Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Flippy Bob. թրենդային սանրվածք, որը պաշտում են Քարդաշյանները, Բիբերը և Հադիդը

25.12.2024

Եթե ցանկանում եք ոճային և ժամանակակից տեսք ունենալ՝ առանց ժամեր ծախսելու, ապա շրջված բոբը հենց այն է, ինչը ձեզ հարկավոր է: Նրբագեղ, հեշտ և աներևակայելի տպավորիչ:

2024 թվականի կեսին հանրաճանաչության գագաթնակետին հայտնվեց նոր սանրվածք՝ Flippy Bob–ը՝ «շրջված բոբը»։ Եվ կրկին՝ նոստալգիայի շնորհիվ: Ինչպես նկատել եք, այսօր շատ նորաձև է անցյալի իրերը, աքսեսուարներն ու գեղեցկության տեխնիկան հիշելը և ժամանակակից կերպարների մեջ նորովի կիրառելը:
Բայց եթե մինչ այս մենք ամենից հաճախ դիմում էինք 70-ականներին, 80-ականներին և 2000-ականներին, ապա այս սանրվածքը մեզ հետ է տանում 90-ականների մթնոլորտ, երբ թեթև, մի փոքր կորոցված մազափունջը՝ համակցված «հարթ բոբի» հետ, ստեղծում էին յուրահատուկ հմայք։

600x400

Այսօր այս թրենդը կրկին ուշադրության կենտրոնում է։ Իսկ այն նորաձևության Օլիմպոս վերադարձրին աստղերը՝ Սելենա Գոմեսը, Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Լաուրա Հարիերը, Ջիջի Հադիդը, Հեյլի Բիբերը և շատ այլ հոլիվուդյան գեղեցկուհիներ։

Ի՞նչն է Flippy Bob-ին դարձնում առանձնահատուկ: Առաջին հերթին, դա խաղ է մազափնջի հետ: Սանրվածքը ոչ միայն ուղիղ է և հարթ, այլև ծայրերում ունի թեթև շրջադարձ, որը մազերին հաղորդում է ծավալ և շարժում: Փափուկ, կոր գծերը ոչ միայն ընդգծում են մազերի բնականությունը, այլև ստեղծում շարժման զգացողություն: Դրա շնորհիվ սանրվածքը թարմ, թեթև և ուրախ տեսք ունի՝ առանց ավելորդ խստության։

600x400600x400

Բացի այդ, «շրջված բոբը» իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց անհատականությունը՝ առանց ավելորդ քաշքշուկների և հայելու առջև երկար ժամերի՝ ոճավորող սարքերով:
Այն հիանալի է միջին և կարճ երկարության մազերի համար ու հիանալի տեսք ունի ինչպես ուղիղ, այնպես էլ մի փոքր ալիքավոր մազերի վրա: Այս սանրվածքով դուք չպետք է անհանգստանաք ամենօրյա ոճավորման անհրաժեշտության մասին. պարզապես մի փոքր չորացրեք ձեր մազերը կլոր խոզանակով վարսահարդարիչով, և ձեր կերպարը պատրաստ է:

600x400600x400

Ի դեպ, Flippy Bob թրենդը համահունչ է բնականության և պարզության ընդհանուր միտումին: Հոլիվուդյան խիտ գանգուրների նորաձևությունը գնալով մարում է՝ իր տեղը զիջելով ցանկացած առիթի հարմարվող հեշտ, խնամված սանրվածքներին:

Ամենից հաճախ այս բոբի ծայրերն այժմ ուղղում են դեպի դուրս՝ թեքությամբ արված բաժանման գծով: Բայց ուշադրության արժանի է նաև ականջների ետևում դրված մազափունջը, ինչպես Քիմն է հաճախ անում:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4506 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Pantone-ը Cloud Dancer սպիտակը ընտրել է որպես 2026 թվականի գույն

10.12.2025
Pantone գույնի ամերիկյան ինստիտուտը 2026 թվականի երանգ է հայտարարել Cloud Dancer-ը՝ PANTONE 11-4201 կոդով սպիտակը՝ որպես նորացման և միասնության խորհրդանիշ։

5 իր, որոնք շքեղություն են հաղորդում ձմեռային կերպարին 

28.11.2025
Շատերը կարծում են, որ ձմեռը տարվա ամենաոճային եղանակը չէ, բայց նույնիսկ ցրտին կարելի է նրբագեղ տեսք ունենալ՝ առանց շատ գումար ծախսելու։

Հայտնի է շարֆերին նորաձև փոխարինողը

05.11.2025
Այս աքսեսուարն արդեն ներառվել է Saint Laurent-ի, Gucci-ի, Miu Miu-ի և Valentino-ի հավաքածուներում։

