Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը 2020 թ
30.11.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Խոյ
Խոյերի մեծամասնության համար այս ժամանակաշրջանը կարող է դժվար լինել, քանի որ այն կապված կլինի կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության հետ: Մինչեւ շաբաթվա կեսը ստիպված կլինեք մարել պարտքերը (ոչ միայն ֆինանսական), զբաղվել ընկերների ու հարազատների խնդիրներով: Շաբաթվա երկրորդ կեսին դժվար կլինի ուրիշների հետ ընդհանուր լեզու գտնել: Բացառված չեն լուրջ հակասությունները գործընկերների հետ, ֆինանսական կորուստները և, նույնիսկ, օրենքի հետ կապված խնդիրները: Եվ զգույշ եղեք. ձեր թիկունքում կարող են լինել մրցակիցներ, որոնք ինտրիգներ հյուսուսեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Ցուլ
Ցուլերի համար սկսվում է դինամիկ, հետաքրքիր, միաժամանակ՝ շատ հակասական ժամանակաշրջան: Շաբաթվա առաջին կեսին խորհուրդ է տրվում կենտրոնանալ աշխատանքի վրա, և շատ կարևոր է ճիշտ նպատակ դնել, հակառակ դեպքում զուր կծախսեք ձեր էներգիան և ժամանակը: Հենց լարված աշխատանքի շնորհիվ կկարողանաք հասնել արդյունքների, ինչը ձեզ թույլ կտա ամրապնդվել մասնագիտական առումով, նույնիսկ, ունենալ որակական առաջխաղացում և աշխատավարձի բարձրացում: Շաբաթվա երկրորդ կեսին ցանկալի է ավելի շատ հանգստանալ ու չնախատեսել կարեւոր իրադարձություններ: Բացառված չեն կոնֆլիկտները, կորուստները, տհաճ իրադարձությունները, որոնք առաջին հերթին բացասաբար կանդրադառնան ինքնագնահատականի և հոգեկան հավասարակշռության վրա:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Երկվորյակ
Այս շաբաթ Երկվորյակները կարող են էներգիայի պակաս զգալ, ստեղծագործական գործունեության անկում, բայց տիեզերքի դրական ազդեցության շնորհիվ դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել ձեր կարիերայում: Շաբաթվա առաջին կեսին ձեր ընկերասիրությունը կօգնի օգտակար կապեր հաստատել, ինչպես նաեւ ստանալ ընկերների ու գործընկերների աջակցությունը: Հիմա ավելի լավ է աշխատել թիմում. դուք կգտնեք համախոհների, կկարողանաք ամբողջությամբ բացահայտել ձեր տաղանդները: Շաբաթվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կբախվեն հարաբերությունների մեջ, հնարավոր է ֆինանսական անկայունություն: Ոչ մի դեպքում մի խառնվեք խաբեությունների մեջ, խուսափեք իմպուլսիվ գործողություններից և ավելորդ ծախսերից:
Շաբաթվա աստղագուշակ' նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Խեցգետին
Շաբաթվա առաջին կեսը շատ բարենպաստ ժամանակածրջան է Խեցգետինների համար: Դուք ակտիվ եք, եռանդուն, գիտեք ինչպես ուշադրություն գրավել ինքներդ ձեզ վրա և միշտ գտնվում եք իրադարձությունների կենտրոնում: Սա բանակցությունների, գործնական ծանոթությունների, հովանավորներ ներգրավելու, համախոհներ որոնելու ճիշտ շրջան է: Մոլորակների բարենպաստ դիրքը թույլ կտա ամբողջությամբ բացահայտել ձեր ներուժը, իրականացնել ծրագրերը, շահել վերադասի վստահությունը, և, հնարավոր է, առաջխաղացում կամ աշխատավարձի բարձրացում ունենալ: Շաբաթվա երկրորդ կեսը բավականին բարդ և բուռն կլինի: Դուք ստիպված կլինեք երկնքից իջնել երկիր, պաշտպանել ձեր համոզմունքները, ուղղել սխալները, կարգավորել չկշռադատված որոշումների հետևանքները:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Առյուծ
Ժամանակահատվածի առաջին կեսին Առյուծների դիմադրողականությունը թուլացած, իսկ հոգեբանական վիճակը մտահոգիչ կլինի: Կարևորը' հույզերով չառաջնորդվելն է, ցանկացած իրավիճակում ողջախոհություն պահպանելը: Ձեր ժամանակը տրամադրեք որոշումներ կայացնելուն, մի շտապեք եզրակացություններ անել, և կկարողանաք խուսափել բազմաթիվ դժվարություններից: Ի դեպ, մինչև շաբաթվա կեսը կարող եք հույս դնել գործընկերների և մտերիմների աջակցության վրա, որոնք ձեզ ծանր պահերին կփրկեն դժվարություններից: Շաբաթվա երկրորդ կեսին դժվար կլինի վերահսկել իրավիճակը: Մոլորակների ազդեցության պատճառով պլանները կարող են փլուզվել, հարաբերությունները՝ վատթարանալ: Այս շրջանում չարժե նոր գործեր սկսել և կարևոր փաստաթղթեր ստորագրել:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Կույս
Շաբաթվա առաջին կեսը լավ շրջան է ընկերական հանդիպումների, ծրագրերի քննարկման, մտերմիկ կապերի ամրապնդման համար: Կարճ ուղևորությունները հաջող կլինեն, բայց խորհուրդ չի տրվում ճանապարհորդել արտերկիր: Տեղափոխվելու լավագույն ժամանակը չէ: Բայց հնարավորություն ունեք իրականացնելու ձեր նվիրական երազանքները: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են բախումներ գործընկերների ու մտերիմների հետ, ֆինանսական խնդիրներ: Ժամանակահատվածը բացարձակապես հարմար չէ պայմանագրեր կնքելու, աշխատանքի տեղավորվելու և ցանկացած կարևոր իրադարձությունների համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Կշեռք
Այս ժամանակահատվածում Կշեռքները կկենտրոնանան ֆինանսական իրավիճակի կայունացման վրա: Եվ ինտուիցիայի, խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցման, ուրիշների վրա ազդելու ունակության շնորհիվ, անշուշտ, հաջողության կհասնեն: Բացի այդ, շաբաթվա առաջին կեսը լավ ժամանակ է սիրելիի հետ հարաբերություններն ամրապնդելու, խզված կապերը վերականգնելու համար: Բայց ցանկալի չէ նոր սիրավեպ սկսել: Շաբաթվա երկրորդ կեսը հակասական կլինի: Հաջող պահերը կարող են փոխարինվել տհաճ իրադարձություններով, որոնք վատ կազդեն Կշեռքների հոգեբանական վիճակի վրա: Այս շրջանում աշխատավայրում սխալները չեն բացառվում:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Կարիճ
Շատ Կարիճներ էներգիայի ներհոսք կզգան այս շաբաթվա առաջին օրերից: Դուք լի եք էներգիայով, ստեղծագործ գաղափարներով. ժամանակն է գիտակցել ձեր տաղանդները և ճանաչում ձեռք բերել: Ժամանակահատվածի առաջին կեսը հարմար է ընտանեկան հարաբերությունների ամրապնդման, անձնական կյանքը ներդաշնակեցնելու, երեխաների հետ շփվելու համար: Այնուամենայնիվ, չամուսնացածներին խորհուրդ չի տրվում շտապել դեպի ամուսնությունների գրանցման գրասենյակ: Շաբաթվա երկրորդ կեսին չեն բացառվում հակասական իրավիճակներ, բախումներ գործընկերների հետ: Որոշ Կարիճներ չափազանց կասկածելի կդառնան, ինչը բացասաբար կանդրադառնա ուրիշների հետ հարաբերությունների վրա: Դիմադրեք ռիսկի դիմելու գայթակղությանը. վնասվածքի և դժբախտ պատահարների հավանականությունը մեծանում է:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Աղեղնավոր
Չնայած հոգնածությանը և էներգիայի բացակայությանը, այս պահին Աղեղնավորների մեծ մասը կկարողանա ստեղծագործության մեջ մեծ հաջողությունների հասնել: Ճիշտ է, աշխատավայրում չեն բացառվում լարված իրավիճակներ գործընկերների և ղեկավարության հետ: Իրադարձությունները կարող են չզարգանալ այնպես, ինչպես պլանավորել էիք, բայց դա հիասթափության պատճառ չպետք է լինի: Ձեր լավագույն ընտրությունը մի փոքր արձակուրդ վերցնելն է և կարճ ճանապարհորդության մեկնելը։ Շաբաթվա կեսից սկսած՝ փորձեք վերահսկել հույզերը, ավելի զգայուն լինել ուրիշների թույլ կողմերին և թերություններին: Ոչ մի դեպքում ռիսկի մի դիմեք կամ արագացրեք իրադարձությունները: Այժմ խելամիտ կլինի ձեր գործերով հանգիստ զբաղվելը և ուրիշների խնդիրներին չխառնվելը:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Այծեղջյուր
Այծեղջյուրների համար այս ժամանակահատվածը ակտիվ համագործակցության, բարդ խնդիրների համատեղ լուծման ժամանակ է: Հնարավորություն կլինի գալ փոխզիջման նույնիսկ երկարամյա հակառակորդների հետ, կարգավորել հակամարտությունները: Սա հարմար ժամանակահատված է պայմանագրեր կնքելու, նոր աշխատանքի անցնելու համար: Համախոհների թիմում դուք կկարողանաք լավ եկամուտ ստանալ, շահութաբեր պայմանագրեր կնքել: Այնուամենայնիվ, շատ կարևոր է գործել ըստ ծրագրի, լսել իրավասու մարդկանց խորհուրդները: Բայց եթե փորձեք արագացնել իրադարձությունները, միայն ավելորդ էներգիա կվատնեք: Հանգստյան օրերին հոգ տարեք ձեր առողջության մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը. Ջրհոս
Ջրհոսները ստիպված կլինեն լուծել ծառայողական խնդիրներ, ամրապնդել կարիերայի դիրքերը և պաշտպանել իրենց հեղինակությունը: Այս շաբաթ կարող եք հույս դնել աստղերի աջակցության վրա՝ հաղթահարելու համար ավելացված ծանրաբեռնվածությունն ու բարդ առաջադրանքները: Բացի այդ, ձեր մտերիմներն ու գործընկերները ցանկացած պահի օգնության կգան: Լավ ժամանակ է նաև պայմանագրեր կնքելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին նշանի շատ ներկայացուցիչներ կդառնան դյուրագրգիռ, դժգոհ իրենցից ու ուրիշներից: Ճակատագիրը ձեզ կխթանի վճռական գործողությունների դիմել, բայց անվճռականության պատճառով կարող եք բաց թողնել կարիերայում առաջադիմելու, ֆինանսները բարելավելու և ուրիշների հետ հարաբերությունները կարգավորելու փայլուն հնարավորությունները:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը․ Ձկներ
Այս շաբաթը լավ ժամանակահատված է Ձկների համար: Դուք ծանրաբեռնված եք ստեղծագործական գաղափարներով, և պատրաստ ցույց տալու ձեր տաղանդները, վճռականորեն գործ ունենալու մրցակիցների հետ: Դուք հիմա աներեւակայելի հուզական եք, ինչը լավ է հարաբերությունների համար, բայց կարող է խոչընդոտ լինել աշխատանքում: Այնպես որ, սիրելի Ձկներ, աշխատավայրում փորձեք ինքներդ ձեզ վերահսկել: Կենտրոնացեք հետաքրքիր նախագծերի վրա, և կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքով, շահույթ կամ նպաստավոր առաջարկ ստանալ: Շաբաթվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում դադար առնել, հակառակ դեպքում ձեր ամբողջ էներգիան կծախսվի անորոշ վախերի ու գոյություն չունեցող թշնամիների դեմ պայքարի վրա: Եվ մի փորձեք հարաբերություններ պարզել՝ ավելորդ բախումներից խուսափելու համար:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 3684 անգամ
Читать на русском
|