Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2021-ի ամենանորաձև ամառային կոստյումները

23.06.2021

Կոստյումները բացարձակ պարտադիր պայման են ամառային զգեստապահարանի համար: Դրանք հիանալի հիմք են ամենօրյա, գործնական և երեկոյան հարմարավետ հավաքածուներ ստեղծելու համար: Միաերանգ կամ նախշապատկերներով մոդելներ, կիսաշրջազգեստով, տաբատով կամ շորտերով: Տեսնենք, թե այս ամառ հատկապես ինչ ոճեր են թրենդային։

Կոստյումներ կիսաշրջազգեստով

Այս սեզոնում կիսաշրջազգեստներով կոստյումները թրենդի առաջատարներից են: Դրանք ապահովում են շարժումների թեթևություն և ազատություն: Մինի կամ միդի կիսաշրջազգեստները գեղեցիկ կերպով ներդաշնակում են տոպերի ու կարճ բաճկոնների հետ:

600x400

600x400

Հետաքրքիր են նայվում վանդակավոր մոդելները: Կոստյումին համապատասխան գոտին ավելացնում է կերպարի կանացիությունն և քնքշությունը:

600x400

Սպիտակը 2021 թվականի ամառային սեզոնի հիթն է։ Կոստյումը կարող է լինել միաերանգ, սակայն փոքրիկ պուտիկներն էլ չեն խանգարի կերպարին։ Ալիքների ու ծալքերի համադրությամբ մանր նախշապատկերները ամառային հանդերձանքը կդարձնեն ավելի թեթև և ռոմանտիկ:

600x400

600x400

600x400

Ամառային կոստյումներ տաբատներով

Ավանդաբար, դիզայներներն իրենց հավաքածուներում մեծ ուշադրություն են դարձնում տաբատներով կոստյումներին, և 2021-ը բացառություն չէ: Լավ են նայվում լայն տաբատով առաձգական ժապավենով մոդելները․ բարձրադիր գոտին պարտադիր նախապայման է:

600x400

600x400

600x400

600x400

600x400

Կարճ տաբատներով կոստյումներ

Ամռանը կարճ տաբատներով կոստյումները տեղին են շատ իրավիճակներում: Սա միանշանակ շահեկան տարբերակ է գեղեցիկ ոտքերով լեդիների համար։ Եթե ձեր ընտրությունը կանգնել է սև կարճ տաբատի և երկարավուն ժիլետի վրա, ապա կոստյումը լրացրեք նորաձեւ շապիկով՝ փոքրիկ աքսեսուարով:

600x400

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5702 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերականգնել մազերն ամռանից հետո. 6 քայլ չորության և փխրունության դեմ

08.08.2025
Ամառն արձակուրդների, արևի և լողի ժամանակն է, բայց մազերի համար այս եղանակը հաճախ դառնում է իսկական փորձություն։

Golden hour blonde. ամառային արժանապատիվ փայլ ձեր մազերին

17.07.2025
Այս թրենդը եկել է փոխարինելու անցյալ ամռանը տարածում գտած խաղային «արևածաղկի» շիկահերին։ Եվ այն շատ ավելի խորն է, ավելի հասուն և ավելի բնական։

White Grape. ամառային թրենդ, որի մասին դեռ ոչ բոլորը գիտեն

09.07.2025
Շատերն արդեն գիտեն, որ նուրբ վարդագույնի և կրեմագույնի հետ մեկտեղ այսօր նորաձև են նաև սառցե երկրագույնը և նարնջագույնը։ Այնուամենայնիվ, նորաձևության վերլուծաբանները նշել են ևս մեկ նորաձև երանգ, որը դրանց ոչիչով չի զիջում։

Dolce Bob, Paris Chic և ևս 5 նորաձև սանրվածք 2025 թվականի ամռան համար

24.06.2025
Եկեք ոգեշնչվենք այս սեզոնի հիմնական միտումներից և ընտրենք նորաձև սանրվածք, որի միջոցով կհավաքենք շատ հաճոյախոսություններ և գեղեցիկ սելֆիներ կանենք։

Ինչի հետ հագնել ջինսե վերնաշապիկը 2025 թվականին. խորհուրդներ ոճաբանից

19.06.2025
Ջինսե վերնաշապիկը բազմակողմանի է, ոճային և աներևակայելի գործնական։ Այն կարող է հեշտությամբ ինտեգրվել տարբեր կերպարների հետ՝ ցանկացած եղանակի համար։

Ամառանը սպիտակով. ինչու է այս գույնի պայուսակը միշտ հարմար

27.05.2025
Ժամանակ չունե՞ք ամառային սեզոնի համար ձեզ նոր հագուստով ուրախացնելու։ Մենք կհուշենք, թե որտեղից սկսել։ Այս աքսեսուարը նույնիսկ նախորդ տարիների կերպարը կդարձնի ավելի թարմ և տպավորիչ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-09-2025 09:45
Այս հանգստյան օրերին Նիդերլանդների հարավային Տիլբուրգ քաղաքում գույներն ավելի շատ էին, քան սովորաբար․ հազարավոր կարմրահեր մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվել էին ամենամյա փառատոնին, որը նվիրված է նրանց բոսորագույն մազերին, հայտնում է Associated Press-ը։ Redhead Days փառատոնը ներառում է երաժշտական միջոցառումներ, սննդի տաղավարներ և վարպետության դասեր, որոնք ուղղված են կարմրահերների հատուկ կարիքներին՝ դիմահարդարման խորհուրդներից մինչև մաշկի քաղցկեղի կանխարգելում։
01-09-2025 09:22
Ամենօրյա շարժումը ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու լավագույն միջոցներից է։ Օրվա ընթացքում նույնիսկ մի փոքր շարժվելը կարող է պաշտպանել սրտի, ուղեղի և ամբողջ օրգանիզմի առողջությունը։ Այս մասին հայտնել են ԱՆ-ից: Ֆիզիկապես ոչ ակտիվ և նստակյաց կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից են: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, դեպրեսիայի և դեմենցիայի առաջացման ռիսկը։
01-09-2025 09:05
51-ամյա Եվա Մենդեսը 12 տարի դադարից հետո վերադառնում է կինո։ Նա կխաղա իր ամուսնու՝ Ռայան Գոսլինգի հետ՝ մարմնավորելով նրա կերպարի կնոջը։ Այս մասին հայտնել է Հոլիվուդի ինսայդեր Դանիել Ռիխտմանը։ Եվա Մենդեսը միացել է «Աստղային պատերազմներ» տիեզերքի նոր ֆիլմի՝ «Աստղային մարտիկի» դերասանական կազմին։
01-09-2025 08:48
Արհեստական բանականությամբ ստետոսկոպները կարող են վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի երեք լուրջ հիվանդություն, պնդում են բրիտանացի հետազոտողները։ Դասական ստետոսկոպը, որը հայտնագործվել է դեռևս 1816 թվականին, բժիշկներին թույլ էր տալիս միայն լսել օրգանիզմի ձայները։ Ինչպես հաղորդում է BBC News-ը, Մեծ Բրիտանիայում մշակված ժամանակակից սարքը կարող է գործնականում ակնթարթորեն արձանագրել սրտային անբավարարություն, փականների հիվանդություններ և ռիթմի խանգարումներ։
01-09-2025 03:58
Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել Լիխտենշտեյնի 28-ամյա արքայադուստր Մարիա Կարոլինայի՝ իշխող արքայազն Հանս-Ադամ II-ի թոռնուհու և նրա ընտրյալի՝ 33-ամյա ներդրումային մենեջեր Լեոպոլդո Մադուրո Վոլմերի հարսանիքը։ Չնայած այն հանգամանքին, որ սիրահարները ապրում են Լոնդոնում, նրանք իրենց հարսանիքը նշեցին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2025 թ․

01.08.2025
Ամսվա առաջին տասնօրյակը կլինի հետադարձ Մերկուրիի ճնշման տակ, բայց օգոստոսի 11-ին այն կավարտի իր «սխալ» շարժումը, և ամեն ինչ ավելի հեշտ կդառնա։ Դիմացեք, մենք անպայման կհաղթահարենք։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.08.2025
Դիտվել է 368 անգամ
29.08.2025
Դիտվել է 308 անգամ
30.08.2025
Դիտվել է 294 անգամ
01.09.2025
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster