Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026

Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Արքայադուստր Մարգարեթի ավագ թոռը՝ Սամուել Չատտոն, հայտարարել է Էլեոնոր Էքսերջյանի հետ նշանադրության մասին: Hello!-ի փոխանցմամբ՝ զույգի հարսանիքը նախատեսված է գալիք գարնանը:

Հետաքրքիր է, որ Սամուելը որոշել էր իր ամուսնության առաջարկը հայտարարել թագավորական ընտանիքի համար հատուկ ամսաթվին՝ հուլիսի 13-ին: Ուղիղ 79 տարի առաջ, նույն օրը, Բուքինգհեմյան պալատը հայտարարեց Եղիսաբեթ II-ի և արքայազն Ֆիլիպի նշանադրության մասին: Արդյո՞ք ամսաթիվը միտումնավոր է ընտրվել, անհայտ է, բայց այն անկասկած խորհրդանշական է, քանի որ հանգուցյալ թագուհու ամուսնությունն իր ամուսնու հետ ապացուցեց, որ ամենաամուրն ու ամենաերկարատևն էր բրիտանական թագի պատմության մեջ:

600x400

Փեսացուն ուրախ առիթի մասին կիսվել է իր սոցիալական ցանցերում։ Նա նաև հրապարակել է հարսնացուի հետ հազվագյուտ լուսանկարներ, որոնցում հստակ երևում է իր պատրաստած նուրբ կերամիկական մատանին։

«Շատ ուրախ եմ հայտարարել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել», - գրել է նա։

600x400

Էլեոնորան աբստրակտ նկարչուհի է։ Նրա հայրը՝ Դավիթ Էքսերջյանը, հայկական ծագում ունի։ Վերջինս արվեստի պատմաբան է և համարվում է իտալական Վերածննդի պատմության առաջատար մասնագետ։ Ներկայումս նա արվեստի և կինոյի պատմության պրոֆեսոր է Լեսթերի համալսարանում։ Էլեոնորի մայրը՝ Սյուզան Մուրը, նույնպես կապված է ստեղծագործական աշխարհի հետ՝ նա արվեստի քննադատ է Financial Times-ում։

Չատտոյի ընտրյալն ավարտել է Էդինբուրգի համալսարանը՝ ստանալով գեղարվեստի բակալավրի աստիճան, որից հետո ուսումը շարունակել է Գծագրության թագավորական դպրոցում: Իր կայքում նա պատմում է, որ շարժվող պատկերը պրոյեկտում է թղթի կամ կտավի վրա, ապա նկարում դրա վրայով՝ փորձելով արտացոլել իր սեփական հույզերը:

600x400

Սամուելը, իր հերթին, արքայադուստր Մարգարեթի դստեր՝ լեդի Սառա Չատտոյի որդին է: Նա իր կրտսեր եղբոր՝ Արթուրի, հետ սովորել է Իթոն քոլեջում ՝ արքայազններ Ուիլյամի և Հարրիի հետքերով շարունակելով ընտանեկան ավանդույթը: Այնուհետև ավարտել է Էդինբուրգի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է արվեստի պատմություն:

Ավարտելուց հետո Սամուելը դարձել է կերամիկական նկարիչ, իսկ նրա եղբայր Արթուրը միացել Թագավորական ծովային հետևակին։ Երկար ժամանակ նա նախընտրում էր վարել աննկատ կյանք՝ նույնիսկ միայն երբեմն հայտնվելով թագավորական խոշոր միջոցառումներին, ինչը բրիտանական թագավորական ընտանիքի երկրպագուներին ստիպում էր միայն ենթադրություններ անել նրա անձնական կյանքի մասին։

Ենթադրվում է, որ Սամուելը և Էլեոնորան հանդիպել են մոտավորապես հինգ տարի առաջ՝ ուսման ընթացքում։ Հանրության մեջ նրանց առաջին անգամ միասին նկատել են 2022 թվականին, երբ զույգը մասնակցել է Ազգային պատկերասրահում կազմակերպված բարեգործական ամառային երեկույթի։

600x400

Իսկ 2024 թվականի դեկտեմբերին Էլեոնորան վերջապես հանրությանը հայտնվեց բրիտանական արքայական ընտանիքի հետ։ Սա տեղի ունեցավ Սանդրինգհեմում՝ ավանդական Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ։ Ավանդաբար, միջոցառմանը հրավիրվում են միայն բրիտանական թագավորական ընտանիքի անդամների ամուսինները, ինչպես դա եղավ Մեգան Մարքլի դեպքում 2017 թվականին։ Հետևաբար, շատ երկրպագուներ արդեն այն ժամանակ ենթադրել էին, որ Չատտոների ընտանիքը, հնարավոր է, պատրաստվում է նշանադրության մասին հայտարարության անել։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 930 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 861 անգամ
06.08.2026
Դիտվել է 415 անգամ
07.08.2026
Դիտվել է 386 անգամ
08.08.2026
Դիտվել է 369 անգամ
12.08.2026
Դիտվել է 103 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster