Հավով և ձվով գլանակներ «Բրիզոլ»
25.07.2020
«Բրիզոլը» ֆրանսիական խոհանոցի ձվով պատրաստված համեղ ուտեստ է, որը կարելի է ստանալ ցանկացած լցոնմամբ՝ միս կամ ձուկ:
Կատարյալ հագեցնող նախաճաշ է, ինչպես նաև տոնական խորտիկ:
Խորհուրդ ենք տալիս փորձել հավի աղացած մսով «Բրիզոլը»:
Բաղադրիչները.
• Հավի ձու (հում)՝ 3 հատ • Հավի աղացած միս՝ 200 գ • Կաթ՝ 3 թեյի գդալ: • Մայոնեզ՝ 3 ճաշի գդալ • Աղ՝ 0,5 թեյի գդալ • Սեւ պղպեղ։
Պատրաստման ժամանակը' 50 րոպե։ Չափաբաժինը՝ 5։
Պատրաստման եղանակը
Մեկ ձուն խառնել մեկ թեյի գդալ կաթի հետ, ավելացնել մի պտղունց աղ:

Լցնել այս խառնուրդը նախապես տաքացված, կարագով պատված թավայի մեջ և սովորական նրբաբլիթի նման երկու կողմից տապակել:

Այս կերպ պատրաստում ենք ձվի երեք նրբաբլիթ:

Աղացած միսին (կարելի է թակած) ավելացնում ենք աղ և պղպեղ:

Աղացած միսը լցնում ենք նրբաբլիթի վրա:

Պատում ենք մայոնեզով:

Լցոնով նրբաթերթիկները փաթաթում ենք՝ ստանալով գլանակ:

Արդյունքում ստացված գլանափաթեթները դնում ենք կարագով պատված տարրայի մեջ և 30-40 րոպե եփում մինչև 180*С տաքացրած ջեռոցի մեջ:

Կտրատում ենք նախընտրելի չափով մասերի և մատուցում: Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6745 անգամ
Читать на русском
|