2021թ. Կաննի կինոփառատոնի 12 «մերկ» զգեստները
20.07.2021
Բելլա Հադիդի ոսկե «բրոնխից» մինչև թեթև փարիզուհիների թափանցիկ ժանյակներ: Եկեք ամփոփենք այս ամառան գլխավոր կարմիր գորգուղու գեղեցկության անկեղծ արդյունքները:
Հիրավի, որքան էինք կարոտել։ Ի տարբերություն Օսկարի աստղային ոճի առումով բավականին ձանձրալի և «միագիծ» արարողությանև, Կաննի կինոփառատոնն առօրյա կյանք և մամուլ վերադարձրեց կարմիր գորգի գաղափարը՝ որպես գեղեցկության և շքեղության տոն:
74-րդ կինոփառատոնն ակնհայտորեն աչքի ընկավ աստղերի քննարկվող հանդերձանքների առատությամբ (քննադատները դաժան էին), որոնց հետևելն, իսկապես, հետաքրքիր էր: Հաշվի առնելով այն փաստը, որ ազդեցիկ գեղեցկության տներն այս տարի իրենց չկորցրեցին և մի շարք մասնավոր միջոցառումներ կազմակերպեցին, փառատոնի հյուրերի հանդերձանքը բազմապատիկ անգամ տարբերվող էին։
Կաննում ներկայացված ոճերի ևս մեկ առանձնահատկությունը մեծ թվով «բաց» հանդերձանքների առկայությունն էր: Ֆրանսիական Ռիվիերան մերկանալու է տրամադրում ոչ միայն հոգուն, այլև մարմնին: Ո՞վքեր հետևեցին այս ավանդույթին 2021-ին: Ներկայացնում ենք 12 ամենահիշարժան «մերկ» կերպարները:
Հիշեցնենք, որ գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին», բաժին հասավ Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» թրիլերին: Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթեց Ռենատա Ռայնսվը («Աշխարհի ամենավատ մարդը»):
Բելլա Հադիդը՝ Schiaparelli-ով
Իզաբելի Ֆոնտանան՝ Rami Kadi-ով
Lous and The Yakuza-ն՝ Mônot-ով
Թեյլոր Հիլլը՝ Etro-ով
Մելանի Թիերին՝ Dior- ի զգեստով և Chopard-ի զարդերով
Քենդիս Սուանոփոլը՝ Etro-ով և Pomellato-ի զարդերով
Մելանի Թիերին՝ Celine-ի զգեստով
Լումա Գրոթեն՝ Zuhair Murad Couture-ով
Անիտա Պոզոն՝ Yanina Couture-ով
Կյարա Սամպայոն՝ Rami Kadi-ով
Դիլան Պենը՝ Balmain-ով
Մաէվա Կուկը՝ Ziad Nakad-ով։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4873 անգամ
Читать на русском
|