Բուռլեսկ-պարուհին հայտնի է դարձել Մերիլին Մոնրոյին նմանության շնորհիվ
16.03.2021
Մեծ Բրիտանիայից պարուհի ու մոդել Իզաբելլա Բլիսին համարում են ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոյի երկվորյակը: Աղջիկը 34 տարեկան է և լոնդոնյան կաբարեում բուռլեսկ է պարում:
Այն, որ նման է Մերիլին Մոնրոյին, Իզաբելլա Բլիսը նկատել է դեռ իր երիտասարդության տարիներին:
Նրա արտաքինին հաճախ էին ուշադրություն դարձնում հարազատներն ու փողոցի անցորդները։
«Նրանք բոլորը ասում էին. «Աստված, զարմանալի է, թե որքան է նա նման Մոնրոյին», - պատմում է բրիտանուհին:

Այժմ նա ակտիվորեն օգտագործում է 50-ականների աստղի հետ իր նմանությունը, հանդես գալիս նրա կերպարներում և մասնակցում թեմատիկ ֆոտոշարքերի: Բացի այդ, Բլիսի ճանաչելի տեսքը նրան օգնում է առաջ մղել իր կոսմետիկայի ապրանքանիշը:

Այնուամենայնիվ, Մերիլին Մոնրոյի հետ նմանությունը երբեմն խնդիրներ է առաջացնում: Օրինակ, նրան հաճախ արգելափակվում են սոցիալական ցանցերում:



Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5104 անգամ
Читать на русском
|