Կրքոտ սեր է սպասվում կենդանակերպի այս նշաներին 2020-ի աշնանը
14.08.2020
Կյանքի անիվն այս տարի անողոք կերպով մեզանից դուրս մղեց ռոմանտիկան: Բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Համենայնդեպս, աստղագուշակները կենդանակերպի մի շարք նշանների ներկայացուցիչների համար մեծ սեր են կանխագուշակում արդեն օգոստոսի երկրորդ կեսին կամ սեպտեմբերին:
Ովքե՞ր են այդ հաջողակները: Ո՞ւմ է վիճակված հմայելու ճակատագրին:
Առաջին հերթին, նման հնարավորություններ նախանշվում են Ջրհոսների, Առյուծների և Խոյերի համար: Այս նշանների ներկայացուցիչները զարմանալիորեն համատեղում են ոգու վերելքն ու հույզերի պոռթկումը: Որքան էլ տարօրինակ է, նրանք չեն վախենում ամռան ավարտից և պատրաստ են սուզվել սեպտեմբերյան օրերի մեջ, միևնույն ժամանակ, նրանց գլուխը կզբաղվի սիրային մտքերով:
Մասնավորապես, արդեն օգոստոսի 18-ից սկսած, միայնակ Ջրհոսները կունենան իրենց մենությունը եզակի և ներդաշնակ միության վերածելու յուրահատուկ հնարավորություն: Հնարավոր է դա տեղի ունենա հանգստի մեկնելիս: Աստղագուշակները շահեկան հնարավորություն, նախևառաջ, տեսնում են Խեցգետինների, Ցուլերի և Կույսերի շրջանում: Հավանաբար, ճակատագիրը նրանց որևէ մեկին հմտորեն կնեքաշի ձեր զգացմունքների դաշտ: Մի շփոթվեք, դուք լիովին արժանի եք այդ նվերին, ստուգեք ձեր զգացմունքները և գործեք:
Առյուծի նշանի ներկայացուցիչները, չնայած բոլոր խոչընդոտներին, ունեն իրենց սերը վերամարմնավորելու եզակի ունակություն: Կրակոտ տարերքը, որը հովանավորում է նրանց, ստեղծում է անդառնալի ցանկությունների և լայնածավալ նախագծերի էներգետիկ դաշտ: Աստղագուշակները կապ են տեսնում ժամանակային փուլերի, աստղագիտական իրադարձությունների և Առյուծների հաջողության հավանականության միջև: Ավաղ, նման հնարավորություններն ամռանը մեծ չեն, դրանք ակնկալվում են աշնան սկիզբին:
Հնարավոր է օգոստոսի վերջի ծանոթությունը նախ վերածվի անկեղծության (սեպտեմբերի 6-ից սկսած), իսկ հետո՝ հարաբերությունների: Ամեն դեպքում, հնարավորությունները բավականին մեծ են, և, ցանկության դեպքում, դրանք կարող են ավարտվել ընտանիք կազմելով: Այդուհանդերձ, կա մեկ «բայց». կարևոր է Առյուծներրի հավատը, որ դա իրենց իսկապես պետք է:
Երջանկանալու երրորդ հավակնորդները Խոյներն են: Վերջինիս մի շարք ներկայացուցիչներ քաջ գիտեն «հրե» հովանավորող տարերիքի մասին: Առաջ շարժվելու, խոչընդոտները կոտրելու ցանկությունը, իրենց ճշմարտացիությունն ապացուցելը, անհավասար պայքարում հաղթելը. այս ամենը նրանց՝ Խոյերի մասին է: Եվ ահա, Մարսի էներգիան, լցված ոգևորությամբ, քաջությամբ և հաղթանակով, ուղղորդում է նշանի որոշ ներկայացուցիչների՝ մի կողմ թողնել զգուշությունը և անցնել «կրքի» փուլ:
Բայց, ցավոք սրտի, այս զգացողությունը Խոյերի մեջ արթնացնում է արագ բռնկվելու, մրցակցության և առաջնորդության մեջ անհանդուրժողականության հատկությունները: Հետևաբար, երկրորդ կեսը ստիպված կլինի շատ աշխատել իր վրա, որպեսզի կարողանա դիմակայել այս ամենին: Եվ, եթե դա տեղի ունենա, ապա ամբողջ սեպտեմբերը կանցնի պայծառ սիրո բռնկումներով: Իսկ սեպտեմբերի 29-ի նախօրեին, նույնիսկ, հնարավորություն կա փոխելու հարաբերությունների փուլը: Հիանալի օր է առաջարկություն անելու կամ այն ընդունելու համար: Խոյերի համար հիանալի զույգ կարող են լինել Կշեռքը, Առյուծը և, զարմանալիորեն, Ցուլը:
Սեզոնի ուղերձն է. բացեք զգացմունքները, հաղթահարեք կասկածները և երջանիկ եղեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7282 անգամ
Читать на русском
|