Հնդկական քաղցրավենիք՝ գազարով
31.07.2021
Օգտակար արևելյան քաղցրավենիք: Նման նուրբ, յուղալի աղանդերում գազարը դժվար է տարբերակել:
Բաղադրիչները․
• Գազար (արդեն մաքրած)՝ 500 գ • Կաթ ՝ 300 մլ • Չամիչ՝ 1 բուռ • Ընկույզ՝ 1 բուռ • Արևածաղկի սերմ՝ 1 բուռ • Ծիրանի չիր՝ 50 գ • Կարագ՝ 2 ճաշի գդալ • Շաքարավազ՝ 100 գ • Վանիլային շաքարավազ՝ 0,3 թեյի գդալ: • Սերուցքային կամ սովորական պանիր՝ 100 գր • Հիլ՝ 0,5 թեյի գդալ • Քնջութի սերմ՝ 1 թեյի գդալ:
Պատրաստման ժամանակը՝ 30 րոպե։
Պատրաստման եղանակը
Ընկույզները, սերմերը կարող են փոխարինվել ըստ ճաշակի:
Ընկույզը, սերմերը և հետագայում՝ չամիչը տապակել կարագի մեջ, մինչև վերջինս փքվի:
Ծիրանի չիրը լվանալ, մանր կտրատել:
Այս ամենը լցնել տաք թավայի մեջ, խառնել: (Կարելի է նաև առանց ծիրանի չրի, բայց դրանով ավելի համեղ է):
Գազարն անցկացնել խոշոր քերիչով. այդ է խորհուրդ տալիս բնօրինակ բաղադրատոմսը, այլապես գազարի շիլա կստանաք: Եփել ցածր կրակի վրա:
Լցնել կաթը: Կարելի է լցնել երեք փուլով և սպասել մինչև կաթը կլանվի: Հնարավոր է, որ ձեզ ավելի շատ կաթ անհրաժեշտ լինի՝ կախված գազարի տեսակից և կրակից։
Գազարը բերել եփածության աստիճանի, ավելացնել վանիլինը, հիլը, շաքարավազը:
Սպասել, մինչև շաքարը լուծվի կաթի մեջ, և գրեթե կաթ չմնա։
Ավելացնել սերուցքային կամ սովորական պանիրը:
Խառնել պանիրն ու գազարը: Կաղապարը պատել թաղանթով:
Կիսել երկու մասի և լցնել կաղապարների մեջ: Սեղմելով խտացնել։
Դնել սառնարանի մեջ: Այնուհետեւ շրջել, հեռացնել թաղանթը:
Զարդարել քնջութի սերմերով: Կարելի է մատուցել պաղպաղակով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5692 անգամ
Читать на русском
|