Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Pantone-ը միանգամից երկու գույն է ընտրել 2021 թվականի համար՝ «լուսավորող» դեղին և «ամբողջովին մոխրագույն»

17.12.2020

Միասին դրանք արտահայտում են գործնականություն և ամրություն, բայց, միևնույն ժամանակ, ջերմություն ու լավատեսություն:

Pantone ինստիտուտը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել է միանգամից երկու երանգ: Կազմակերպության հիմնավորմամբ՝ այս երկու գույները միասին ընդգծում են, թե ինչպես կարող են տարբեր տարրեր միավորվել և փոխլրանցել միմյանց:

Pantone-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզեմանը նշել է, որ երանգների միությունն արտահայտում է դրական տրամադրություն, որն ուժեղացնում է «ոգու ամրությունը»: Ըստ նրա, միասին այդ համադրությունը մարդկանց տալիս է դիմացկունություն, խոհականության զգացում, բայց միևնույն ժամանակ հույս, որ ամեն ինչ կդառնա ավելի պայծառ ու մտերմիկ:

600x400

Pantone-ում պարզաբանում են, որ 2021-ի էներգետիկ և ոգեշնչող գույները պետք է «կենսախնդություն» առաջացնենեն և օգնեն մարդկանց էներգիա ու հստակություն գտնել, որպեսզի հաղթահարեն շարունակական անվստահությունը:

600x400

«Լուսավորող» PANTONE 13-0647-ը բաց և ուրախ դեղին գույնն է՝ կենսական փայլով և արևի էներգիայով ջերմացնող: «Բացարձակ մոխրագույնը»-ը՝ PANTONE 17-5104-ը, խորհրդանշում է կայունություն և հուսալիություն, որոնք հավերժ են և ամուր հիմք են տալիս: Դա լողափի խճաքարերի և բնական տարրերի գույնն է, որոնց խամրած տեսքը շեշտում է ժամանակի փորձությանը դիմակայելու ունակությունը՝ խթանելով ինքնատիրապետման և ամրության զգացումը:

600x400

Pantone-ն ավելի քան 20 տարի ուսումնասիրում և կանխատեսում է գույների դիզայնը: Հաջորդ տարվա գույնը որոշելու համար ընկերությունը տարվա ընթացքում նոր լուծումներ է փնտրում տարբեր ոլորտներում՝ զվարճանքներից մինչև ճանապարհորդություն:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7008 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Golden hour blonde. ամառային արժանապատիվ փայլ ձեր մազերին

17.07.2025
Այս թրենդը եկել է փոխարինելու անցյալ ամռանը տարածում գտած խաղային «արևածաղկի» շիկահերին։ Եվ այն շատ ավելի խորն է, ավելի հասուն և ավելի բնական։

White Grape. ամառային թրենդ, որի մասին դեռ ոչ բոլորը գիտեն

09.07.2025
Շատերն արդեն գիտեն, որ նուրբ վարդագույնի և կրեմագույնի հետ մեկտեղ այսօր նորաձև են նաև սառցե երկրագույնը և նարնջագույնը։ Այնուամենայնիվ, նորաձևության վերլուծաբանները նշել են ևս մեկ նորաձև երանգ, որը դրանց ոչիչով չի զիջում։

Dolce Bob, Paris Chic և ևս 5 նորաձև սանրվածք 2025 թվականի ամռան համար

24.06.2025
Եկեք ոգեշնչվենք այս սեզոնի հիմնական միտումներից և ընտրենք նորաձև սանրվածք, որի միջոցով կհավաքենք շատ հաճոյախոսություններ և գեղեցիկ սելֆիներ կանենք։

Ինչի հետ հագնել ջինսե վերնաշապիկը 2025 թվականին. խորհուրդներ ոճաբանից

19.06.2025
Ջինսե վերնաշապիկը բազմակողմանի է, ոճային և աներևակայելի գործնական։ Այն կարող է հեշտությամբ ինտեգրվել տարբեր կերպարների հետ՝ ցանկացած եղանակի համար։

Ամառանը սպիտակով. ինչու է այս գույնի պայուսակը միշտ հարմար

27.05.2025
Ժամանակ չունե՞ք ամառային սեզոնի համար ձեզ նոր հագուստով ուրախացնելու։ Մենք կհուշենք, թե որտեղից սկսել։ Այս աքսեսուարը նույնիսկ նախորդ տարիների կերպարը կդարձնի ավելի թարմ և տպավորիչ։

Ծովակնյա եղունգներ․ կատարյալ գույն 2025 թվականի ամառային մանիկյուրի համար

21.05.2025
Ծովակնի (ակվամարինի) թափանցիկ կապտա-կանաչ գույնը կապված է տաք ալիքների, աղի քամու և ամառային օրվա հանգստության հետ։ Հետևաբար, զարմանալի չէ, որ ամառային սեզոնին այս քարը դարձել է մանիկյուրի հիմնական ոգեշնչման աղբյուրը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-07-2025 10:44
Թուրքիայում անցկացված մարդահամարների արդյունքում երկրի ամենատարեց կինը համարվող կինը մահացել է: Այս մասինը փոխանցում է ermenihaber.am-ը։ Հոդի Գյուրքան անունով կինը ծնվել էր 1894-ի հուլիսի 1-ին և մահացել՝ 131 տարեկան հասակում: Նշվում է, որ կինն ունեցել է 7 երեխա և 110 թոռ:
31-07-2025 10:36
Անկեղծ կլինեմ. ես բավականաչափ էմոցիոնալ առումով անհասանելի տղամարդկանց հետ եմ քնել, որպեսզի իմանամ, որ նույնիսկ տասը սեքսից տասը չի երաշխավորում հարաբերություններ, Daily Mail-ի իր սյունակում գրում է Ջանա Հոքինգը։ Օրինակ, ես մի անգամ հիանալի հանգստյան օրեր անցկացրի Կապույտ լեռներում մի տղամարդու հետ. կիրք, անկեղծ զրույցներ, արվեստ... Եվ գիտե՞ք ինչ։ Մեկ շաբաթ անց՝ լիակատար անտեսում։
31-07-2025 10:13
Ուզբեկստանի Սամարղանդի շրջանում ընտանեկան կոնֆլիկտի հետևանքով սպանվել է 33-ամյա երգչուհի Զեբոյժահոնը (իսկական անունը՝ Զեբինիսո Նոսիրովա): Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին այն տանը, որտեղ կինն առանձին էր ապրում։ Հետաքննության տվյալներով՝ տղամարդը եկել է նրա երեխաներին տեսնելու, սակայն նրանց միջև վեճ է սկսվել։ Ընդհարման ժամանակ ամուսինը ձեռքերով սեղմել է կնոջ պարանոցը, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
30-07-2025 10:48
40-ամյա երգչուհի Քեթի Փերիին, որը վերջերս բաժանվել էր իր սիրեցյալ Օռլանդո Բլումից, նկատել են Կանադայի 53-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ժամադրության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Հրատարակության տվյալներով՝ զույգին նկատել են Մոնրեալի թանկարժեք ռեստորանում։
30-07-2025 10:28
Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.07.2025
Դիտվել է 26808 անգամ
28.07.2025
Դիտվել է 667 անգամ
29.07.2025
Դիտվել է 245 անգամ
30.07.2025
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster