2000-ականների թրենդները վերադառնում են: Ծածր գոտկատեղով ջինսե տաբատները, բագետ պայուսակները, բալետի կոշիկները և վառ գույներն արդեն մեր օրերում են։ Բայց գարուն-ամառ հավաքածուներում կարելի է նկատել այդ դարաշրջանի նորաձևության վիճահարույց դրսևորումներից ևս մեկը՝ շրջազգեստ՝ տաբատի վրայից:
Այս նյութում հիշեցնում ենք, թե ինչպես էին այն հագնում 2000-ականներին և ներկայացնում, թե ինչպես կարելի է կրել հիմա:
Նրանք, ովքեր այս թրենդի կենդանի վկաներն են եղել, հրաշալի հիշում են, որ այն կրելու բնավ կանոններ չկան: Նեղ ջինս՝ մեթաքսե շրջազգեստո՞վ։ Հրաշալի է։ Ծալքավոր կիսաշրջազգեստ տաբատի վրայի՞ց։ Անմիջապես հագնում ենք։ Եվ սրանք ամենօրյա տարբերակներ չէին նրանց համար, ովքեր առավոտյան հագնում են ինչ ձեռքները կընկնի։ Հայտնի աստղերն այս կերպարով եկել են գերժամանակակից երեկույթների և անցել կարմիր գորգերի վրայով:
Լինդսի Լոհան
Միշա Բարթոն
Էն Հաթավայ
Բրիթնի Սփիրս
Ջեսիկա Ալբա
Ընթացիկ սեզոնին դիզայներները վերադարձրել են այս համադրությունը, չնայած մի փոքր վերափոխված և ոչ այդքան անփույթ ձևով: Տունիկների և տաբատների համադրություններ կարելի էր տեսնել Fendi-ի, Louis Vuitton-ի, Rosetta Getty-ի և այլ հավաքածուներում:
Նման տարբերակներ սկսել են փորձարկել նաև Instagram-ի հայտնի նորաձևության բլոգերները նույնպես: Եվ այսպես, ի՞նչ գաղափարներ կարելի է վերցնել նրանցից, եթե, այնուամենայնիվ, կորոշեք 2000-ականների այս թրենդին երկրորդ հնարավորությունը տալ։
04-02-2026 12:11 Կեղևով կիվի ուտելը մեծացնում է դրա օգտակար հատկությունները։ Կիվին հարուստ է մանրաթելերով, վիտամին C-ով, կալիումով և պոլիֆենոլներով։ Բժիշկները նշում են, որ կեղևով միրգ ուտելը մոտ 50 տոկոսով մեծացնում է մանրաթելի պարունակությունը, ինչպես նաև բարձրացնում է վիտամին E-ի և ֆոլաթթվի մակարդակը։
04-02-2026 11:55 Հոլի Բերին վստահ է, որ դաշտանադադարը անկում կամ «երիտասարդության ավարտ» չէ, այլ անցում դեպի նոր, ավելի բարձր մակարդակ: Դերասանուհու խոսքով՝ կանայք կյանքի այս շրջանում չեն կորցնում իրենց, այլ փոխարենը «թարմանում» են և բացահայտում իրենց ներուժը նոր ձևերով: 59-ամյա Օսկարի մրցանակակիրը Eudemonia առողջապահական համաժողովի վերջերս հրապարակված հիմնական ելույթում ներկայացրել է իր անձնական փորձը՝ ընդգծելով դաշտանադադարի մասին բացահայտ և գիտականորեն խոսելու կարևորությունը:
04-02-2026 09:08 Աշխարհի 169-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 85-րդ ռակետ, ամերիկացի Ալիսիա Փարքսի հետ եւ պարտվեց 4:6, 2:6 հաշվով։
04-02-2026 02:02 Նիդեռլանդների թագուհի Մաքսիման շուտով կսկսի իր զինվորական ծառայությունը որպես պահեստազորային Թագավորության զինված ուժերում։ թագուհին կմասնակցի զինվորական պատրաստության ծրագրի, որը կներառի ինչպես տեսական, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածություն։ Մաքսիման կսովորի անձնական զենքի հետ վարվել, կկիրառի թիրախային կրակոցներ, կտիրապետի մարտավարական պատրաստությանը և կսովորի քարտեզի վրա նավարկության հիմունքները։ Պաշտպանության նախարարությունը հույս ունի, որ թագավորական ընտանիքի անդամի զինվորական ծառայության մեջ ներգրավվելը կխթանի Նիդեռլանդների քաղաքացիների շրջանում զինվորական կարիերայի և պահեստազորի նկատմամբ հետաքրքրության աճը։
04-02-2026 01:18 Դերասանուհի Աննա Արտամոնովայի հետ կապված աղմկահարույց միջադեպը հանգեցրել է քրեական մեղադրանքների և բանտարկության իրական սպառնալիքի: «Շտրաֆբատ» հեռուստասերիալի աստղը հայտնվել է սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, երբ կայանատեղիի շուրջ վեճը վերածվել է զանգվածային կռվի և ավարտվել դանակահարությամբ: Հետաքննիչները կարծում են, որ դերասանուհին վիրավորել է կռվի մասնակիցներից մեկին, բայց նա պնդում է, որ գործել է աֆեկտի նոպայի ժամանակ՝ պաշտպանելով իր սեփական երեխային:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: