Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 18-24-ը 2021 թ
18.01.2021
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Խոյ
Ցավոք, երկար սպասված շահույթը չի լինի: Ստիպված կլինենք որոշ ժամանակ բավարարվել եղածով: Շաբաթվա կեսը բարենպաստ է առողջության հետ կապված ցանկացած ախտորոշիչ ընթացակարգի համար: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր ընկերների հետ, նրանց դա պետք է:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Ցուլ
Աստղերը խորհուրդ են տալիս բացասական հույզերը ձեր մեջ չպահել: Բա՞րդ է։ Ձերբազատվեք լարվածությունից, բայց արեք դա որևէ մարդկային ձևով: Սիրային հարաբերություններում թյուրըմբռնումներ կլինեն: Ավաղ, դուք ինքներդ չեք կարող փոխել իրավիճակը, այնպես որ սպասեք քայլ ձեր մյուս կեսից:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Երկվորյակ
Անձնական հարցերում կարող են թյուրիմացություններ լինել' կապված ձեր ծանրաբեռնվածության հետ: Ստիպված կլինենք փոխզիջման գնալ: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը. մեծ է քրոնիկական հիվանդությունների սրման հավանականությունը: Հանգստյան օրերին փորձեք ժամանակ անցկացնել բնության գրկում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Խեցգետին
Վերջապես, եկել է ժամանակը, երբ դուք կարող եք հանգստանալ: Խնդիրները կնահանջեն, սիրելիների հետ հիանալի հարաբերություններ կլինեն: Ժամանակը բարենպաստ է հանգստի, արձակուրդի, ընկերների հետ հանդիպումների համար: Պլանավորեք ձեր ուղևորությունը և մի մտածեք գործերի մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Առյուծ
Վստահեք ձեր կանխազգացմանը: Այն ձեզ կհուշի, թե ում կարելի է վստահել ձեր շրջապատում, իսկ ում՝ ոչ: Կարող են ծագել փոքր ֆինանսական խնդիրներ, բայց դրանք երկար չեն տևի: Իսկ ահա ինքնազգացողությանը պետք է հատուկ ուշադրություն դարձնեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Կույս
Այս ժամանակահատվածում խնդիրներ կլինեն ինքնագնահատականի հետ։ Ձեզ կթվա, որ դուք ոչնչի համար պիտանի չեք: Ձեռնարկեք նոր նախագծեր՝ ինքներդ ձեզ հավատալու համար: Շաբաթվա սկզբին մեծ հավանականություն կա հանդիպելու մեկին, ով ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Կշեռք
Ակնկալեք հարձակումներ շրջապատողներից և պատրաստ եղեք պատասխան քայլերի: Ոչ ոք, բացի ձեզանից, այդ իրավիճակներում չի օգնի: Ավելի շատ հանգստացեք և հաճելի գործերով զբաղվեք: Շաբաթվա վերջին ձեզ հետաքրքիր գործարար առաջարկ է սպասվում, և դուք պետք է պատրաստ լինեք դրան:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Կարիճ
Ձեր ակտիվությունը կլիննի բարձր մակարդակի վրա: Օգտագործեք դա և՛ աշխատանքային, և՛ տնային տնտեսության խնդիրները լուծելու համար: Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք արգելվում է, բայց այլ ֆինանսական ներդրումներ կարելի է և պետք է կատարվեն: Պարզապես սկսելուց առաջ դիմեք մասնագետի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Աղեղնավոր
Ձեզ համար հաճելի ժամանակ է գալիս: Հարազատները կուրախացնեն և կզարմացնեն, աշխատանքում հնարավոր է աշխատավարձի բարձրացում կամ առաջխաղացում: Ուշադիր եղեք վերին ուժերի հուշումներին: Մի արհամարհեք մանրուքները. դրանք հաճախ պարունակում են կարևոր նշաններ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Այծեղջյուր
Ժամանակն է կյանքում դադար տալ և մտածել, թե արդյոք ճի՞շտ ուղղությամբ եք շարժվում: Հարմար պահ է աշխատանքը կամ կյանքի ընկերոջը փոխելու համար: Դուք չեք սխալվի: Ձեր ընկերների շրջանում ավելի ուշադիր եղեք նրանց նկատմամբ, որորնց հանդեպ մտավախություններ ունեք։ Գուցե ինչ-որ մեկին հրաժեշտ տալու ժամանա՞կն է:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Ջրհոս
Այս ընթացքում ձեզ շատ հաճելի և նույնիսկ ճակատագրական հանդիպումներ են սպասվում: Ռոմանտիկ տրամադրությունը կգրավի միտքն ու սիրտը: Վայելեք։ Եվ անպայման լսեք ձեր ներքին ձայնին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը․ Ձկներ
Դուք կունենաք լավ շահույթ, ֆինանսական հաջողություններ: Սա հատկապես վերաբերվում է շաբաթվա առաջին կեսին: Ձեր ընտանիքի եկամուտը զգալիորեն կաճի: Հանգամանքները շատ լավ կդասավորվեն մասնագիտական գործերի համար, կլինի աճ, բարեկեցություն:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։
Դիտվել է 3759 անգամ
Читать на русском
|