Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է կատարվում ձեր մարմնի հետ, երբ սմբուկ եք ուտում

10.04.2021

Սմբուկը զարմանահրաշ օգուտնե՞ր, թե՞ տագնապալի հետևանքներ է ունենում կանանց առողջության վրա:

Սկսնակների համար «մեկ րոպե գիտելիք». չնայած սմբուկն ամբողջ աշխարհում համարվում է բանջարեղեն, զուտ տեխնիկապես այն պտուղ է, ստացվում է ծաղկող բույսից և սերմեր է պարունակում: Ուտելու սիրահարների համար այս սիրված «կապույտը» հարուստ է սննդանյութերով՝ K և C վիտամիններից մինչև մանրաթել, բայց միևնույն ժամանակ, այն բարձր կալորիականություն չունի (20 կալորիա 100 գ-ի մեջ):

Էլ ի՞նչ օգտակարություն և վտանգավոր է պարունակում սմբուկը:

Սմբուկը դանդաղեցնում է ծերացումը

Իր մանուշակագույն գույնի համար սմբուկը պարտական է անտոցիաններին՝ գունանյութի հատուկ տեսակ, և դա ոչ միայն բնության մեջ ու վաճառասեղանին այն անմիջապես հայտնաբերելու համար է: Մի քանի խոշոր ուսումնասիրություններ ապացուցել են, որ դա ամենահզոր հակաօքսիդիչներից մեկն է, որը պաշտպանում է բջիջներն ազատ ռադիկալներից՝ ծերացման պատճառներից մեկից:

Բացի այդ, ինչպես ցույց են տրվել ուսումնասիրությունները, հենց այս նյութն է, որն առավել արդյունավետորեն պաշտպանում է ուղեղի բջիջների թաղանթները: Եփած սմբուկի մեկ չափաբաժնից հետո դժվար թե մի կարգ ավելի խելացի դառնաք, բայց գոնե հոգ տարեք ձեր հիշողության ամրացման մասին:

Սմբուկն իջեցնում է խոլեստերինի մակարդակը

Իր բարձր հակաօքսիդիչ պարունակության շնորհիվ՝ սմբուկը կարող է օգնել նվազեցնել սրտի հիվանդությունների ռիսկը: Փորձերից մեկի ընթացքում արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող նապաստակներին երկու շաբաթվա ընթացքում ամեն օր սմբուկի հյութ էին տալիս: Ուսումնասիրության ավարտին վատ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը՝ սրտանոթային խնդիրների երկու ցուցանիշ, զգալիորեն իջել էր: Չնայած այս արդյունքները խոստումնալից են, կարևոր է նշել, որ հետազոտությունները կատարվել են միայն կենդանիների վրա և անհրաժեշտ են հետագա փորձարկումներ նաև մարդկանց շրջանում:

Սմբուկն օգնում է նիհարել

600x400

Մեծ քանակությամբ մանրաթելի և ցածր կալորիականության շնորհիվ սմբուկը կատարելապես տեղ է գտնում ցանկացած սննդակարգի մեջ: Միայն թե՝ դրանք պիտանի չեն հումակերների համար, քանի որ անպայման ջերմային մշակում են պահանջում: Ավելին, սմբուկը հագեցնող բանջարեղեն է: Մանրաթելերը դանդաղ են անցնում մարսողական համակարգով, ինչը նշանակում է, որ մենք ավելի երկար չենք ցանկանում ուտել: Բազմակողմանի համը, որը հիանալի կերպով կրկնօրինակում է թե՛ մսին, և՛ սնկին, սմբուկին իր ավելի ցածր կալորիականությամբ դարձնում է ծանր բաղադրիչների հրաշալի փոխարինող:

Սմբուկը մեղմում է բորբոքումները

Բելցվիլի (ԱՄՆ) գյուղատնտեսական ծառայության հետազոտողները պարզել են, որ սմբուկը հատուկ ֆենոլային միացությունների հարուստ աղբյուր է: Բույսը դրանք արտադրում է, որպեսզի պաշտպանվի օքսիդատիվ սթրեսից, բակտերիաներից և սնկերի վարակներից: Ֆենոլը, որը հայտնաբերվել է յոթ փորձարկված տեսակների մեջ, ունի ուժեղ հակամուտագեն (հակաքաղցկեղային), հակամանրէային և հակավիրուսային ազդեցություն: Ավելին, այդ միացությունների առավելագույն քանակը առևտրային, սև գույնի սմբուկի մեջ է: Միակ բացասականն այն է, որ այդպիսի բանջարեղենը շատ դառն է: Հետեւաբար, գիտնականներն արդեն ակտիվորեն աշխատում են ֆենոլային նյութերի օպտիմալ հավասարակշռությամբ և հաճելի համով բազմազանություն ստեղծելու ուղղությամբ:

Վնասակա՞ր է սմբուկը ոսկորներին և արդյո՞ք թունավոր է

Մի գեղեցիկ առավոտ սմբուկը «արթնացավ հայտնի»: Ավաղ, այդ համբավը նրա օգտին չէր: Դիետոլոգների առաջին հարձակումները սկսվեցին մոտ յոթ տարի առաջ, երբ բույսերի մի ամբողջ ընտանիք (որը սմբուկից բացի ներառում է նաև լոլիկը և բոլոր տեսակի պղպեղները) հայտարարվեց մարդկանց համար թունավոր: Սմբուկն առաջինը քննադատեցին մակրոբիոտիկ դիետայի կողմնակիցները՝ նրա համար, որ այն, իբր, խանգարում է կալցիումի կլանմանը: Այսինքն՝ սմբուկը նպաստում են ոսկորների ոչնչացմանը:

Լրատվամիջոցները տեղեկությունը տարածելիս մոռանաում էին հիշատակել, որ բոլոր փորձերն իրականացվել են կենդանիների վրա, որոնք, սկզբունքորեն, այլ կերպ են կլանում կալցիումը և վիտամին D-ն, և, ասենք, ի տարբերություն մարդկանց, չեն կարող այն ստանալ արևի ճառագայթներից: Սմբուկը սննդակարգից բացառել են նաև ամբողջական դետոքսիկացիայի դոկտոր Ջոշիի հետևորդներ Գվինեթ Փելթրոուն և Քեյթ Մոսը, պնդելով, որ այն թունավոր է մարդկանց համար, քանի որ «կապված է թունավոր բաղեղի հետ»:

Սմբուկի «պատիվն ու արժանապատվությունը» պաշտպանելու համար ոտքի կանգնեցին Գելֆի համալսարանի բույսերի կենսաքիմիայի մասնագետները՝ պարզաբանելով. «Թունավոր բաղեղը բոլորովին այլ բույսերի ընտանիքի է»:

Եթե, այնուամենայնիվ, կասկածում եք («Սմբուկ ուտե՞լ, թե՝ ոչ»), ապա այն «չեզոքացնելու» երեք պարզ եղանակ կա.

1. Մաքրեք կճեպը:
2. Խուսափեք խակ պտուղներից:
3. Սմբուկները միշտ լավ եփեք (թեև դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը հում սմբուկ է ուտում):

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6762 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 828 անգամ
01.05.2026
Դիտվել է 251 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster