Ինչ հագնել 2021-ին. hինգ միտում, որոնք վերադարձել են մեր պատանեկությունից
26.01.2021
Որպես այլընտրանք՝ փնտրեք այն ձեր զգեստապահարանում: Գուցե ինչ-որ բան պահպանվե՞լ է։
Երանգ electric blue
Այս վառ երկնային կապույտ երանգը ամուր կապով կապվում է 2000-ականների նորաձևության հետ. Փերիս Հիլթոնի կերպարներով և ստվերաներկով՝ պատանեկան մեր դիմահարդարման պայուսակներից: Անհոգ անցյալի գույնը դարձել է 2021 թ. հիթը․ Marine Serre-ի, Burberry-ի և Coperni-ի նոր հավաքածուները կարող են ներշնչել, որպեսզի հիշեք հին բարի ժամանակները և փնտրտուք կազմակերպեք հին զգեստապահարանում։ Electric blue տրամադրող երանգի պայուսակը, զգեստը կամ տոպը անտարակույս լավատեսություն կավելացնեն այս տարվան:
Հելունով գործվածք
2021-ի հավաքածուներում ապրանքանիշերը տարվել են բարդ գործվածքներով և հյուսվածքներով. ձեռագործ ամեն ինչ նորաձեւության մեջ առանձնահատուկ արժեք է ստացել։ Ոգրորվելով Proenza Schouler-ի, Bottega Veneta-ի և Gabriela Hearst-ի հավաքածուներից, սկսեք որոնումները մայրիկի զգեստապահարանում:
Օլիմպիական
Չնայած նրան, որ 2000-ականների նորաձեւությունն աչքի էր ընկնում ճոխությամբ, այդուհանդերձ, կային մի քանի նմուշներ, որոնք խորհրդանշում էին հարմարավետությունը: Դրանցից մեկը փափուկ մարզազգեստն է: Նոր հավաքածուներում այն կրկին մեզ հետ է, չնայած առաջարկվում է այդ բաղադրիչը մասամբ վերադարձնել առօրյա կյանք՝ առանձին հատվածներով, քանի որ այստեղ հեշտ է ընկնել չափազանցության գիրկը: Սկսեք բաճկոնից, որը Miuccia Prada-ի խորհրդով կարելի է կրել կիսաշրջազգեստների հետ:
Սաբո
Այն կոշիկների մեդելները, որոնց կպնում է Bottega Veneta-ի դիզայներ Դեյվիդ Լիի ձեռքը, անմիջապես հիթ են դառնում: Այդպես էր մոտոցիկլային կոշիկների, լայն քառակուսի քթով կոշիկների, վառ, ռետինե զույգերի պարագայում։ Կասկած չունենք, որ նույն ճակատագիրն է սպասվում նաև բաց երանգների սաբոներին, որոնք տեղ են գտել ապրանքանիշի վերջին հավաքածույում: Դրանք, իհարկե, հիասքանչ են, բայց միևնույն է, ցանկալի է գտնել այնպիսի նմուշ, որը հեղեղված չլինի Instagram-ի լրաժապավենը: Որպես այլընտրանք՝ փնտրեք այն ձեր զգեստապահարանում: Գուցե ինչ-որ բան պահպանվե՞լ է։
Կոստյում՝ ծնկին հասնող կիսաշրջազգեստով
Տաք սեզոնի համար մեր մայրերի դասագրքային գրասենյակային հավաքածուն բաղկացած էր բաճկոնից և մինչև ծնկների երկարությամբ կիսաշրջազգեստից՝ ամբողջը պատրաստված թեթեւ կտորից: 1990-ականների մինիմալիզմի ոգուն հետևելով` այստեղ ևս հարկ չկա ինչ-որ բան հնարել. կհագնեք սպիտակ շապիկ, պարզ բոկոտիներ` փոքր կրունկով, և պատրաստ է: Բայց եթե մայրիկի զգեստապահարանում կգտնեք լայն ուսերով կոստյում, ինչպես 1980-ականներին էր հարգված, ապա կարող եք մի փոքր դրամատիզմ ավելացնել. նկատի ունենք կրունկները և վառ շրթներկը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4826 անգամ
Читать на русском
|