք: Սակայն հենց այս սխալը կարող է դառնալ ճակատագրական անգամ մանրակրկիտ ընտրված ուտելիքների պարագայում: Պատահական չէ, որ շատ սննդակարգեր առաջ են քաշում մեկ պարզ ճշմարտություն. 18:00-ից հետո մի կերեք: Այս կանոնը համընդհանուր չէ, բայց գիտնականներն իսկապես ապացուցել են, որ հենց գիշերը չափից շատ ուտելն է, որ հանգեցնում է քաշի զգալի ավելացման:
Just For You ընկերության սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Օլեգ Իրիշկինը պարզել է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ սնվում ենք գիշերը:
Ինչու՞ ենք քաղց զգում հատկապես գիշերը
Դիետայի խափանումների մեծ մասը տեղի է ունենում հենց երեկոյան: Դրա համար կա երեք պատճառ.
1. Ֆիզիոլոգիական, կամ, ավելի պարզ, օրվա ընթացքում սննդի քիչ ընդունման հետևանք:
2. Թաքնված քաղց: Օրվա ընթացքում անհավասարակշիռ սննդակարգը հանգեցնում է օրգանիզմում սնուցիչների պակասի:
3. Հոգեբանական, երբ մենք պարզապես փորձում ենք հաղթահարել սթրեսը:
Ինչպե՞ս է գիշերային սնունդը ազդում օրգանիզմի վրա
Գիշերը, որպես կանոն, մարդը քնում է, մարմինը հարմարվում է հանգստի վիճակի, և հանկարծ ստամոքս է մտնում տավարի սթեյք՝ կարտոֆիլի ֆրիով և աղցանով՝ համեմված կարմիր գինիով: Գրեթե քնած աղիքները փորձում են աշխատել իրենց ուժերի ներածին չափով, բայց, ավաղ, չեն կարողանում հաղթահարել սննդի նման ծավալը: Սնունդն անհրաժեշտ կերպով չի մարսվում, չի ներծծվում փոքր աղիքի պատերի մեջ, սակայն հաստ աղիքում այն ենթարկվում է պաթոգեն միկրոֆլորայի ազդեցությանը, ինչը հանգեցնում է տոքսինների առաջացման: Մարմինը տառապում է, ընդհանուր ինքնազգացողությունը վատանում: Ավելին, գիշերն ածխաջրածնային սննդամթերքի ավելցուկը հանգեցնում է ինսուլինի բարձր անջատման, լյարդում և ճարպային հյուսվածքներում շաքարի վերաբաշխման գործընթացը խաթարվում է, և ճարպը սկսում է կուտակվել օրգանիզմում:
Ինչպե՞ս խուսափել սնունդի գիշերային ընդունումից
1. Օրվա ընթացքում սնունդի հավասարակշռված ընդունում՝ մոտ 5 անգամ:
2. Սննդակարգը դարձնել բազմազան, վերահսկել սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, մակրո և միկրոէլեմենտների քանակը:
3. Գտեք սթրեսի հաղթահարման այլընտրանքային տարբերակ՝ երեկոյան զբոսանքներ, սպորտ, յոգա, հեռուստասերիալներ դիտում կամ դասախոսություններ՝ ինտերնետում և այլն:
Ո՞ր դեպքերում կարող եք ուտել գիշերը
Ոչ բոլորին է պետք երեկոյան խիստ սահմանափակվել: Մի քանի տարի առաջ իսրայելցի գիտնականները հետազոտություն կատարեցին և պարզեցին հետևյալը. այն մարդիկ, ովքեր ժամը 20-ից հետո հագեցած ճաշում են, հաճախ ավելի արագ են ավելորդ կիլոգրամները կորցնում, քան նրանք, ովքեր նախընտրում են հգեցած նախաճաշել և 18 ժամ հետո չուտել: Պետք է նշել, որ նրանք, ովքեր ընթրում են քնելուց առաջ, սովորաբար բաց են թողնում նախաճաշը և օրվա ընթացքում շատ չեն ուտում: Այսինքն, ուշ ընթրիքի կալորիականությունը չի գերազանցում ամենօրյա սննդակարգի էներգետիկ արժեքը: Պարզ ասած, եթե նախաճաշի համար ժամանակ չունեք, կարող եք մի քանի ժամ տեղափոխել ձեր ընթրիքը՝ առանց վնասելու ձեր կազմվածքին: Բայց կարևոր է հիշել, որ քնելուց առաջ լավ է ուտել հեշտ մարսվող սպիտակուցներով հարուստ սնունդ (ձվի սպիտակուցներ, շոգեխաշած ձուկ՝ կանաչ բանջարեղենով)՝ ինսուլինի թռիչքներից խուսափելու և հանգիստ քնելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4595 անգամ
Читать на русском
|