Ինչ է սուբլիմացիան հոգեբանության մեջ և ինչպես է այն դրսևորվում կյանքում
15.11.2024
Չնայած երկար ու մանրակրկիտ ուսումնասիրությանը, մարդկային մտքերը, վարքը, հույզերն ու հոգեկանը դեռևս մնում են գաղտնիքների և առեղծվածների աղբյուր:
Դրանք վերլուծում և համակարգում է հոգեբանությունը։ Գիտնականները կարծում են, որ մարդու ուղեղն ունի բազմաթիվ թաքնված և բացահայտ մեխանիզմներ, որոնք օգնում են նրան որոշումներ կայացնել ու փոխգործակցել շրջապատող աշխարհի հետ:
Դրանցից մեկը սուբլիմացիան է, որի հատկությունները և ազդեցությունները վերլուծվում է հոգեբանության կողմից:
1. Սուբլիմացիա
Անվանումը (ինչպես շատ այլ տերմիններ) գալիս է լատիներեն «sublimo» բառից, որը թարգմանվում է որպես «ոգևորվել» կամ «բարձրանալ»։
Այս եզրույթն ավանդաբար օգտագործվում էր ֆիզիկայում և քիմիայում, բայց այսօր այն ավելի հաճախ հանդիպում է հոգեբանության մեջ, որտեղ այն վերաբերում է մարդկանց կոնկրետ արձագանքին՝ որոշակի վիճակի նկատմամբ:
Հոգեբանական տեսանկյունից սուբլիմացիան էներգիայի վերահղում է, հուզական սթրեսի հեռացում, երբ գիտակցությունը գործարկում է որոշակի պաշտպանիչ մեխանիզմ, որն օգնում է ազատվել կենսաբանական սթրեսից կամ չծախսված էներգիայից։
Սուբլիմացիան որևէ անհասանելի բանի փոխարինումն է ավելի իրականով: Ենթադրվում է, որ այս հատկությունը հիմք է դարձել արվեստի և ստեղծագործության առաջացման համար:
Երբ սուբյեկտը վերահղում է իր էներգիան, նա կենսաբանական և ֆիզիոլոգիական կարիքները բավարարելուց անցնում է սոցիալական նշանակալի դրսևորումների (մշակութային նպատակներ կամ արվեստ):
Տեղի է ունենում․
– Անձի հուզական վերակազմավորում, – Հիմնական կարիքների փոխարինում ավելի վեհերով, – Հոգեբանական ազատագրում և ֆիզիոլոգիական կարիքների ու պահանջների կարևորության նվազում, – Էներգիայի և հույզերի փոխակերպում գործունեության որոշակի տեսակի:
Հոգեբանության մեջ «սուբլիմացիա» եղրույթն ավելի հաճախ օգտագործվում է սեռական անբավարարվածության հետ կապված։ Այսինքն՝ ինտիմ հարաբերություններ և սեքս ստանալու հնարավորություն չունեցող մարդը ողջ չծախսած էներգիան ու ուժն ուղղում է այլ ոլորտ։ Օրինակ, տղամարդը, ով չի կարողացել փոխադարձության հասնել կնոջ կողմից, գնում է մարզասրահ՝ լրացուցիչ մարզումների:
Այլ, բարդ հույզերի վերահղումն ավելի քիչ տարածված է: Օրինակ՝ կանայք, ովքեր չեն մայրացել և անհանգստացած են դրանով, հաճախ պահում են շներ, կատուներ և այլ ընտանի կենդանիներ, որոնց խնամում են այնպես, որ ցանկացած երեխա կնախանձեր այդ կենդանիներին։ Այսպիսով, նրանք փոխարինում են առարկան՝ իրենց մտավոր և հոգեբանական կարիքները արտահայտելու համար:
2. Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծությունը
Զիգմունդ Ֆրոյդի մասին լսել են անգամ նրանք, ովքեր հեռու են հոգեբանությունից։ Նրա հոգեվերլուծության տեսության տեսանկյուններից մեկը հենց սուբլիմացիան է։ Ֆրոյդը պնդում էր, որ այս հատկանիշը մարդկության մշակութային զարգացման «շարժիչն» է: Զգացմունքներն ու չբավարարված կենսաբանական կարիքները դուրս մղելու ցանկությունը գեղարվեստական և մշակութային ստեղծագործությունների հիմնական պատճառն է, արվեստի հետ կապված ամեն ինչի նախահայրը:
Սեռական կարիքը և էրոտիկ գրավչությունը բնորոշ են Երկրի վրա բնակվող բոլոր տղամարդկանց և կանանց: Սա համարվում է առաջնային, այսինքն՝ մարդու բնածին հատկություն։ Ոմանք ավելի բարձր լիբիդո ունեն, մյուսները՝ ավելի ցածր, բայց բոլորի մոտ դա այս կամ այն չափով առկա է: Եթե այս հիմնական կարիքը չի բավարարվում, ապա դրանից ստացված էներգիան կուտակվում է և հոգե-հուզական անհարմարություն առաջացնում։ Այնուհետև ուղեղը գործարկում է պաշտպանական մեխանիզմ, որն այն ուղղորդում է այլ ուղղությամբ՝ սպորտ, ստեղծագործություն կամ կարիերա:
Հոգեբանները վստահ են, որ քաղաքականությունը սեռական անբավարարվածության իրացման արդյունավետ միջոցներից մեկն է։ Այս ուղղությամբ գործողությունները գրեթե նույնքան արդյունավետ են, որքան արվեստում: Երկու տարբերակներն էլ թույլ են տալիս հասնել սոցիալական նշանակալի և կարևոր բանի:
Ֆրոյդը կարծում էր, որ սուբլիմացիան թույլ է տալիս մարդուն պահպանել ներքին խաղաղությունը և հավատարիմ մնալ վարքի ընդհանուր ընդունված գծերին: Չդառնալ չար, ագրեսիվ և չխախտել սոցիալական չափանիշներն ու կանոնները։
3. Սուբլիմացիան այսօր
Ներկայում փոխարինող պաշտպանական մեխանիզմը դիտարկվում է շատ ավելի լայնորեն: Ըստ դրա՝ հնարավոր է փոխել ոչ միայն սեռական էներգիայի արտանետման վեկտորը, այլեւ ցանկացած անցանկալի հույզի։
Օրինակ, ձեր ղեկավարի վրա զայրանալու և առաջին իսկ հնարավորության դեպքում նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ցանկության փոխարեն կարող եք նկարել նրա դիմանկարը և դարձ խաղալ՝ նկարը դարձնելով թիրախ: Ահա թե ինչպես են վարվում ժամանակակից կառավարման մեջ, հատկապես արևելյան երկրներում։
Սուբլիմացիայի պաշտպանիչ հատկությունների շնորհիվ մարդիկ կարող են պահպանել ներքին խաղաղությունն ու զգացմունքային հարմարավետությունը։ Այս մեխանիզմը օգտակար է, քանի որ այն խթանում է ակտիվությունը գործունեության տարբեր սոցիալական նշանակալից ոլորտներում և թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1026 անգամ
Читать на русском
|