Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Այլևս արդիական չեն. 5 թրենդ, որոնք կմնան 2024–ում

09.01.2025

Նորաձևությունը երբեք կանգ չի առնում. որոշ միտումներ, հազիվ հանրաճանաչություն ձեռք բերելով, իրենց տեղը զիջում են նոր թրենդներին: Նշենք, թե ինչ պետք է անպայման հանեք ձեր զգեստապահարանից 2025 թվականին։

2024 թվականին շատ էր խոսվում երկարաժամկետ թրենդների և ավելի էկոլոգիապես մաքուր (և խնայող) նորաձևության ընտրության մասին: Իսկ մինչև տարեվերջ համացանցում նույնիսկ վիրուսային դարձավ «մինիմալիստական սպառման գեղագիտությունը». դրանում բովանդակություն ստեղծողները ռոմանտիկացնում և խրախուսում են բազմաթիվ գնումներից հրաժարվելը:

Բայց, այնուամենայնիվ, արագ թրենդները դեռևս ստանում են ժողովրդականության իրենց բաժինը, և այն, ինչ 2024 թվականին թվում էր համատարած, 2025–ին արդեն կորցրել է իր արդիականությունը:

Ներկայացնում ենք, թե ինչն է անցել պատմության գիրկը և ինչը կփոխարինի այդ թրենդներին 2025-ին։

Փուչիկ ջինսերը

2025 թվականին նորաձևության մեջ են մնացել ուղիղ և լայն ջինսերը, բայց կար նաև թրենդ, որի առնչությամբ անմիջապես ակնհայտ էր, որ այն երկար չի տևի։ Խոսքը փուչիկ ջինսերի մասին է՝ կլորացված գծերով տաբատներ, սովորաբար միջին գոտկատեղով: Դրանք շատ հեշտ է տարբերակել իրենց բարդ ուրվագիծով. այս ջինսերը լայնանում էին կոնքերի և ծնկների հատվածում ու կտրուկ նեղանում դեպի ներքև:

600x400

Այս մոդելին չի կարելի հաջողակ անվանել, սակայն նորաձեւության սիրահարները գտել էին այն հետաքրքիր ոճով մատուցելու տարբերակը։ 2025 թվականին սրանց ժամանակը հաստատ ավարտված է։

Դրանց կփոխարինեն երկար, լայն ջինսերը՝ ցածր կամ միջին գոտկատեղով։

«Մանկական» բանալու շղթաներ՝ պայուսակների վրա

2024 թվականը միանշանակ կարելի է անվանել պայուսակներից տարբեր իրեր կախելու տարի։ Եվ մի շտապեք ձեր պայուսակներ վրայից հանել մեկ կիլոգրամի հասնող խաղալիքները՝ թրենդը մնում է արդիական: Պարզապես այն փոխում է ուղղվածությունը:

600x400

Մուլտֆիլմերի հերոսների կամ վառ կերպարների տեսքով զվարճալի բանալիների շղթաները մնացել են որպես զարդարանքի մաս, բայց ընդհանուր առմամբ դրանք կարող են չափազանց պարզունակ և մանկական թվալ:

Դրանց կփոխարինեն ավելի բարդ ու կոնցեպտուալ դեկորատիվ տարրեր՝ կաշվե կապիչներ, շղթաներ, տեքստիլ դետալներ։

Հայրիկի սպորտային կոշիկները՝ 90-ականներից

Ցանցերով և հստակ ռետրո ոճով խոշոր սպորտային կոշիկները կմնան անցյալում(առնվազն՝ առայժմ):

600x400

2025 թվականին միտումնավոր աղտոտված ու մաշված «հայրիկի» սպորտային կոշիկներն իրենց տեղը կզիջեն այլ վինտաժ մոդելների՝ ավելի կանացի։

Ի դեպ, տգեղ սպորտային կոշիկների թրենդը հիմնականում մի փոքր զիջում է դիրքերը։ Կանխամտածված տարօրինակ ձևերը փոխարինվել են դիզայնով. մաշված թվացող մոդելները կմնաեն թրենդային:

Դրանց կոխարենեն այլ ռետրո մոդելներ, հատկապես՝ թենիսի սպորտային կոշիկները։

Հաստ տակերով կոշիկները

Կրունկների մոտ ավելի երկարող հաստ տակերով կոշկները, որոնք կարճ ժամանակով վերադարձան 2024 թվականին, նորից անհետանում են նորաձևության ասպարեզից։ Այնպես որ Բարբիի ոճի կոշիկներն անցյալում են (թերևս դուք դեռ կարող եք դրանք նորաձև կերպով ոճավորել, բայց նորը գնել հաստատ պետք չէ):

600x400

2025 թվականին կոշիկներն ավելի նրբագեղ կդառնան, իսկ եթե հաստ տակով կոշիկ կցանկանաք, ապա ապա ընտրեք հարթ տարբերակը՝ առանց «վայրիվերումների»։

Դրանց կոխարինեն՝ kitten-hill-երը կամ ցածր տակերով կոշիկները:

Վարտիք–շորտերը

Հիշու՞մ եք, տարեսկզբին քննարկման առարկա դարձան շորտեր, որոնք անմիջապես անվանվեցին տատիկի վարտիք (միաժամանակ դրանք ամենևին էլ տատիկի գեղագիտության մեջ չէին տեղավորվում): Որպես թրենդ դրանք արագ կորցրեցին իրենց ժողովրդականությունը:

600x400

Թերևս հարց է, արդյոք դա իսկապե՞ս թրենդային դարձավ, քանի որ առօրյա կյանքում մենք դրանց գրեթե երբեք չտեսանք․ հայտնվեցին միայն փողոցային ոճի լուսանկարիչների լուսանկարներում, Նորաձևության շաբաթների ընթացքում և հայտնի աստղերի շրջանում:

Դրենց կփոխարինեն ներսից շորտերով միկրկիսաշրջազգեստները և կիպ գրկող շորտերը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6352 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
01-07-2026 12:17
ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
01-07-2026 02:56
Քեյթ Միդլթոնը նվաճել է Մեծ Բրիտանիայի, Ուելսի և Շոտլանդիայի երեք ամենաբարձր գագաթները: Արքայադստեր բարձրանալը նախատեսված էր Մարսդենի հիվանդանոցին աջակցելու համար, որտեղ նա քաղցկեղի բուժում էր ստանում: «Երեք գագաթների ազգային մարտահրավեր» անվանումը կրող նախագիծը պահանջում էր, որ մասնակիցները բարձրանան Բեն Նևիս (Շոտլանդիայի ամենաբարձր գագաթը), Սքաֆել Փայք (Անգլիայի ամենաբարձր գագաթը) և Սնոուդոն (Ուելսի ամենաբարձր գագաթը): Ընդհանուր առմամբ, Քեթրինը ընդամենը 24 ժամվա ընթացքում քայլել է ավելի քան 3000 մետր՝ յուրաքանչյուրը բարձրանալու համար տեղաշարժվելով հարյուրավոր կիլոմետրեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 598 անգամ
25.06.2026
Դիտվել է 325 անգամ
26.06.2026
Դիտվել է 291 անգամ
27.06.2026
Դիտվել է 269 անգամ
01.07.2026
Դիտվել է 251 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster