Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կենդանակերպի այս նշաններին 2021-ի ամռանը մեծ սեր է սպասվում

27.05.2021

Ամառը սարերի ետևում չէ: Նրա գալուստին անհամբեր սպասում են ոչ միայն դպրոցականները, այլեւ մեծահասակները: Եվ այն պատճառով, որ 2021-ի ամռան աստղագուշակը կենդանակերպի 6 նշանի տղամարդկանց և կանանց սիրո անմոռանալի արկածներ է խոստանում:

Երկվորյակներ

Արեգակի խավարումներն առանձնահատուկ ազդեցություն կունենան կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների վրա: Ակնկալվում է, որ հենց հունիսի 10-ի խավարումն է բերելու ճակատագրական իրադարձություններ, որոնք կօգնեն փոխել ընտանեկան կարգավիճակը:

Հետեւաբար, Երկվորյակի նշանի թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք շուտով կկարողանան հանդիպել այն մարդուն, ում հետ կարող են լուրջ հարաբերություններ հաստատել: Այնպես որ, ուշադիր եղեք այն մարդկանց նկատմամբ, ում կհանդիպեք: Հնարավորություն կլինի նաև վերականգնել հարաբերությունները նրանց հետ, ում հետ, կարծես թե, ամեն ինչ վաղուց ավարտված է:

Աղեղնավոր

Աղեղնավորներին նույնպես դուր կգա այս ամառը: Ավելին, ամենից շատ հիշվելու են հունիսն ու հուլիսը: Հետաքրքիր ծանոթություններ կլնեն, որոնք իրենց շարունակությունը կունենան: Բայց նաև կյանքի այլ ոլորտներում որակական փոփոխություններ են սպասվում: Օրինակ՝ գաղափար կկազմեք այն մասին, թե ինչով զբաղվել ապագայում և ինչպես հասնել այն նպատակներին, որոնք դրվել են վաղուց: Հետաքրքիր է, որ մայիսի վերջից արդեն իսկ կսկսվի բարենպաստ իրադարձությունների շղթա:

600x400

Կույս

Մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածը Կույսերի համար հատկապես բարենպաստ կլինի հոգեհարազատ մարդու հանդիպելու համար: Աստղաբանները դա բացատրում են այն փաստով, որ Յուպիտեր մոլորակը (Կույսի համար պատասխանատու) կմտնի ամուսնության ոլորտ: Ոմանք այդ շրջանում հնարավորություն կունենան ոչ միայն արժանի մարդ գտնելու, այլ նույնիսկ ընտանիք կազմելու համար: Հատկապես հաջողակ կլինեն այն Կույսերը, ովքեր իրենց ծննդյան օրը նշում են օգոստոսին:

Առյուծ

Առյուծների անձնական կյանքը կփայլի նոր վառ գույներով: Ավելին, ամենաէական փոփոխությունները նախատեսվում են ամռան երկրորդ կեսին, քանի որ հենց այդ ժամանակ է, որ ամենամեծն են պայծառ, հաջողակ և լավատես անձի հետ հանդիպելու հնարավորությունները, որոնց հետ հարաբերությունները երկարատև կլինեն: Ավելին, այս միությունը խոստանում է լինել պայծառ ու երջանիկ:

 

600x400

Ձկներ

Յուպիտերի բարենպաստ ազդեցությունը Ձկների վրա խոստանում է ամառան անմոռանալի սկիզբ: Հաճելի անակնկալներ տեղի կունենան մեկը մյուսի հետևից, և ամեն անգամ հանգամանքները կզարգանան այս կենդանակերպի նշանի օգտին:

Այս ամառ մեծ է հավանականությունը հանդիպելու հոգատար և հաջողակ զուգընկերոջ, ում հետ հարաբերություններում կլինեն սեր, բարեկեցություն և բավարարվածություն: Աստղաբանները նշում են, որ նման հաջող ժամանակահատված կյանքում լինում է ընդամենը մի քանի անգամ, այնպես որ աշխատեք բաց չթողնել ձեր հնարավորությունը:

Ջրհոս

Աստղաբանները նշում են, որ ողջ 2021 թվականը Ջրհոսների համար ճակատագրական կլինի: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա սիրահարվելու ամենամեծ հնարավորությունները հունիսին են: Եվ քանի որ այստեղ մեծ դեր է ունենալու Ուրան մոլորակը, որի ազդեցությունը կանխատեսելը միշտ էլ շատ դժվար է, ապա իրադարձությունները ևս կարող են զարգանալ ամենաանխատեսելի ձևով:

2021-ի ամռան աստղագուշակը բավականին լավատեսական է ստացվում: Մնում է մի փոքր սպասել ՝ պարզելու համար, թե որքանով են աստղագետները ճիշտ մեկնաբանել աստղերի հուշումները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3508 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 707 անգամ
01.05.2024
Դիտվել է 686 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 128 անգամ
04.05.2024
Դիտվել է 85 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster