Ոտքերը՝ հոգու հայելի. ինչպես որոշել մարդու բնավորությունը ըստ նստած դիրքի
02.07.2020
Վաղուց հայտնի է, որ ոչ բանավոր հաղորդակցությունը շատ ավելին է խոսում մարդու մասին, քան խոսակցականը: Եվ հաճախ, մարդը զգացմունքների մեծ մասն արտահայտում է հենց ժեստերի ու մարմնի լեզվի օգնությամբ:
Այնուամենայնիվ, շփման ոչ բանավոր ձևը ցույց է տալիս ոչ միայն ձեր հույզերը, այն կարող է նաև շատ բան պատմել մարդու բնավորության մասին:
Դիրք, որի ժամանակ ծնկները միացած են, իսկ ոտնաթաթերը՝ բաժանված
Մարդիկ, ովքեր նստում են այս դիրքով, ամենից հաճախ ստեղծագործ և խարիզմատիկ անձնավորություններ են: Նման մարդիկ հակված են ինքնաբուխ որոշումների կայացման և ցանկացած իրավիճակից ելք գտնելու ունակության: Ամենայն հավանականությամբ, ձեր զրուցակիցը շփումների լայն շրջանակ ունի, բայց իրականում մտերիմ ընկերներ չունի:
Ոտքը ոտքին գցած դիրք
Երազողներն ու ռոմանտիկները սիրում են նստել այս դիրքով: Մեծ երևակայություն ունեցող մարդիկ, ովքեր հաճախ սավառնում են ամպերի մեջ: Իրենց թեթևության շնորհիվ նրանք ունեն կարեկցանքի մեծ ունակություն և ի վիճակի են արագորեն նոր ծանոթություններ հաստատել: Մարդիկ գնահատում են այդպիսի զրուցակիցներին լսելու ունակության և ընդհանուր լեզու գտնելու կարողության համար:
Լայն բացած ոտքով դիրք
Արտակարգ անձինք, ովքեր դժվարանում են տեղում նստել: Սովորաբար նման մարդկանց խոսքերը և գործողություններն առաջ են անցնում նրանց մտքերից, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Նրանց դժվար է կենտրոնանալ մեկ խնդրի վրա: Այս մարդիկ սիրում են փոփոխություններ, ուստի դժվար է այդպիսի մարդկանց հետ համատեղ ապրել, եթե ինքներդ էլ չունեք նույն շարժունակությունը:
Ուտքերի ուղղահայաց դիրք
Այս կեցվածքը բնորոշ է մտավոր ունակություններով օժտվածներին, ովքեր ունեն ռացեոնալ մտածողություն: Նման մարդու տանը միշտ կարգ ու կանոն է, նա սիրում է կատարելություն և ճշտապահություն: Հաղորդակցման սկզբում նման մարդը փակ է և զուսպ, բայց բավական է նրա հետ ընկերություն սկսվի, և իր մասին կպատմի ողջ ճշմարտությունը: Դժվար և սթրեսային իրավիճակներում նրանք պահում են սթափ միտքը և գերադասում են խնդիրները լուծել աստիճանաբար:
Դիրք, երբ ոտքերը միասին են և մի փոքր կողմ թեքված
Այս դիրքը խորհրդանշում է, որ մարդը գտնվում է միշտ պատրաստ վիճակում և ցանկացած պահի ունակ է շարժման: Մասնագիտական և անձնական կյանքում նրանք սիրում են բարձր նպատակներ դնել և հասնել դրանց: Նման մարդու կյանքի յուրաքանչյուր տարր սովորաբար հասցվում է կատարելության: Միևնույն ժամանակ, գնալով այդ կատարելության հետևից, այս մարդիկ կորցնում են այն, ինչ արդեն ունեն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5552 անգամ
Читать на русском
|