Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ: Նա շրջվեց ու հարցրեց.
- Ասա խնդրեմ, ինչո՞ւ ես ինձ հետեւում:
Երիտասարդը պատասխանեց.
-Ով իմ սրտի տիրուհի, քո հմայքն այնքան անդիմադրելի է, որ ստիպում է ինձ հետևել քեզ: Բոլորն ասում են, որ շատ լավ կիթառ եմ նվագում, տիրապետում եմ պոեզիայի արվեստի գաղտնիքներին և կարողանում եմ սիրո կրակ վառել կանանց սրտերում: Եվ ցանկանում եմ քեզ սեր խոստովանել, որովհետև դու գերել ես իմ սիրտը:
Գեղեցկուհին մի պահ լուռ նայեց երիտասարդին, ապա ասաց.
-Ինչպե՞ս կարող էիր դու ինձ սիրահարվել: Փոքր քույրս ինձնից շատ ավելի գեղեցիկ ու գրավիչ է: Նա գալիս է իմ ետևից, նայիր նրան:
Տղամարդը կանգ առավ, շրջվեց, բայց տեսավ միայն հնամաշ թիկնոցով փաթաթված մի տգեղ պառավի: Նա արագացրեց քայլերը՝ աղջկան հասնելու համար: Աչքերը կախելով՝ երիտասարդը նվաղ ձայնով հարցրեց.
- Ասա խնդրեմ, ինչպե՞ս կարող է քո գեղեցիկ բերանից սուտ հնչել:
Աղջիկը ժպտաց և պատասխանեց.
-Դու նույնպես, ընկերս, ինձ ճշմարտությունը չէիր ասում, երբ երդվում էիր քո սերո մասին: Դու հիանալի գիտես սիրո բոլոր կանոնները և ձեւացնում ես, թե քո սիրտն այրվում է իմ հանդեպ սիրուց: Ինչպե՞ս կարող էիր շրջվել և նայել մեկ այլ կնոջ:
17-07-2026 10:45 Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
17-07-2026 10:41 Կանադացի կինը ցանկացել է գնդիկավոր պիթոն դուրս բերել Նիդեռլանդներից, սակայն այն հայտնաբերվել է նրա կրծկալում՝ Ամստերդամի օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ: Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է երկրի Սննդի և սպառողական ապրանքների անվտանգության վարչության (NVWA) մամուլի ծառայությունը: Զբոսաշրջիկը պնդել է, որ սողունը գտել է իր հյուրանոցում, սակայն դա կասկածներ է առաջացրել տեսուչների մոտ, ովքեր արձանագրություն են կազմել և առգրավել օձին:
17-07-2026 07:54 «Shards» սերիալը դեռ եթեր դուրս չի եկել, բայց այն արդեն անվանվել է տարվա «ամենասեքսուալ նախագիծը»։ Ռայան Մերֆիի քրեական դրաման հեռուստադիտողին կներգրավի գլամուրային գեղագիտության մեջ՝ 80-ականների նոստալգիկ մթնոլորտով, ոճային տեսքով և Կայա Գերբերով ու Հոմեր Գիրով գլխավոր դերակատար զույգով։
17-07-2026 01:11 Հուլիսի 14-ին 95 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի դերասանուհի Էլզա Ագիրեն: Նրա մահվան մասին հայտնել է The Latin Times-ը: Մահվան ճշգրիտ պատճառը չի հրապարակվել: Դերասանուհու ամենահայտնի ֆիլմերից են «Զգուշացե՛ք սիրուց», «Կարմիր անձրև» և «Կինը, որին ես սիրում էի»:
17-07-2026 01:04 Դոնալդ Թրամփ կրտսերի դուստրը և ԱՄՆ նախագահի ավագ թոռնուհին՝ Քայ Թրամփը, իր դեբյուտն է կատարել կարմիր գորգի վրա 2026 թվականի ESPY մրցանակաբաշխության ժամանակ, որը ամենամյա միջոցառում է, որտեղ պատվում են մարզիկներին՝ իրենց ոլորտներում ունեցած նվաճումների համար: Միջոցառումն ավանդաբար հավաքում է ոլորտի առաջատար գործիչներին, դերասաններին և այլ հայտնիների: