«Ինձ հաջողվել է դառնալ սեփական նավի նավապետը»․ Մեգան Ֆոքս
24.07.2021
35-ամյա Մեգան Ֆոքսը դարձել է Basic Magazine-ի նոր համարի հերոսուհի: Դերասանուհին, ով այժմ զբաղված է իր մասնակցությամբ «Կեսգիշերը հացահատիկի դաշտում» նոր ֆիլմի գովազդմամբ, հայտնվել է հրատարակության շապիկին, ինչպես նաև մասնակցել է ֆոտոսեսիայի, որում փորձել է շատ դիտարժան հանդերձանքներ: Նա նաև անձնական կյանքին վերաբերող հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ամսագրին տված հարցազրույցում:
Այսպես, գլխավոր լուսանկարում Մեգանը նկարվել է Paskal-ի տոպով՝ սրտաձև բաժակներով և Good American-ի ջինսերով: Կերպարն ամբողջացնում են Jennifer Fisher-ի օղ-ականջողները: Լուսանկարների հեղինակը Ջեյմս Մակարին է:
Հարցազրույցում դերասանուհին ասել է, որ իրեն հաջողվել է դառնալ «իր սեփական նավի նավապետը» այն բանից հետո, երբ անցյալ տարի կարողացել է ազատվել կարիերայում ձախողվելու իր վախից:
«Իմ գիտակցությունն է ստեղծում է այն աշխարհը, որում ես ապրում եմ»,-ասել է «Տրանսֆորմերների» աստղը:
Նոր տրամադրվածությունը, կարծես, Մեգանին օգնել է նաև անձնական կյանքում: Օրերս նա խոստովանեց, որ ստորագրել է «Կեսգիշերը հացահատիկի դաշտում» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու պայմանագիր, որպեսզի ճանաչի Քոլսոն Բեյքերին (այժմ նրանք հանդիպում են): Մեգանը պնդում է, որ ֆիլմում նկարահանվելու ցանկություն է զգում, քանի որ «տիեզերքն իրեն ասել է, որ դա իր համար պարգև կլինի»:
«Ես գիտեի, որ նա նկարահանվելու է ֆիլմում, և Տիեզերքը, կարծես, ինձ շշնջում էր. «Արա դա: Սա կլինի մի փորձ, որն, իսկապես, օգտակար կլինի քեզ համար»,- կիսվել է Մեգանը:
Ավելի վաղ Մեգանը, որը երեք որդի ունի նախկին ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, խոստովանել էր, որ նա Քոլսոնի նկատմամբ անմիջապես է կապ զգացել, բայց երկար ժամանակ իր զգացմունքներին ազատություն չի տվել և, նույնիսկ, կազմել էր այդ հարաբերությունների դրական և բացասական կողմերի ցուցակը: Բայց, ի վերջո, զգացմունքները հաղթել են բանականությանը: Միևնույն ժամանակ, Ֆոքսը խոստովանել է, որ հաճախ է առաջնորդվում կանխազգացմամբ, այդ թվում ՝ դերեր ընտրելիս: Դերասանուհին նախընտրում է դերեր, որոնք, իր կարծիքով, տևական ազդեցություն են ունենալու իր՝ որպես մարդու, վրա:
«Երբեմն կարող եք դերի մասին ասել. «Այն ինձ կփոխի որպես մարդ»: Ահա, թե ինչ եմ ուզում ես իմ կյանքից` անընդհատ զարգանալ և աճել: Ես երբեք չեմ փորձել ինչ-որ բան հաշվարկել: Դա միշտ եղել է կանխազգացման խաղ առ այն, թե որքանո՞վ է դերն արձագանք գտել իմ հոգում»,- ասել է Մեգանը, ով վերջերս բացատրեց, թե ինչու արդեն 12 տարի ալկոհոլ չի օգտագործում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3711 անգամ
Читать на русском
|