Հայտնի են 2026 թվականի մանիկյուրի հիմնական երանգներն ու ձևերը

21.10.2025
Clean girl դարաշրջանն իր տեղը կզիջի ավելի վառ երանգներին և ավելի համարձակ մանիկյուրի դիզայնին։ Բայց միևնույն ժամանակ արդիական կմնան զսպվածությունն ու նրբագեղությունը։

Կաշվե տաբատ․ 2025/26 աշուն-ձմեռ սեզոնի անվիճելի հիթը

15.10.2025
Կար ժամանակ, երբ յուրաքանչյուր նորաձևության սիրահար իր պահարանում ուներ մեկից ավելի կաշվե տաբատ։ Ժամանակն է մաքրել դրանք փոշուց (կամ գնալ նորերը գնելու), քանի որ այն այս սեզոնի անվիճելի հիթն է։

Սևը կրկին թրենդային է. մանիկյուրի 7գաղափար, որոնք նորաձև, այլ ոչ թե մռայլ տեսք ունեն

24.09.2025
Սև լաքն այլևս չի ասոցացվում մռայլ պատկերների հետ՝ այժմ այն նրբագեղության և մինիմալիզմի խորհրդանիշ է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-01-2026 09:14
Հակաբիոտիկները մնում են աշխարհում ամենատարածված դեղամիջոցներից մեկը, քանի որ դրանք ամենաարդյունավետն են բակտերիալ վարակների բուժման գործում: Սակայն աճող ապացույցները ցույց են տալիս, որ դրանց չափազանց և հաճախ ավելորդ օգտագործումը կարող է են ստամոքս-աղիքային տրակտից շատ ավելի հեռու տարածվող անբարենպաստ ազդեցություններ ունենալ: Առաջին հերթին, հակաբիոտիկները վնասում են աղիքային միկրոբիոտային՝ միկրոօրգանիզմների բարդ համայնք, որը ներգրավված է ոչ միայն մարսողության, այլև նյութափոխանակության, իմունային պատասխանների և ուղեղի գործառույթի կարգավորման մեջ:
15-01-2026 09:02
Southwest-ի չվերթի ուղևորները ցնցված և ուրախացած էին, երբ սովորական չվերթը վերածվեց իրենց՝ երբևէ տեսած ամենաանհավանական հարսանեկան արարողության։ «Ինչպես գիտեք, Southwest-ը սիրո ավիաընկերություն է, և այսօր սերն է օդում», - հայտարարեց ուղեկցորդուհին հեռուստատեսությամբ։ Բոլորը զարմացած էին, երբ իմացան, որ իրենց առջև Թինան և Ռոջերը պատրաստվում էին ամուսնանալ ինքնաթիռում։ Սրահը պայթել է ծափահարություններից, ուրախությունից և ոգևորված լացից։
14-01-2026 12:38
«Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։ Մրցույթը կանցկացվի մայիսին Վիեննայում։ «Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանը ներկայացրել էր Պարգը։ Նա Survivor երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ 2026 թվականի մասնակցի անունը դեռ հայտնի չէ։
14-01-2026 12:29
Լեգենդար իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում։ Երկու կին պնդել են, որ իր մոտ աշխատելիս արտիստի կողմից սեռական ոտնձգության զոհ են դարձել։ Նրանք պնդում են, որ նրա շրջապատում տիրում էր սպառնալիքի, ճնշման և «բռնության նորմալացման» մթնոլորտ։ Իսպանական elDiario.es պարբերականի և ամերիկյան Univision հեռուստաալիքի տվյալներով՝ մեղադրանքներն արդեն քննվում են իսպանական դատական համակարգի կողմից։
14-01-2026 12:24
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը չի ցանկանում, որ խորթ դուստրը՝ Իվանկա Թրամփը, մասնակցի իր նոր՝ «Մելանիա» վավերագրական ֆիլմի պրեմիերային, ըստ ներքին աղբյուրների։ Ֆիլմը կպատմի Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի երդմնակալությանը նախորդող առաջին 20 օրերի մասին՝ Մելանիայի տեսանկյունից։ Պրեմիերայից հետո ֆիլմը կթողարկվի Amazon Prime Video-ում՝ Մելանիայի և իր նոր Muse Films պրոդյուսերական ընկերության համագործակցության շրջանակներում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.01.2026
Դիտվել է 2015 անգամ
13.01.2026
Դիտվել է 379 անգամ
09.01.2026
Դիտվել է 355 անգամ
10.01.2026
Դիտվել է 317 անգամ
14.01.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster