Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

«Երկաթե» փաստեր կանանց առողջության վերաբերյալ

19.02.2021

Գիտե՞ք արդյոք, թե ինչո՞ւ է արյան մեջ երկաթի ցածր մակարդակը վտանգավոր և ի՞նչ դեր ունի այն օրգանիզմի համար:

Կինը ընտանիքի կենտրոնն է: Եթե նա եռանդուն է և ուժով լի, ապա ամբողջ ընտանիքը երջանիկ է: Իսկ եթե ո՞չ։ Թուլությունն ու հոգնածությունը կանանց շրջանում սովորական իրավիճակ է: Կարծես, թե հիվանդ չէ, բայց առույգ էլ չէ: Տհաճ զգացողություն: Որտեղի՞ց է այն գալիս և ինչու՞ է զարգանում: Հիմնական պատճառներից մեկը երկաթի պակասորդային սակավարյունությունն է, այսինքն՝ մարմնում երկաթի պակասը, ինչը հատկապես բնորոշ է կանանց:

Երկաթը կարմիր արյան բջիջներում (էրիթրոցիտներ) հեմոգլոբինի հիմնական բաղադրիչն է, այն պատասխանատու է հյուսվածքներին թթվածնի փոխանցման, հետեւաբար՝ կյանքի համար: Չէ՞ որ չկա թթվածին՝ չկա կյանք: Երկաթը մասնակցում է նաև իմունային պաշտպանության ձևավորմանը, առանց դրա վահանաձեւ գեղձը թերի կգործի:

Մարդու օրգանիզմ երկաթի ընդունման հիմնական ուղին սննդի միջոցով է: Ընդ որում, սննդի մեջ կա երկաթի երկու տեսակ: Հեմը՝ մսի և կենդանական ծագման այլ մթերքների մեջ, որը լավագույնս է յուրացվում, և ոչ հեմային՝ պարունակվում է բուսական սննդի մեջ ու ընկալվում է ընդամենը 10%-ով: Ահա թե ինչու բուսակերությունը երկաթի պակասության զարգացման առաջին ռիսկային գործոնն է:

600x400

Բայց նույնիսկ, եթե ձեր սննդակարգում բավականաչափ կենդանական սպիտակուց կա, միևնույն է, երկաթի պակասից սակավարյունության հավանականությունն առկա է։ Չէ՞ որ, դրա զարգացման երկրորդ պատճառը երկաթի կորուստն է, որը տեղի է ունենում, մասնավորապես, ամսական արյունահոսության ժամանակ: Ակնհայտ է դառնում, թե ինչու են կանայք առավել հակված սակավարյունության:

Ի՞նչ անել։ Նախ, պահպանել հավասարակշռված աննդակարգ: Երկրորդ, պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ: Եթե արյան ընդհանուր թեստում հեմոգլոբինի մակարդակը 120 գ / լ-ից ցածր է, դա նշանակում է, որ սակավարյունությունն արդեն զարգացել է, և միայն սնունդակարգի պահպանումը չի կարող օգնել: Երկաթի ժամանակակից պատրաստուկների ընտրության համար, որոնք, բարեբախտաբար, մատչելի են, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5471 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քաշ գցելու եղանակներ ալարկոտների համար. կալորիաներ այրելու 12 եղանակ՝ առանց մարզվելու

06.06.2025
Լավ նորություններ կան նրանց համար, ովքեր չեն սիրում սպորտով զբաղվել. կալորիաները միայն մարզասրահում չէ, որ այրվում են:

Սթրեսը հարվածել է մաշկին. խորհուրդներ՝ դեմքի գեղեցկությունը պահպանելու համար

09.05.2025
Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Մասնագետները նշել են 5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել մինչև ամառ

22.04.2025
Ըստ փորձագետների, կան հսկայական քանակությամբ մթերքներ, որոնք շատ անցանկալի են օգտագործել, եթե ձեր նպատակը նրբագեղ լինելն է: Այնուամենայնիվ, միայն սնունդը չէ, որ առանցքային դեր է խաղում քաշի կորստի գործընթացում։

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025
Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025
Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025
Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2025 10:22
Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ֆոնին, առցանց քննարկման թեմա է դարձել Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի թոռնուհու՝ Իման Փահլավիի հարսանիքը: Օրերս 31-ամյա Իմանն ամուսնացել է իր ընկերոջ՝ Բրեդլի Շերմանի հետ, ով հրեական ծագում ունեցող ամերիկացի գործարար է, Matternet ընկերության գործընկերության ղեկավարը, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի առևտրային առաքմամբ:
16-06-2025 10:16
Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
16-06-2025 10:11
Նոր հետազոտության համաձայն՝ ամուր ընտանեկան կապերը լավագույն միջոցներից մեկն են գիշերը երեխայի լավ քնելուն օգնելու համար։ Հետազոտողները հավաստիացնում են, որ երեխաներն մեծ հավանականությամբ ավելի երկար կքնեն, եթե նրանց տանը տիրում են ընտանեկան լավ հարաբերություններ եւ ծնողները շատ են տարված իրենց գործով։ Այնպիսի բաներ, ինչպիսին համատեղ ընթրիքն է եւ հարեւանությամբ տեղի ունեցող միջոցառումերին մասնակցությունը, կապված են եղել քնի տեւողության ավելացման հետ։
16-06-2025 09:56
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճան եւ 48-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
16-06-2025 06:19
60-ամյա Մոնիկա Բելուչին հանրության առջև դուրս եկել իր սիրեցյալի՝ 66-ամյա Թիմ Բարթոնի հետ։ Դերասանուհին և ռեժիսորը մասնակցել է Սիցիլիայի Տաորմինա քաղաքում անցկացվող իտալական կինոփառատոնին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.06.2025
Դիտվել է 549 անգամ
12.06.2025
Դիտվել է 503 անգամ
16.06.2025
Դիտվել է 455 անգամ
13.06.2025
Դիտվել է 374 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster