Շոկոլադով եւ չամիչով կեքս
09.05.2012
Շոկոլադով ու չամիչով կեքս պատրաստելը չափազանց հեշտ է, իսկ համը կտպավորի Ձեզ. այն ուղղակի հալչում է բերանում:
Պատրաստման համար անհրաժեշտ մթերքնրն են՝
1. 3 ձու 2. 1 բաժակ բուսական յուղ, 3. 1 բաժակ շաքարավազ, 4. 2 բաժակ ալյուր, 5. ½ բաժակ չամիչ, 6. 1 շոկոլադե սալիկ, 7. 2 թեյի գդալ խմորիչ, 8. 2 թեյի գդալ վանիլին:
Պատրաստման եղանակը՝
Ձուն խառնել շաքարավազի հետ: Ալյուրին խառնել խմորիչը, վանիլինը, շաքարի հետ հարած ձուն, բուսական յուղն այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Չամիչը 15 րոպե թողնել եռացրած ջրի մեջ, ապա լվալ սառը ջրով ու ավելացնել խմորին: Շոկոլադն անցկացնել քերիչով և նույնպես ավելացնել ընդհանուր զանգվածին: Ստացված խմորը 45 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
Շոկոլադով ու չամիչով կեքսը պատրաստ է: Բարի ախորժակ:
Դիտվել է 14727 անգամ
|