Ինչպես հագուստի և կոշիկների միջոցով տեսողականորեն փոքրացնել տարիքը․ 4 պարզ խորհուրդ
27.04.2021
Կանայք շատ են ցանկանում և փորձում իրենց տարիքից երիտասարդ տեսք ունենալ: Երբեմն, երբ տեսնում ենք կանանց, ովքեր իրենց տարիքից ավելի երիտասարդ են երևում, զարմանում ենք. ինչպե՞ս է դա նրանց հաջողվում:
Թերեւս, կոսմետոլոգների, դիմահարդարների, դեղագործների, այդ թվում՝ վիրաբույժների, ամբողջ թիմեր նրանց երիտասարդության բաղադրատոմսեր են առաջարկում: Այնուամենայնիվ, մեծ, երբեմն՝ գլխավոր դեր է խաղում նաև հագուստը: Եթե ճիշտ հագնվեք, ապա ձեր տարիքից առնվազն 5 տարի երիտասարդ տեսք կունենաք: Իսկ եթե սխալ հագուստ կրեք, ապա ինքներդ ձեզ կավելացրեք լրացուցիչ 10 տարի ՝ չնայած կոսմետոլոգիայի բոլոր նվաճումներին:
Մենք ընտրել ենք 4 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ տեսողականորեն «դեն նետել» մի քանի տարի՝ փոխելով ձեր զգեստապահարանը:
Երանգը
Երանգը մեծ նշանակություն ունի կերպարի ընկալման մեջ, քանի որ այն հոգեբանական ազդեցություն է ունենում ոչ միայն նրանց վրա, ում մենք ներկայանում ենք, այլ նաև մեր: Տարիքի հետ արտաքին տեսքի հակադրությնները նվազում են, այդ պատճառով ավելի լավ է թույլ չտալ, որ դեմքի մոտ լինեն մուգ և ոչ պարզ, ինչպես նաև բացառապես ձյունաճերմակ երանգները:
Լավագույն լուծումը կլինեն բաց, ինչպես նաև պաստելային երանգները: Դրանք կերպարին կհաղորդեն թարմություն և տեսողականորեն մաշկը կդարձնեն ավելի հարթ:
Ուրվագիծ
Շատ մեծ իրերը միշտ ծանրացնում են կերպարը և, դրանով իսկ, ավելացնում ձեր տարիքը: Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ, կոնքերն ընդգծող հագուստ կարելի է կրել, եթե այն, անկասկած, շեշտադրում է ձեր կազմվածքի «առավելությունները»:
Հետևեք «ոսկե միջինի» կանոնին. ընտրեք ձեր չափսին համապատասխան, ինչպես նաև ուրվագիծն ընդգծող հագուստ, որը կշեշտադրի մարմնի բնական գեղեցկությունը:
Երկարություն
Տարիների ընթացքում բոլորովին էլ անհրաժեշտ չէ ավելացնել ձեր հագուստների երկարությունը: Ընդհակառակը, մինչև կոճերն իջնող շրջազգեստը կամ զգեստը կարող են մի քանի տարի ավելացնել: Լավագույն երկարությունը ծնկից 5 սանտիմետր վերև կամ ներքևն է: Դա կախված է նրանից, թե արդյոք ձեր ոտքերը բարեկազմ են, թե ոչ:
Իսկ որպեսզի ընտրեք ձեր սեփական, առավել շահեկան երկարությունը, կանգնեք հայելու առջև, վերցրեք կտոր և այն պահեք այնպես, որ բացահայտի ձեր ոտքերը՝ իրենց նեղ մասերով: Հենց դա կլինի ձեր կիսաշրջազգեստների ու զգեստների ընդունելի երկարությունը:
Կոշիկներ
Կոշիկներին ներկայացվող ամենակարևոր պայմանն այն է, որ դրանք պետք է ոճային և ժամանակակից լինեն: Պետք չէ հագնել կլոր կամ լայն քթով կոշիկներ, ինչպես նաև ներբաններով, որոնք ապշեցնում են իր գործնականությամբ: Նման զույգը հաստատ տարիք կավելացնի: Ընտրեք կրունկներով կոշիկներ, թեկուզ՝ ոչ բարձր փոքր:
Մի մոռացեք, որ նորաձեւությունը «ժամանակին համընթաց» լինելու կարողությունն է: Հետևեք միտումներին, ընդգծեք ձեր սեփական «պլյուսները» և հաշվի առեք կազմվածքի առանձնահատկությունները․ այդ դեպքում դուք կհիացնեք ցանկացած տարիքում:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 4025 անգամ
Читать на русском
|