Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը վաղուց են առանձին ապրում. «նրանց շփումը չափազանց թունավոր է դարձել»

16.01.2021

Երկրորդ շաբաթն է, ինչ լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկում են 40-ամյա Քիմ Քարդաշյանի և 43-ամյա Քանյե Ուեսթի հնարավոր ամուսնալուծության մասին լուրերը: Աստղերն իրենք դեռ ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս թեմայի վերաբերյալ, այնուամենայնիվ, տարբեր աղբյուրներից շարունակվում են տեղեկություններ տարածվել զույգի հարաբերությունների մասին:

 

Այսպես, վերջերս անանուն աղբյուրը Us Weekly-ին հայտնել է, որ իրականում Քիմն ու Քանյեն երկար ժամանակ է, ինչ նույն հարկի տակ չեն ապրում ապրում: Նա նշել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում զույգը միմյանցից հեռավորություն է պահպանում՝ իրենց անընդհատ վեճերով երեխաների հոգեբանությունը չվնասելու համար:

«Քիմն ու Քանյեն այլ բան չունեին անելու, քան առանձին ապրելը, քանի որ վերջին շրջանում նրանց հարաբերություններն, իսկապես, թունավորված էին: Նրանք մեծ հույսեր էին կապում 2020 թ.-ի վերջի հետ, ցանկանում էին ուղիներ գտնել հարաբերությունների բարելավման համար, և ժամանակ առ ժամանակ միմյանց հետ հանդիպում էին հենց այդ նպատակով: Բայց ինչ-որ պահից սկսած վիճաբանությունները վերածվեցին իրական սկանդալների ու առճակատման: Քանի որ նրանցից ոչ ոք չէր ցանկանում, որ այս ամենը տեսնեն երեխաները, նրանք հեռու մնացին իրարից», - ասել է անանուն աղբյուրը:

600x400

Մեկ այլ աղբյուր պարզաբանել է, որ Քիմն ու Քանյեն շատ մեծ վեճ են ունեցել անցած ամսվա վերջին. ըստ նրա՝ ռեփերը զայրույթից պայթել և բղավել է Քիմի վրա, որից հետո վերջինս խիստ նեղացել է: Նա ենթադրում է, որ հենց այդ վեճն է եղել վերջին կաթիլը, որպեսզի նրանք ամուսնալուծության հայց ներկայացնելու որոշման հանգեն:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ վերջին կաթիլը եղել է լուրն այն մասին, որ Քանյեն սիրային կապի մեջ է հայտնի բլոգեր, գեղեցկության գուրու և բացահայտ գեյ Ջեֆրի Սթարի հետ: Այս խոսակցություններն, ի դեպ, հետագայում տարբեր աղբյուրների կողմից որակվեցին որպես կեղտոտ շահարկում:

600x400

Եվս մեկ աղբյուր նշել է, որ Քարդաշյանը մի քանի ամիս հասարակությունից թաքցնում էր իրենց ամուսնության խնդիրների լրջությունը և, իբր, այս ամբողջ ընթացքում աշխատել է փաստաբանների հետ՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար:

«Քիմը ցանկանում էր, որ նրանք բոլոր խնդիրները չեզոքացնեն նախքան պաշտոնապես ամուսնալուծության դիմելը: Ուստի Քիմն ապշած էր, երբ բոլոր ԶԼՄ-ներում տեսավ իրենց ամուսնության խնդիրների մասին հաղորդագրություններ, որոնք ի հայտ եկան հունվարի սկզբին», - ասել է աղբյուրը:

Այս շաբաթվա սկզբին տեղեկացված աղբյուրը նշել էր, որ Քիմի և Քանյեի չորս երեխաները նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց ծնողների մոտալուտ ամուսնալուծության մասին: Իրավիճակը նրանց տարօրինակ չի թվում՝ երեխաները սովոր են այն փաստին, որ իրենց հայրն արդեն երկար ժամանակ է, ինչ անցկացնում է մեկ այլ նահանգում:

600x400

Տեղեկատվությունը, որ Քիմն ու Քանյեն մեկ տարի է, ինչ առանձին են ապրում, հայտնվել էր դեռևս մի քանի ամիս առաջ: Այն ժամանակ զույգի մտերիմ ընկերները պնդում էին, որ Քիմը երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսում, իսկ Քանյեն զբաղվում է աշխատանքային նախագծերով Վայոմինգում:

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնության մեջ առկա խնդիրների մասին առաջին անգամ հրապարակայնորեն հայտնի դարձավ ռեփերի նախընտրական արշավի ընթացքում՝ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Այդ ժամանակ Քանյեն ընտրողների հետ հանդիպմանն իր պաշտոնական ելույթներից մեկի ժամանակ արցունքն աչքերին ասաց, որ սկզբում նա պնդել է աբորտ անել, երբ Քիմը հղի էր իրենց ավագ դստերով՝ Նորթով: Ավելի ուշ պարզվեց, որ Ուեսթի ելույն այդքան հուզական է ստացվել՝ երգիչի երկբևեռ խանգարման սրման պատճառով:

600x400

Այս դեպքից հետո մամուլում մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել ամուսինների բարդ հարաբերությունների մանրամասները: Քանյեն հակասական թվիթներ գրեց, իսկ Քիմը, ըստ լուրերի, ցանկացել է ամուսնուն ուղարկել հիվանդանոց բուժվելու՝ նրա կամքին հակառակ: Աղբյուրները պնդում էին, որ ամուսինները դեռ պատրաստ չեն ամուսնալուծության, անկեղծորեն սիրում են միմյանց և անում են հնարավոր ամեն բան իրենց ամուսնությունը պահպանելու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 2577 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023
Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 642 անգամ
26.03.2024
Դիտվել է 199 անգամ
28.03.2024
Դիտվել է 158 անգամ
27.03.2024
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster