Հագուստի 4 գույն, որոնք տեսողականորեն երիտասարդացնում են
11.03.2021
Ինչպե՞ս ավելի երիտասարդ տեսք ունենալ հագուստի օգնությամբ: Դրանում կօգնեն ոչ միայն համապատասխան մոդելը, ոճը և ուրվագծները, այլ նաև հագուստի գույները:
Ոճաբանները խորհուրդ են տալիս ձեր զգեստապահարանում օգտագործել այս 4 գույները՝ ավելի երիտասարդ տեսք ունենալու համար.
• փիրուզագույն • ֆուքսիա • գրաֆիտ • երկնագույն
Եկեք ավելի մանրամսն անդրադառնանք այս գույներին.
Փիրուզագույնը երիտասարդացնում է
Պայծառ ու թարմ փիրուզագույնը հիանալի սազում է գրեթե բոլոր կանանց և լավ համադրվում մազերի ցանկացած գույնի հետ: Միեւնույն ժամանակ, փիրուզագույն երանգները կարող են տարբեր լինել՝ կապույտից մինչև կանաչ: Ձեզ համար փիրուզագույնի առավել համապատասխան երանգ ընտրելու համար ոճաբանները խորհուրդ են տալիս նայել ձեր դաստակի երակներին. եթե դրանք կապույտ երանգով են, ընտրեք կապույտին մոտ փիրուզագույն, եթե երակներն ունեն կանաչավուն են, ապա խորհուրդ է տրվում ընտրել կանաչ երանգով փիրուզ
Փիրուզագույնը լավ է համապատասխանում բեժի հետ։
Եվ պարտադիր չէ, որ այն վառ լինի.
Ֆուքսիա
Պետք է զգույշ լինել այս գույնի հետ և չչարաշահել այն, քանի որ տարիքով կնոջ վրա վարդագույնի չափազանց մեծ քանակությունը շատ տարօրինակ է թվում: Չարժե ոտքից գլուխ ֆուքսիայի գույներով պատվել: Այնուամենայնիվ, զգեստապահարանի այս գույնի մի քանի բաղադրիչներ պայծառություն և գույներ կավելացնեն: Օրինակ՝ բաճկոն, կոշիկ կամ կիսաշրջազգեստ:
Գրաֆիտ
Սևը կարող է չափազանց մռայլ թվալ և ընդգծել դեմքի բոլոր կնճիռները, մինչդեռ մոխրագույնը հնարավորություն ունի պատկերը դարձնել անորոշ: Իսկ ահա գրաֆիտի գույնը, որը, ըստ էության, մոխրագույնի և սևի համադրությունն է, վերը նշված թերություններից գրեթե չի տառապում:
Այն լավ համադրվում է այլ գույների, հատկապես՝ նուրբ վարդագույնի հետ.
Երկնագույն
Ի տարբերություն կապույտի, որը բոլորի համար չէ, որ համապատասխան է, երկնագույնը համադրվում է գրեթե ցանկացած գույնի մազերի և մաշկի երանգի հետ: Զարմանալի չէ, որ արդեն մի քանի սեզոն այն համարվում է գերժամանակակիցներից մեկը, իսկ ոճաբանները երկնագույնը խորհուրդ են տալիս՝ որպես երիտասարդացնող գույն:
Այն լավ է զուգակցվում սպիտակի հետ:
Ի դեպ, այս 4 երիտասարդացնող գույները լավ համապատասխանում են միմյանց: Այնուամենայնիվ, չարժե կանգ առնել միայն դրանց վրա: Փորձեք տարբեր գույներ և համադրություններ՝ գտնելու համար այն, ինչը ձեզ ամենաշատն է համապատասխանում:
Դեմքի մոտ անցանկալի գույներ
Առանձին նշենք այն գույները, որոնք, ըստ ոճաբաների, միշտ չէ, որ լավ են նայվում դեմքին մոտ՝ խեղաթյուրելով մաշկի գույնը և ընդգծելով կնճիռները.
• Սևը • Սպիտակը • Մանուշակագույնը • Կարմիրը
Սա նշանակում է, որ չպետք է կրել վերոհիշյալ գույների գերակշռությամբ վզնոցներ, սվիտերներ կամ շարֆեր, քանի որ դեմքի գույնը կարող է դառնալ հիվանդոտ, կարմրավուն կամ հողեղեն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4864 անգամ
Читать на русском
|